Գևորգ Բոյաջյան (երգիչ)
Գևորգ Բոյաջյան | |
---|---|
Ծնվել է | 1945 Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | 1985 Իտալիա |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գևորգ Բոյաջյան (1945, Ստամբուլ, Թուրքիա - 1985, Իտալիա), հայազգի երգիչ, տենոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Բոյաջյանը ծնվել է Ստամբուլում, 1945 թվականին։ Հանդես է եկել հայկական եկեղեցիներում և երգչախմբերում, 1962 թվականին ընդգրկվել է Ստամբուլի քաղաքապետարանի երգչախմբի կազմում։ Առաջին անգամ, որպես մենակատար, ելույթ է ունեցել 1968 թվականին՝ Գաետանո Դոնիցետի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում։ 1972 թվականից եղել է Ստամբուլի պետական օպերային թատրոնի մեներգիչ, կատարել գլխավոր դերերգեր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասկուալե», Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո սան», Շառլ Գունոի յ«Ֆաուստ» և այլ օպերաներում և Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատում։
1973 թվականին Զալցբուրգում և Ստամբուլում, 1974 թվականին Իռլանդիայում մասնակցել է փառատոների։ 1970-ական թվականների վերջերին տեղափոխվել է Իտալիա, որից հետո 4 տարի երգել է Լոնդոնի օպերային թատրոնում։
Ունեցել է համերգներ, կատարել է հայկական երգեր։ 1980 թվականին Ժնևում երգել է արիաներ Ջուզեպե Վերդիի «Տրավիատա», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան», Ջակոմո Պուչինիի «Տոսկա» և այլ օպերաներից։ Հայ երաժիշտների ստեղծագործություններից Գևորգ Բոյաջյանը կատարել է Մակար Եկմալյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գևորգ Արմենյանի երգերից։
Գևորգ Բոյաջյանը մահացել է Իտալիայում, 1985 թվականին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 129.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |