Գո Շոուցզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գո Շոուցզին
չին.՝ 郭守敬
Guo Shoujing-beijing.JPG
Ծնվել է1231[1]
Xingtai, Մոնղոլական կայսրություն
Մահացել է1316[2]
Khanbaliq, Յուան
ՔաղաքացիությունՅուան[3]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ, քաղաքական գործիչ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Gaocheng Astronomical Observatory?
Գործունեության ոլորտօրացույց
Guo Shoujing Վիքիպահեստում

Գո Շոուցզին (չին․՝ 郭守敬, փինյին՝ Guō Shǒujìng, հասունացումից հետո անունը՝ Ժոսի- 若思), չինացի աստղագետ և մաթեմատիկոս[4], հիդրոտեխնիկայի ճարտարագետ և քաղաքական գործիչ, որն ապրել է Յուան դինաստիայի (1271-1368) օրոք։ Հետագայում, Ադամ Շալ ֆոն Բելը տպավորված լինելով Գոյի՝ պահպանված աստղագիտական գործիքներով, նրան անվանել է «Չինաստանի Տիխո Բրահե»[5], իսկ Ջամալ Ադ Դինը համագործակցել է նրա հետ[6]։

Գո Շոուցզին եղել է Յուան կայսերական պալատի գիտնականների անդամ, գլխավոր աստղագետ, ղեկավարել է ոռոգման համակարգերի կառուցումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Շոուցզինգը ծնվել է 1231 թվականին, Չինաստանի Հեբեյ նահանգի Քսինգթա քաղաքում, աղքատ ընտանիքում[7]։ Հորից զրկվել է դեռ վաղ հասակում։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է պապը՝ Գո Յունը, որը հայտնի է եղել որպես աստղագիտության, մաթեմատիկայի և հիդրավլիկայի գիտակ և կոնֆուցիական հինգ կանոնների փորձագետ[8]։

Գո Շուցզինգը եղել է հրաշամանուկ, ցուցաբերել է բացառիկ մտավոր ընդունակություններ։ 15 կամ 16 տարեկանում նա տեսել է ջրի ժամացույցի նախագիծը, որի վրա պապն աշխատում էր, և շուտով հասկացել է դրա աշխատանքի սկզբունքը։ Նա կատարելագործել է ջրային ժամացույցի մի տեսակ, որը կոչվում էր լոտոս քլիպսդրա, ջրային ժամացույց, որը գավաթին լոտուս ծաղկի նման մի գունդ էր, որի մեջ էր ջուրը կաթում։ Այսպիսի ջրային ժամացույցների կառուցումը յուրացնելուց հետո, նա 16 տարեկանում սկսեց մաթեմատիկա ուսումնասիրել, որն օգնեց նրան հասկանալ հիդրավլիկան, ինչպես նաև աստղագիտությունը[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Շոուցզինի նախագծով կառուցվել է Գաոչենգյան աստղադիտարանը, որտեղ տեղադրվել է 12,8 մետր բարձրությամբ Արևային ժամացույցի գնոմոն։ Ստեղծել է 13 աստղադիտական սարքեր, որոնցից շատերը եղել են շրջաններ՝ բաժանված աստիճանների և աստիճանների քառորդ մասերի։ Այս սարքավորումների թվում էին արմիլյար գնդեր (լատ.՝ armilla, օղակ), էկլիպտիկ թեոդոլիտներ, սեքստանտներ երկնային գլոբուսներ և այլն։

Գո Շոուցզինը մշակել է Շոուշի լի օրացույցը, որը Չինաստանում օգտագործվել է 1281 թվականից։ Ըստ այդ օրացույցի տարվա տևողությունը կազմում է 365, 2425 օր։ Այն համապատասխանում է Գրիգորյան օրացույցի տարվա տևողությանը, որը Եվրոպայում ընդունվել է 300 տարի հետո։ Գո Շոուցզին դեմ է եղել աստղագուշակությանը, և նրա պնդմամբ օրացույցից հանվել են ըստ երկնային լուսատուների դասավորության երկրային իրադարձությունների կանխատեսումներ անելը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Շոուցզինի մահը թվագրվում է 1314[9] կամ 1316 թվականներին[7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Գո Շոուցզինի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմի հրաբխային խառնարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. http://id.loc.gov/authorities/names/n81081227.html
  3. Կենսագրական տվյալների չինական բազա
  4. Morris Rossabi (նոյեմբերի 28, 2014)։ From Yuan to Modern China and Mongolia: The Writings of Morris Rossabi։ BRILL։ էջեր 282–։ ISBN 978-90-04-28529-3 
  5. Engelfriet, Peter M. (1998). Euclid in China: The Genesis of the First Translation of Euclid's Elements in 1607 & Its Reception Up to 1723. Leiden: Koninklijke Brill. 90-04-10944-7
  6. Morris Rossabi (նոյեմբերի 28, 2014)։ From Yuan to Modern China and Mongolia: The Writings of Morris Rossabi։ BRILL։ էջեր 282–։ ISBN 978-90-04-28529-3 
  7. 7,0 7,1 7,2 O'Connor, J. J., and E. F. Robertson. Guo Shoujing․ School of Mathematics and Statistics. Dec. 2003. University of St. Andrews, Scotland. 7 Dec. 2008
  8. Guo Shoujing enacademic.com կայքում
  9. Shea, Marilyn. "Guo Shoujing - 郭守敬." China Experience. Archived 2008-12-01 at the Wayback Machine. May 2007. University of Maine at Farmington. 15 Nov. 2008