Օդային մարշալ (ֆիլմ)
«Օդային մարշալ», 2014 թվականին Ջաում Կոլետ-Սերայի կողմից ստեղծված ամերիկյան ֆիլմ[17]։ Ֆիլմի աստղերն են Լիամ Նիսոնը, Ջուլիան Մուրը, Միշելյ Դոքերին, Լյուպիտա Նիոնգոն և Սկոտ Մակնեյրին։ Ֆիլմը ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ քննադատների կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի ամբողջ ընթացքը տեղի է ունենում Նյու Յորքից Լոնդոն միջազգային ավիաուղու վրա։ Ինքնաթիռում, ինչպես պահանջվում է, գտնվում է ԱՄՆ-ի ռազմաօդային մարշալ Բիլ Մարկսը՝ մարդ, ով կյանքում ունի բազում խնդիրներ։ Ճամփորդության ընթացքում Մարկսը ստանում է մի շարք առեղծվածային տեքստային հաղորդագրություններ այն մասին, որ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնաթիռի վրա կմահանա մի մարդ, եթե երկրի կառավարությունը գաղտնի հաղորդագրություն ուղարկողի բանկային հաշվին չփոխանցի 150 մլն դոլար։ Բիլլ Մարկսը սկսում է հետաքննություն պարզելու համար անհայտ ահաբեկչին։
Առաջին սպանությունը կատարում է հենց ինքը՝ Մարկսը, կասկածելով իր գործընկերոջը՝ նույնպես ռազմաօդային մարշալ Ջեք Հեմմոնդին։ Գործընկերոջը սպանելով՝ նա հետազոտում է նրա բջջային հեռախոսը և հասկանում, որ նա անմեղ էր։ Եկող հաղորդագրությունների շարքը թարմանում է և ևս 20 րոպեից անսպասելիորեն մահանում է անձնակազմի հրամանատարը։ Կասկածի տակ է ընկնում ինքը՝ Մարկսը, ով քննում էր ուղևորներին՝ զենքով սպառնալով։ Մարշալին սկսում են չհավատալ անգամ իր ծառայության աշխատողները և նրա հետ խոսում են որպես ահաբեկչի։
20 րոպե անց հասնում է երրորդ մահը։ Մարշալը կասկածյալ ուղևորին հարցաքննելիս է լինում, երբ հանկարծակի ուղևորը մահանում է, և նրա մահվան ախտանիշները նույնն էին ինչ անձնակազմի հրամանատարինը՝ թունավորումը։ Մահացած ուղևորի մոտ գտնվում է հեռախոսը, որով իրական ահաբեկիչը Մարկսի հետ հաղորդակցվում էր։ Ուղևորների շրջանում սկսում է կասկածներ ատաջանալ։ Նրանք կարծում են որ Մարկսը առևանգել է ինքնաթիռը։ Բացի դրանից պարզվում է, որ բանկային հաշիվը, որին պետք էր փոխանցել գումարը, պատկանում էր Բիլ Մարկսին։ Մարկսին հաջողվում է ուղևորների խուճապը դադարեցնել՝ նրանց բացատրելով, թե ինչ է կատարվում։ Երբ Մարքսը փորձում էր կոտրել ահաբեկչի հեռախոսի ծածկագիրը, միանում է 30 րոպե տևողությամբ հետ հաշվարկ։ Մարքսը հասկանում է, որ ինքնաթիռում ռուբմ է տեղադրված և գտնում է այն իր սպանված գործընկերոջ ճամպրուկում։ Մարքսը որոշում է ռումբը տեղադրել ինքնաթիռի ետևի հատվածում և ծածկել այն ձեռքի տակ եղած փափուկ իրերով, որպեսզի նվազեցի պայթյունի հզորությունը։ Ինչպես նաև նա պահանջում է ինքնաթիռը իջեցնել մինչև 2500 մ բարձրության, որպեսզի ինքնաթիռի ներսի և դրսի ճնշումների միջև մեծ տարբերություն չլինի։
Բիլ Մարկսը ուղևորներից մեկի նկարահանած տեսանյութերից մեկի մեջ նկատում է, թե ինչպես ուղևոր Թոմ Բոուենը գաղտնի դնում է հեռախոսը մահացած ուղևորի պիջակի գրպանում։ Իրական ահաբեկիչն ուներ հանցակից՝ նույնպես ուղևորներից Զակ Ուայթը։ Պարզվեց, որ Թոմը և Զակը զինվորներ են և որոշել էին ցույց տալ, որ անվտանգությունը միայն պատրանք է և կառավարությունը ի վիճակի չէ երաշխավորել մարդկանց անվտանգությունը։ Երկրորդ օդաչուն կտրուկ սկսում է վայրէջքը։ Բոուենը պատրաստ էր մահանալու, իսկ Ուայթը հույս ուներ դուրս թռչել ինքնաթիռից և 150 մլն դոլարով երջանիկ ապրել։ Նա պատրաստ էր անջատել ռումբը, սակայն նրան կրակում է Բոուենը։ Պահից օգտվելով Մարքսը սպանում է Բոուենին։ Ուայթը զոհվում է ռումբի պայթյունից, իսկ երկրորդ օդաչուն մեծ դժվարությամբ ինքնաթիռը իջեցնում է Իսլանդիայի ռազմակայանի օդանավակայանում։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի նոյեմբերի 1-ին Նյու Յորքում[18][19][20]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիամ Նիսոն – Բիլ Մարկս
- Ջուլիան Մուր – Ջեն Սամերս
- Միշելյ Դոքերի – Նենսի
- Կորի Ստոլ – Օսթին
- Սկուտ Մակնեյրի – Թոմ Բոուեն
- Նեյթ Պարկեր – Զակ Ուայթ
- Լուպիտա Նիոնգո – Գվեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.filmaffinity.com/en/film976064.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt2024469/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.metacritic.com/movie/non-stop-2014
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.interfilmes.com/filme_29866_Non.Stop.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-196467/
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 http://www.imdb.com/title/tt2024469/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196467.html
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 http://www.bbfc.co.uk/releases/non-stop-film
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.webcitation.org/6F87ngviT?url=http://www.imdb.com/title/tt2024469/business
- ↑ 16,0 16,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Chitwood, Adam (2012 թ․ նոյեմբերի 8). «First Synopsis for Director Jaume Collet-Serra's NON-STOP Starring Liam Neeson». Collider.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «[[:Կաղապար:-']]Non-Stop', starring Liam Neeson, filming in NYC». onlocationvacations.com. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ "Action Thriller to be Filmed at MacArthur Airport".
- ↑ «Silver Pictures Picks Up Remake Rights to French Heist Film 'Le Convoyeur' (Exclusive)». The Hollywood Reporter. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ժաումե Կոլյետ-Սերրայի ֆիլմեր
- Կանադական մարտաֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին
- 2010-ականների կանադական ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր