Լազար Լագին
Լազար Լագին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1903 |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 16, 1979[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Գրական անուն | Лагин |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն և իդիշ |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | վեպ, վիպակ և Պամֆլետ |
Ուշագրավ աշխատանքներ | Ծերունի Խոտտաբիչը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | lib.ru/LAGIN |
![]() |
Լազար Իոսիֆի Լագին (իսկական ազգանունը՝ Գինզբուրգ, նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1903, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 1979[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արձակագիր և պոետ։ Գրել է վեպեր, վիպակներ ու երգիծական հոդվածներ, սակայն ամենահայտնի իր ստեղծագործությունն է «Ծերունի Խոտտաբիչը» հեքիաթ-վիպակը։ Լագին կեղծանունը ստեղծել է կրճատելով «՛՛՛ԼԱ՛՛՛զար ՛՛՛ԳԻՆ՛՛՛զբուրգ»։.
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել էր հրեաների ընտանիքում դեկտեմբերի 4-ին 1903 թվականին Վիտեբսկ քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Մինսկ։ Այնտեղից ավարտելով միջնակարգ դպրոցը և ավարտական վկայական ստանալով, 1919 թվականին Լազարը կամավոր մասնակցում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում։ Բոլշևիկյան կուսակցության անդամ էր 1920 թվականից։
1922 թվականից սկսեց տպագրվել թերթերում իր բանաստեղծություններն ու հոդվածները։ Այդ բանաստեղծությունների մասին ր գրքերից մեկում նախաբանում նա հեգնանքով գրեց. «Ճիշտ ասած, ես բավականին մեծ ծառայություն եմ մատուցել գրականությանը, որ ժամանակին և ընդմիշտ դադարեցրեցի բանաստեղություններ գրել։» Սակայն Մայակովսկին գովել էր Լազարին և հարսնում էր, թե ինչու նա այլևս բանաստեղծություններ չի գրում։
Տեղափոխվելով Մոսկվա 1924 թվականին, Լազարը հաճախում էր Վալերի Բրյուսովի գրական ստուդիան, որտեղ սկսեց գրել «Վիրավորաական հեքիաթները» շարքը։ 1936 թվականին դարձավ ԽՍՀՄ Գրողների Միության անդամ։ 1930-ականնների վերջում Գինզբուրգը մեկնում է երկարատև գործուղման Շպիցբերգեն կղզի։ Այստեղ էլ նա սկսում է գրել իր «Ծերունի Խոտտաբիչը» հեքիաթ-վիպակը, որը նա հրատարակեց 1938 թվականին «Պիոներ» ամսագրում։ Վիպակը առանձին հրատարակվեց 1940 թվականին։ Գրքի երկրորդ հրատակությունը լույս տեսավ 1955 թվականին, որտեղ փոխված են շատ դրվագներ և հերոսներ և որի ծավալը անհամեմատ ավելի մեծ էր։ Այս հրատարակչության հիման վրա Լագինը գրեց «Ծերունի Խոտտաբիչը» ֆիլմի սցենար, և 1957 թվականին ռեժիսոր Գենադի Կազանսկին նկարահանեց հանրահայտ ֆիլմը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ծերունի Խոտտաբիչը» (վիպակ-հեքիաթ, 1938).
- «„Անյուտա“ ռազմանավը» (վիպակ, 1945)
- « „АВ“ պատենտը» (գիտաֆանտաստիկ վեպ, 1947—1948)
- «Հիասթափության կղզին» (գիտաֆանտաստիկ վեպ, 1947—1951)
- «Ատավիա Պրոքսիմա» (գիտաֆանտաստիկ վեպ, 1956)
- «Վիրավորական հեքիաթներ» (երգիծանք, 1961)
- «Մայոր Վել Էնդյուն» (պամֆլետներ, 1962)
- «Կերված կղզեխումբը» (վեպ, 1963)
- «Շիկահեր անպիտանը» (պամֆլետներ, 1963)
- «Երկնագույն մարդը» (գիտաֆանտաստիկ վեպ, 1966)
- «Մի կյանք առաջ» ( Վ.Վ.Մայակովսկու մասին, 1974)
- מײַנע פֿרײַנט שװאַרצימישע קריגער։ פֿראָנט-נאָטיצן (Իմ ընկերներ՝ զինյալները Սև ծովում. Ճակատային գրառումներ) –( եփրայերեն), 1947.
Մուլտիպլիկացիոն կինոնկարների սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լինում է չի լինում Կոզյավին է լինում (մուլտֆիլմ)» (1966)
- «Չար խորթ մոր մասին (մուլտֆիլմ)» (1966)
- «Տեսակների ծագումը (մուլտֆիլմ)» (1966)
- «Լրտեսական կրքեր (մուլտֆիլմ)» (1967)
- «Ուշադրություն. գայլեր (մուլտֆիլմ)» (1970)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 թվականին հայ կոմպոզիտոր Նադեժդա Սիմոնյանը գրել է «Ծերունի Խոտտաբիչը» բալետը։
- 2008 թվականի «Ծերունի Խոտտաբիչը» ռուսերեն ռադիոբեմականացմանը Արմեն Ջիգարխանյանը կատարել է Խոտտաբիչի դերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Лагин Лазарь Иосифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
|
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Ռուս մանկագիրներ
- Հեքիաթագիրներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆանտաստ գրողներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային մանկագիրներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ