Դաշնային օդային մարշալ ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշնային օդային մարշալ ծառայություն
ՏեսակԱՄՆ դաշնային իրավապահ մարմին և Մասնագիտացված իրավապահ մարմին
Երկիր ԱՄՆ
Ստեղծվել է1961
Կայքtsa.gov/about-tsa/office-law-enforcement(անգլ.)
 United States Federal Air Marshal Service Վիքիպահեստում

Դաշնային օդային մարշալ ծառայություն Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ դաշնային գործակալություն, որն ընդգրկված է Ներքին անվտանգության նախարարության (DHS), Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) կազմում։ Ծառայության գործակալները՝ դաշնային օդային մարշալները, քաղաքացիական թռիչքներ իրականացնող օդանավերում գտնվող ծպտյալ անձիք են, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի դեմ թշնամական գործողությունների հայտնաբերմամբ և կանխում ինքնաթիռների առևանգումը[1]։

Գործակալության աշխատակիցները պրոֆեսիոնալ հրաձիգներ են։ Նրանք իրենց հետ կրում են կիսաավտոմատ զենք և թռիչքների ժամանակ խառնվում սովորական ուղևորների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդու 1961 թվականի հրամանի հիման վրա իրավապահ մարմինների սպաներն աշխատել են որոշ թռիչքների վրա[2]։ 1962 թվականի մարտի 2-ին ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (Federal Aviation Administration) «Խաղաղության սպաներ» ծրագրի շրջանակներում Տեխաս նահանգի Պորտ Իզաբել քաղաքում վերապատրաստվել են առաջին 18 աշխատակիցները։

Դեռևս 1963 թվականին հոդվածներից մեկում այդ սպաներին անվանում էին Օդային մարշալներ, չնայած մոտ մեկ տասնամյակ հետո է այդ անունը լայնորեն օգտագործվել Զանգվածային լրատվության միջոցներում։ Իրենց սկզբնական հիմնադրումից շատ տարիներ անց անձնակազմին տրվել է հրազեն։ Նրանք վերապատրաստվել են Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում տեղակայված Հետաքննությունների դաշնային բյուրոյի ակադեմիայում և Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայում։

1969 թվականի հոկտեմբերից Մերձավոր Արևելքում ինքնաթիռների առևանգման դեպքերի աճի պատճառով Մայամիում ստեղծվել է Օդային մարշալների ծառայություն[3]։ ԱՄՆ սահմանային վերահսկողության ծառայության և Ավիացիայի դաշնային վարչության կողմից 1970 թվականին «Օդային մարշալ» ծրագիրը մշակվել է։ Իսլամական արմատականների կողմից օդային ծովահենության հաճախացած դեպքերի պատճառով նախագահ Նիքսոնը հրամայել է անհապաղ սկսել քաղաքացիական չվերթների ուղեկցումը զինված դաշնային գործակալների կողմից։ Նախնական շրջանում դրանով զբաղվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գործակալները, այնուհետև Միացյալ Նահանգների մաքսային ծառայության օդային անվտանգության բաժինը։ Մոտ 1700 մարդ է վերապատրաստվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆորտ Բելվուար ռազմակայանում։ Սպաները բաժանվել են 2-3 հոգանոց խմբերի և կատարել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներ։

Մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դաշնային օդային մարշալ ծառայությունը ֆինանսավորում էր ստանում 50 մարշալի համար, սակայն այդ ընթացքում իրականում ծառայում էին ընդամենը 33 մարշալ[4]։ Ահաբեկչությունից հետո նախագահ Ջորջ Բուշը հրամայել է կտրուկ ավելացնել ծառայողների թիվը, որոնց մեջ կային նաև տարբեր ոլորտում աշխատած նախկին գործակալներ[5]։ Մեկ ամսվա ընթացքում սկսվել է 600 օդային մարշալի վերապատրաստում, որոնց մեծ մասը հետագայում անցել է աշխատանքի։ Զգալի թվով աշխատակիցներ են վարձել ավելի ուշ, որոնց ընդհանուր թիվը գաղտնի է պահվում։ 2013 թվականի օգոստոս ամսվա դրությամբ ԱՄՆ-ում գործել է մոտ 4 հազար մարշալ։

2014 թվականի մարտին տնօրեն Ռոբերտ Բրեյը հայտարարել է, որ ծառայության քսանվեց գրասենյակներից վեցը կփակվեն մինչև 2016 թվականի վերջ։ Բրեյը կրճատումները վերագրել է գործառնական բյուջեի կրճատմանը՝ 966 միլիոն դոլարից մինչև 805 միլիոն դոլար, իսկ Տրանսպորտային անվտանգության վարչությունը հայտարարել է, որ ոչ մի պաշտոն չի վերացվի։

Ներկայումս դաշնային օդային մարշալները համարվում են տրանսպորտային անվտանգության կառավարման (TSA) հիմնական իրավապահ աշխատակիցները[6]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային օդային մարշալներն անցնում են վերապատրաստման դասընթացներ։ Առաջին փուլը տևում է յոթ շաբաթ՝ Նյու Մեքսիկո նահանգի Արտեզիա նահանգի Դաշնային իրավապահ ուսումնական կենտրոնում, որից հետո ուսումը շարունակում են Նյու Ջերսի նահանգի Ուիլյամ Ջ. Հյուզի անվան տեխնիկական կենտրոնում։

Վերապատրաստման երկրորդ փուլն անցնելուց հետո գործակալները պետք է լուծեն իրենց ծառայության ընթացքում առաջացած խնդիրները, հատուկ ուշադրություն է դարձվում հրաձգությանը, քանի որ մարշալները պետք է կարողանան ինքնաթիռների սահմանափակ տարածքում, քաղաքացիական անձանց մոտ դիպուկ կրակեն։ Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո թեկնածուն 21 գրասենյակներից մեկում նշանակվում է օդային մարշալ։ Նրանք զինվում են ատրճանակով, ռետինե մահակով, ձեռնաշղթայով։ Նրանք ինքնաթիռ են բարձրանում երեխաների և տարեցների հետ, ուսումնասիրում են խցիկը և հետևում ուղևորներին, թե ինչպես են նրանք քայլում դեպի իրենց նստատեղերը։ Թռիչքի ընթացքում նրանք թերթեր են կարդում և երբեմն ֆիլմ են դիտում[7]։

Գրասենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային օդային մարշալ ծառայությունն ունի գրասենյակներ, որոնք տեղակայված են հետևյալ քաղաքներում կամ մոտակայքում՝

2014 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում փակվել են հետևյալ գրասենյակները՝

  • Ցինցինատի
  • Քլիվլենդ
  • Ֆինիքս
  • Փիթսբուրգ
  • Սան Դիեգո
  • Տամպա[8]

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Federal Air Marshals». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  2. Price, Jeffery C., and Forrest, Jeffery S., Practical Aviation Security (Burlington, M.A.: Butterworth-Heinemann, 2009), 138
  3. The United States Federal Air Marshal Service: A Historical Perspective, 1962—2012: «Fifty Years of Service»: Clay W. Biles: 9780615826523: Amazon.com: Books
  4. «Air marshals grounded over 'security'». news.bbc.co.uk. 2003 թ․ հունիսի 23. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին. {{cite news}}: External link in |work= (օգնություն)
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Federal Air Marshal Service to close six field offices». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Thomas Frank, Mimi Hall & Alan Levin (2005 թ․ դեկտեմբերի 8). «Air marshals thrust into spotlight». USA Today. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին. {{cite news}}: External link in |work= (օգնություն)
  8. Allegations of Misconduct and Illegal Discrimination and Retaliation in the Federal Air Marshal Service (PDF) (Report). Department of Homeland Security Office of Inspector General. 2012 թ․ հունվար.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]