Գևորգ Էլբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Էլբակյան
Ծնվել էնոյեմբերի 19, 1923(1923-11-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 26, 1975(1975-07-26) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան

Գևորգ Մեխակի Էլբակյան (նոյեմբերի 19, 1923(1923-11-19), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1975(1975-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Էլբակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Սովորել է Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1938 թվականին բռնադատվել է։ 1943 թվականին ստալինյան ճամբարից զորակոչվել է պատերազմ, ծառայել Վլադիվոստոկում, մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին, 1945-1947 թվականներին Սախալինում եղել է նավաստի։ 1948-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնների դերասան[1][2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Էլբակյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  2. «Gevorgelbakyan.com: Գևորգ Էլբակյան . դերասան». dawhois.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.