Jump to content

Գուրամ Օդիշարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրամ Օդիշարիա
վրաց.՝ გურამ ოდიშარია
Ծննդյան անուն
վրաց.՝ გურამ ოდიშარია
Ծնվել էսեպտեմբերի 24, 1951(1951-09-24)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՍուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԱբխազական պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներზღვა, რომელიც შორია?
Պարգևներ
Կայքodisharia.ge/en
 Guram Odisharia Վիքիպահեստում

Գուրամ Օդիշարիա (վրաց.՝ გურამ ოდიშარია, սեպտեմբերի 24, 1951(1951-09-24)[1], Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Ծնվել է 1951 թվականին Սուխումիում։ Ավարտել է Սուխումիի պետական համալսարանը, այնուհետև աշխատել է քաղաքային ռադիոյում և տարբեր պարբերականներում։ 1987-1994 թվականներին եղել է «Ռիծա» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2012-2014 թվականներին եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարը։

Հեղինակ է բանաստեղծական, արձակ և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 25 գրքերի, ավելի քան հարյուր հրապարակախոսական հոդվածների։ Պետական և մոտ մեկ տասնյակ գրական մրցանակների դափնեկիր է։ Արդի գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Ա. Պ. Չեխովի անվան Ոսկե մեդալով։

Օդիշարիայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, աբխազերեն, հայերեն, ադրբեջաներեն, իտալերեն, սլովակերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[3][4]։

Նրա «Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն[3]։

Գուրամ Օդիշարիան հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չուղարկված նամակներից (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2016, 160 էջ։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
  • Պրեզիդենտի կատուն (վեպ), Ե., «Անտարես», 2016, 232 էջ։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 Պրեզիդենտի կատուն (վեպ), Ե., «Անտարես», 2016։
  4. Չուղարկված նամակներից (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2016:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրամ Օդիշարիա» հոդվածին։