Գուրու Արջան Դև
Գուրու Արջան Դև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1563 |
Ծննդավայր | Goindwal Sahib, Մեծ Մողոլների կայսրություն |
Մահացել է | մայիսի 30, 1606[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Մեծ Մողոլների կայսրություն |
Մասնագիտություն | կրոնական առաջնորդ և գրող |
Ծնողներ | հայր՝ Guru Ram Das? |
Զբաղեցրած պաշտոններ | Sikh guru? |
Երեխաներ | Guru Hargobind? |
Գուրու Արջան Դև (փենջաբի ਸ੍ਰੀ ਗੁਰੂ ਅਰਜੁਨ ਦੇਵ ਜੀ, 15 ապրիլի 1563-30 մայիսի 1606), սիքհերի հինգերորդ գուրուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արջան Դևը ծնվել է 1563 թվականի ապրիլի 15-ի Գոինդվալի մարզի Ամրիթսար քաղաքում։ Նրա հայրը Գուրու Ռամ Դասն էր` սիքհերի չորրորդ գուրուն, իսկ մայրը՝ Մատա Բանին էր։ Նրա կինը՝ Բիբի Գանգա Դևին, ունեցել է որդի, ում անունը Հար Գոբինդ էր։ Արջան Դևը դարձավ գուրու 1581 թվականի սեպտեմբերի 1-ին։ Որոշ գիտնականներ Գուրու Արջանի անունն արտասանում են որպես Գուրու Արջուն։

Գուրու Արջան Դևը ապրել է Աքբար Մեծ կայսեր 1556-1605) և Ջահանգիր կայսեր ( 1605-1626) թագավորության օրոք։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրու Արջան Դևը 1581-1604 թվականներին ճառում էր իր հիմները։ Օրհներգերիընդհանուր թիվը 2312 էր, որոնք զետեղված էին 30 հավաքածուներում՝ Շրի Ռագ, Ասա, Բասանտու, Մաժ, Գուջարի, Գաուրի, Վուհի և այլն։
1601-1604 թվականներին Գուրու Արջան Դևը նկարագրում է իրական կյանքի էությունը, հոգու միությունը Երկնային տիեզերքի հետ, և յուրաքանչյուրի սուրբ կյանքում Գուրույի նշանակությունը։
Գուրու Արջան Դևը հավաքեց նախորդ չորս գուրուների օրհներգները, դրանք թարգմանեց տեքստերի սրբազան լեզվից՝ սանսկրիտից, փենջաբիի առօրյա լեզվով, և անձամբ վերապատմեց դրանք մի քանի գրագիրների` միաժամանակ ստեղծելով Գուրույի բանաստեղծությունների և օրհներգների առաջին սրբազան տեքստերը։ Հետագայում 1604 թվականին, այդ գրքում ավելացրեց իր օրհներգերը և անվանեց Գրանթ Սահիբ, այժմ այս գիրքը հայտնի է որպես Գուրու Սահիբ։
Գուրու Արջան Դևը արդար եկամուտներով սիքհերի հետագա կրոնի ուսուցման համար ստեղծեց իր տասներորդ հավաքածուն (Դասավանդհ)։
1588 թվականին նրա ղեկավարությամբ ավարտվեց Սանթոհասարի ջրամբարների շինարարությունը, և նույն թվականին սկսվեց Հարմանդիր Սահիբի շինարարությունը։ 1950 թվականին կառուցվեց ջրամբար այն վայրում, որն այժմ հայտնի է որպես Տարեն-Թարան-ՍահիդենТарн-Таран-Сахиб[en], իսկ 1594 թվականին հիմնադրվեցին Քարթապուր և Բիաս գետի ափին գտնվող Շրի Հարիգոպինդպուր քաղաքները։
Իրավահաջորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրու Սահիբի իրավահաջորդը ձեռնադրեց իր որդուն՝ Հար Գոբինդին, ով 1606 թվականի մայիսի 30-ին դարձավ Սիքհերի վեցերորդ Գուրուն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրու Արջան Դևը մահապատժի ենթարկվեց Պակիստանի Լահոր մարտիրոսություն քաղաքում։ Նա դարձավ սիքհերի մեջ առաջին նահատակը։
Աղբույրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուզիկ-հահանգիր կամ հուշեր, Ալեքսանդր Ռոջերս։խմբագրել է Հենրի Բևերիջը, հրապարակել է ցածր գնով հրատարակությունը lppindia.com. ISBN 978-81-7536-148-5
- Փանփանջի պատմություն, Սիադ Մուհամեդ Լաթիֆ, հրատարահիչ ՝Published by: Kalyani Publishers, Ludhiana, Punjab, India. ISBN 978-81-7096-245-8
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|