Փենջաբի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փենջաբի համալսարան
անգլ.՝ University of the Punjab և ուրդու՝ جامعہ پنجاب
Punjab university Art & Design Dept.jpg
Տեսակհասարակական համալսարան, համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Կարգախոսایمان ، اتحاد ، تنظیم‎
Հիմնադրված է1882
ԵրկիրFlag of Pakistan.svg Պակիստան[1]
ՏեղագրությունԼահոր
Կայքpu.edu.pk
Punjab University, Lahore Վիքիպահեստում

Փենջաբի համալսարան (ուրդու՝ جامعہ پنجاب), պետական հետազոտական համալսարան, որը գտնվում է Պակիստանի Փենջաբ մարզի Լահոր քաղաքի կենտրոնական մասում: Պակիստանի ամենահին և խոշորագույն պետական համալսարանն է[2]։ Գուջրանվալ, Ջելամ և Հանսփուր քաղաքներում բազմաթիվ կամպուսների հետ մեկտեղ համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է Բրիտանիայի կառավարության կողմից 1882 թվականի հոկտեմբերին՝ Շիմլայում բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնելու առաջին ժողովը հրավիրելուց հետո[3]։ Փենջաբի համալսարանը Հարավային Ասիայում Բրիտանական իշխանությունների կողմից հիմնադրված չորրորդ համալսարանն էր, առաջին երեքը գտնվում էին Բոմբեյում, Մադրասում և Կալկաթայում[4]։ Բրիտանական Հնդկաստանի մասնատումից հետո Պակիստանից հեռացած երեք համալսարաններից մեկն է[5]։

Համալսարանն առաջարկում է բազային, ասպիրանտական ​​և դոկտորական ծրագրերի լայն տեսականի և կապեր ունի Փենջաբի տարբեր ինստիտուտների հետ[6]։

Ներկայումս համալսարանում սովորում են մոտ 30,000 ուսանող[2]։ Համալսարանն ունի ընդհանուր բարդության 13 ֆակուլտետ, որոնց շրջանակներում կա 63 գիտական բաժին, հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ[2]։ Բարձրագույն կրթության հանձնաժողովը Փենջաբի համալսարանին շնորհել է առաջին տեղը Պակիստանի խոշոր բազմամշակութային համալսարանների շարքում[7]։ Շրջանավարտների և նախկին ուսուցիչների թվում կա նաև Նոբելյան 2 մրցանակակիր[2]։ Բացի այդ, համալսարանը համարվում է նաև Համալսարանների համագործակցության ասոցիացիայի անդամ[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի հիմնադիրը Գոթլիբ Վիլհելմ Լայթներն է[9]։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1882 թվականի հոկտեմբերի 14-ին Փենջաբի համալսարանական քոլեջի (անգլ.՝ Panjab University College) հիման վրա[9]։ Ի տարբերություն նախկինում ստեղծված երեք համալսարանների, որոնք միայն գիտահետազոտական ​​ինստիտուտներ էին, Փենջաբի համալսարանն ի սկզբանե կրթական և հետազոտական ​​հաստատություն էր: Մոհինդրա (Պատիալ) քոլեջը բարձրագույն կրթության առաջին քոլեջն էր, որը 1882 թվականին Փենջաբի համալսարանի մասնաճյուղն է դարձել։ 1882-1947 թվականներին Փենջաբի համալսարանը սպասարկել է տարածաշրջանի ողջ կրթական կարիքները, ներառյալ Փենջաբը և Հյուսիսային Հնդկաստանը: Պակիստանի անկախության ձեռքբերումը 1947 թվականին կրճատել է համալսարանի աշխարհագրական իրավասությունը, քանի որ այն բաժանված էր երկու առանձին համալսարանների համապատասխան երկրներում։ Հնդկական մասը հայտնի դարձավ որպես Փենջաբի համալսարան: Մի քանի խոշոր ինստիտուտներ, որոնք նախկինում Փենջաբի համալսարանի մասնաճյուղերն էին, այժմ դարձել են անկախ համալսարաններ[10]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի և հումանիտար գիտության ֆակուլտետ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Վարքագծային և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
  • Առևտրի ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման մեթոդների ֆակուլտետ
  • Մանկավարժական ֆակուլտետ
  • Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
  • Ճարտարագիտական և նոր տեխնոլոգիաների քոլեջ (ՔԻՆՏ)
  • Իսլամական հետազոտությունների ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Կյանքի գիտությունների ֆակուլտետ
  • Բժշկության և ստոմատոլոգիայի ֆակուլտետ
  • Արևելագիտության ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Գեղարվեստի և դիզայնի քոլեջ (հիմնադրվել է Աննա Մոլկա Ահմեդի կողմից)

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենջաբի համալսարանի գրադարանը Պակիստանի բուհերի ամենամեծ գրադարաններից մեկն է։ Այն ունի ավելի քան կես միլիոն գիրք, ամսագիր և պարբերական: Գտնվում է 102 հազար քառակուսի ոտնաչափ ընդհանուր մակերեսով երկհարկանի շենքում։ Երկու հարկի ընթերցասրահներում էլ տեղավորում է մոտ 2.500 ընթերցող։ Գրադարանն ունի նաև հասանելիություն համացանցին, որպեսզի ուսանողները կարողանան ծանոթանալ 21-րդ դարի տեխնոլոգիաներին համապատասխան նյութերին[11]։

Հետազոտություններ և համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ և պայմանագրեր ունի Կոռնելի համալսարանի գյուղատնտեսության և կյանքի գիտությունների քոլեջի և ԱՄՆ Սան Խոսեի պետական ​​համալսարանի հետ: Համալսարանը նաև համաձայնագրեր է կնքել Մանչեստրի, Բեդֆորդի, Բիրմինգհեմի, Սուրեյի, Բրեդֆորդի, Քեմբրիջի, Դերբիի և Գլազգոյի համալսարանների հետ։ Բացի այդ, Փենջաբի համալսարանը համագործակցում է Չինաստանի և Իրանի մի շարք ինստիտուտների հետ:

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենջաբի համալսարանի շրջանավարտների թվում կա երկու Նոբելյան մրցանակակիր` Հար Գոբինդ Խորանա և Աբդուս Սալամ:

Այլ հայտնի շրջանավարտներ.

  • Ռահմատ Ալի
  • Սարտաջ Ազիզ
  • Յուսուֆ Ռեզա Գիլանի
  • Թահիր Քադրի
  • Մոինդդին Ահմադ Քուրեշի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title) — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Introduction»։ University of the Punjab։ Վերցված է 2014-10-25 
  3. «PU campuses»։ University of the Punjab։ Վերցված է 26 May 2013 
  4. «A History of the University of the Panjab»։ World Digital Library։ Վերցված է 26 May 2013 
  5. [1] // Советская педагогика : журнал. — 1954. — Т. 18. — С. 143.
  6. «Affiliation»։ PU։ Վերցված է 9 September 2013 
  7. «HEC Pakistan Rankings by research quality»։ Higher Education Commission of Pakistan։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 26 May 2013 
  8. «ACU members»։ ACU Members,։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 9 September 2013 
  9. 9,0 9,1 J.F. Bruce, 1933, pp. 9—81
  10. «Educationist»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-22-ին 
  11. «Punjab University Library – History and Introduction»։ Pulibrary.edu.pk։ Վերցված է 2011-10-23 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]