Անահիտ Բոստանջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոստանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Բոստանջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1949 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 8, 2017[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող, հրապարակախոս և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (1972) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Անահիտ Բոստանջյան Վիքիդարանում | |
![]() |
Անահիտ Խաչատուրի Բոստանջյան (սեպտեմբերի 10, 1949, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2017[1], Թբիլիսի, Վրաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ 1975 թվականին վերադարձել է Թբիլիսի և Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր, հետո՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն։ 1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է։ 1994 թվականից աշխատում է նաև հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես թղթակից և բաժանորդագրության և տարածման բաժնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ։ 2007 թվականից «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ։
Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանում է նաև ռուսերենից։ Հեղինակ է հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի առաջաբանների ու ծրագրերի, այդ թվում՝ «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերի։ «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահն է։ Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները[2]։ Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում։ Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եթե իմանայիր, բանաստեղծություններ, 1986, Թբիլիսի, «Մերանի»։
- Միայն քեզ հետ, բաանստեղծություններ, Թբիլիսի «Մերանի», 1990։
- Թամազ Ճիլաձե, Պոսեյդոնի պալատը, պատմվածքներ, վիպակներ, թարգմ. վրաց, Երևան, 1986, «Սովետական գրող»։
- Խուտա Բերուլավա, Թռչունի սիրտ ունեցող տղան (վիպակ), Երևան, «Արևիկ» 1990, թարգմ. վրաց.։
- Վաժա Փշավելա, Եղնիկի ձագի պատմածը, «Արևիկ», Երևան, 2002։ (պետպատվեր)
- Անվերջ սպասում, բանաստեղծություններ, Երևան, 2003, ՀԳՄ հրատ.։
- Անմահության արտացոլք, մենագրություն Օքրո Օքրոյանի մասին, Թբիլիսի «Մերանի», 2003։
- Ալեքսանդրոպոլի առևտրական դպրոցը, ուսումնասիրություն, Երևան, «Զանգակ-97», 2004։
- Հարցականներ, բանաստեղծություններ, Երևան, «Զանգակ-97», 2005։
- Մշակույթի բազմաշնորհ երախտավորը, մենագրություն, 2006, Երևան, «Զանգակ-97»։
- Թամազ Ճիլաձե, Թռչնաշուկա (պիեսներ), Երևան, «Նոր Դար», 2003։
- Գրիգոլ Ռոբաքիձե, «Հայաստան», էսսե, Երևան, 2004, «Վան Արյան»։
- Հոսանքն ի վեր, հոսանքն ի վար, բանաստեղծություններ, Երևան, «Զանգակ-97», 2008։
- Վրացական հեքիաթներ, «Անտառի զավակները», թարգմ, Երևան, «Ծիծեռնակ», 2006։ (պետպատվեր)
- Օքրո Օքրոյան, «Մասրենու բուրմունք» (բանաստեղծություններ), թարգմ. հայրենից վրաց., Թբիլիսի, 2004, «Սախելեբի»։
- «Պոետական խճանկար» (անթոլոգիա), թարգմ. հայերենից վրացերեն, 12 հայ արդի հեղինակի) Թբիլիսի, «Սախելեբի», 2004։
- «Հոգու սպեղանի» (վրացերեն) բանաստեղծություններ, Թբիլիսի, «Էրովնուլի մծերլոբա», 2007։
- Սոնա Վան «Ես անուն չունեմ» (թարգմ. վրացերեն) Թբիլիսի, 2008, «Էրովնուլի մծերլոբա»։
- Գրիգոլ Աբաշիձե, «Գինու կարասում», Թբիլիսի, «Կամուրջ», 2010։
- Արչիլ Սուլակաուրի, «Ալիքները շտապում են դեպի ափ», Թբիլիսի, «Կամուրջ», 2010։
- «Սեր և անջրպետ» (բանաստեղծական երկլեզու երկհատորյակ՝ հայերե և վրացերեն) Թբիլիսի, «Մերանի», 2013։
- «Պետություն», թարգմ. վրաց. հայերեն, դասագիրք բարձր դասարանների համար, 2009։
- Մաղվալա Գոնաշվիլի, «Գիսավոր աստղի թագավորությունում», հեքիաթ, 2005, Երևան, ՀԳՄ։
- Նժարի զույգ ափերի մեջ, բանաստեղծություններ, Թբիլիսի, «Կամուրջ», 2011։
- Ռևազ Միշվելաձե, «Երբ արցունքն էլ ցամաքեց», թարգմ. վրաց., Թբիլիսի, 2012, «Կամուրջ»։
- Վարդան Հակոբյան «Քարի շնչառությունը» (բանաստեղծություններ. թարգմանություն հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2012, «Կամուրջ»։
- Սամվել Մարգարյան «Բանաստեղծություններ» (թարգմանություն՝ հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
- Ավիկ Դերենց «Կարոտաթախծի բուրմունք» ( բանաստեղծություններ, թարգմանություն հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
- «Հենց այսպես» բանաստեղծություններ, Երևան, «Ծիծեռնակ» 2014, Երևան։
- Իրակլի Սամսոնաձե « Ականջաբարձ» (վեպ, թարգմանություն վրացերենից) «Անտարես» 2014, Երևան։
- «7 անուն. Վրացական պոեզիա» (թարգմանույուն վրացերենից) «Անտարես, Երևան, 2015։
- Վալերի Հունանյանց «Վիլ- Ժուիֆ բուժարանի այցելուն» ( դրամա, թարգմանություն ռուսերենից հայերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
- « Սիրո աշխարհ» (ուսումնասիրություններ, հետազոտություններ) «Նովել» Երևան, 2015 (պետպատվեր)։
- Վահագն Դավթյան «Ռեքվիեմ» (պոեմ՝ թարգմանություն՝ հայերենից վրացերեն) «Կամուրջ»-«Մերանի», 2015, Թբիլիսի։
- Օթար Ճիլաձե «Քթոցը» (վեպ, թարգմանություն վրացերենից), «Անտարես», 2015, Երևան։
- Օթար Ճիլաձե «Ճանապարհով գնում էր մի մարդ» (վեպ, թարգմանություն վրացերենից), «Անտարես», 2015, Երևան։
- Բեսո Խվեդելիձե «Նամաստե» (վեպ, թարգմանություն վրացերենից) Երևան, 2015։
- Գուրամ Օդիշարիա « Պրեզիդենտի կատուն» (վեպ, թարգմանություն վրացերենից) Երևան, 2016։
- Հանուն անվտանգ կապերի (ասույթներ, պատգամներ) Թբիլիսի, «Մերանի», 2016։
- Դավիթ Շեմոքմեդելի «Կաթիլներ ապակու վրա» (թարգմ. վրացերենից) պոեզիա, Թբիլիսի, Կամուրջ, 2016։
- «Երբ հոգին երգում է ու լալիս» (ռուսերեն) պոեզիա, Մոսկվա, 2016։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ն. Դումբաձեի «Խազարուլա» պատմվածքի թարգմանության համար ՀԳՄ մրցանակ, 1982
- Վրաստանի Պատվո շքանշան, 2000
- ՀՀ Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
- Վաժա Փշավելայի անվան գրական մրցանակ, 2007
- Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակ, 2014
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2008
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[3]
- «Նարցիս» հանդեսի մրցանակ, 2012
- ՀՀ սփյուռքի նախարարություն մեդալ, 2014
- Մխիթարյան միաբանություն «Հակոբ Մեղապարտ» մեդալ, 2014
- Վրացական մշակույթի դեսպան, 2010 թվականից
- Աննա Կալանդաձեի անվան մրցանակի դափնեկիր, 2015
- «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Poet and translator Anahit Bostanjyan dies
- ↑ «Zarkfoundation - Անահիտ Բոստանջյան». zarkfoundation.com.
- ↑ «Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 2017 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ գրողներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ մանկավարժներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրաստանի գրողների միության անդամներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ