Գևորգ Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Իսրայելյան
մարտի 8, 1920(1920-03-08)[1][2] - հունվարի 31, 1989(1989-01-31) (68 տարեկան)
ԾննդավայրՆերքին Սզնեք, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2]
Մահվան վայրԹուրսունզադե, Districts under Central Government Jurisdiction, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹուրսունզադե
Զորատեսակինժեներական զորքեր
Կոչումստարշինա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ

Գևորգ Ավանեսի Իսրայելյան (մարտի 8, 1920(1920-03-08)[1][2], Ներքին Սզնեք, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - հունվարի 31, 1989(1989-01-31), Թուրսունզադե, Districts under Central Government Jurisdiction, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ զինվորական, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Ազնիկ գյուղում։ Փառքի շքանշանի ասպետ։ Երբ հրապարակվել է ԽՍՀՄԳերագույն խորհրդի կողմից Փառքի շքանշանի երեք աստիճանը, բոլորն անհամբերությամբ սպասում էին, թե ով է այդ շքանշանը կրող առաջին երջանիկը։ Նա հայ ժողովրդի փառավոր զավակն էր։ Մահացել է 1986 թվականին Տաջիկստանի Ռեգար քաղաքում[4]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

182-րդ հրաձգային դիվիզիայի 140-րդ գնդի բատալիոնի հրամանատարի տեղակալ։ Զորակոչվել է Կարմիր բանակ 1940 թվականից մինչև 1941 թվականի հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում։ Գևորգ Իսրայելյանը ապրել է նահանջի ծանր օրեր։ Հերոսի անունը արագ տարածվել էր ճակատում։ Պատերազմում առաջին Փառքի շքանշանի ստացման մասին գրել են թիկունքի շատ թերթեր, ինչպիսիք են «Պրավդա», «Կռասնայա զվեզդա» թերթերը։ Փառքի շքանշանի երրորդ աստիճանը Գևորգ Իսրայելյանը ստացել է 1943 թվականի նոյեմբերի 17-ին, երկրորդ աստիճանը` 1944 թվականի ապրիլի 27-ին, առաջին աստիճանը` 1945 թվականի մարտի 1-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է մարտական գործողություններին հյուսիսարևմտյան, ապա` մերձբալթյան ճակատում։ Կարմիր բանակի գլխավոր քաղաքական ղեկավարությունը հայերենով և ռուսերենով լույս ընծայեց գեղարվեստական թերթոն, որը պատմում էր Իսրայելյանի մասին։ «Նա Փառքի շքանշանի առաջին ասպետն է։ Իսրայելյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին կռվում է ԽՍՀՄ ժողովրդի թշնամու դեմ։ Խփիր և վերացրու գերմանացիներին, ինչպես սերժանտ Իսրայելյանը»,-գրված էր թերթում։ Գևորգ Ավանեսի Իսրայելյանը նաև պարգևատրված է «Կարմիր աստղ», «Կարմիր փառք» շքանշաններով և «Մարտական վաստակի համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Իսրայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 419