Թիմ Բակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիմ Բակից)
Թիմ Բակ
անգլ.՝ Timothy Buck
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1891(1891-01-06)[1]
ԾննդավայրBeccles, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 11, 1973(1973-03-11)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններգերագույն քարտուղար
ԿուսակցությունԿանադայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
 Tim Buck Վիքիպահեստում

Թիմոթի Բակ (անգլ.՝ Timothy Buck, հունվարի 6, 1891(1891-01-06)[1], Beccles, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 11, 1973(1973-03-11)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է Անգլիայում։ 1910-ին արտագաղթել է Կանադա։ 1910–1920 թվականներին Կանադայի և ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթուղային վարպետ և փականագործ։ 1921–1929-թվականներին եղել է Կանադայի արհմիութենական միասնության լիգայի քարտուղար։ Եղել է Կանադայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից (1921հունիս), 1929–1962 թվականներին՝ կուսակցության գլխավոր քարտուղարը։ 1935–1943 թվականներին եղել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ 1962 թվականին եղել է Կանադայի կոմունիստական կուսակցության նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։