Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Շահնազարի Գեն (Շահնազարով) (դեկտեմբերի 18 (31) , 1906 [1] , Մոսկվա , Ռուսական կայսրություն [1] - մարտի 18 , 1980 (1980-03-18 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), խորհրդային շրջանի հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954 )։
Բեմական գործունեությունն սկսել է 1927 թվականին, Բաքվում ։ Խաղացել է նաև Սվերդլովսկի , Կրասնոդարի , Թիֆլիսի և այլ քաղաքների ռուսական թատրոններում։ 1937 -ից աշխատել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում ։
Նկարահանվել է նաև կինոյում ։
Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»)
Շվանդիա, Պիկալով (Տրենյովի «Լյուբով Յարովայա»)
Պրոխոր, Ծերուկ (Գորկու «Վասսա Ժելեզնովա», «Ծերուկ»)
Վուրմ (Շիլլերի «Սեր և խարդավանք»)
Սաղաթել, Մինթոև, Ոսկան (Շիրվանզադեի «Պատվի համար» , «Մորգանի խնամին», «Չար ոգի»)
Սերդյուկ (Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»)
Արարատյան դաշտի աղջիկը (Մաթոս), 1949
Հասցեատիրոջ որոնումները (Գյուտարար), 1955
Անձամբ ճանաչում եմ (Կամո) (Շրջիկ գործակատար), 1957
Առաջին սիրո երգը (Առևտրական), 1958
Նրա երևակայությունը (Սթափ գինի) (Գուրգեն Շահնազարյան), 1959
Մեր թաղի ձայները (Գուրգեն Գրիգորևիչ), 1960
Ճանապարհ դեպի կրկես (Թարյան), 1963
Կարինե (Հացթուխ-վանական), 1967
Պայթյուն կեսգիշերից հետո (Չինովնիկ), 1969
Քաոս (դրվագային դեր), 1973
Երկունք (դրվագային դեր), 1976
Զինվորն ու փիղը (դրվագային դեր), 1977 [2]
ՀԽՍՀ պետական մրցանակ (1975 )
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 8 )։