Գորդոն Ջենինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Ջենինգս
Ծննդյան թիվ՝հունիսի 25, 1896(1896-06-25)[1]
Ծննդավայր՝Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունվարի 11, 1953(1953-01-11) (56 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր
Պարգևներ՝
IMDb։ID 0421157

Գորդոն Ջենինգս (անգլ.՝ Henry Gordon Jennings, հունիսի 25, 1896(1896-06-25)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - հունվարի 11, 1953(1953-01-11), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինեմատոգրաֆիստ, համակցված կինոնկարահանման մասնագետ։ «Օսկարի» բազմակի մրցանակակիր լավագույն տեսողական էֆեկտների համար, այդ թվում՝ մի անգամ ավագ եղբոր՝ Դևերո Ջենինգսի հետ համատեղ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում սովորել է ինժեներ-մեխանիկ[4], ապա՝ Յուտայի համալսարանում։ 1917 թվականի օգոստոսին՝ 21 տարեկան հասակում, կամավոր է գրանցվել 86-րդ դիվիզիայում և մեկնել Առաջին համաշխարհային պատերազմ` ֆրանսիական ճակատ՝ որպես շտապօգնության մեքենայի վարորդ։ 1917 թվականի սեպտեմբերին արձակուրդի ժամանակ ամուսնացել է երգեհոնահար Ջոն Մաք Քլիլանի դստեր՝ Մերի Ջենևրա Մաք Քլիլանի հետ։ Բանակից զորացրվել է 1919 թվականին[3]։

1919 թվականին եղբայրների և ընկերների խորհուրդով ընտանիքը Սոլթ-Լեյք-Սիթիում թողնելով կնոջ ծնողների խնամքին՝ (1920-ականներին այդ ամուսնությունը քայքայվեց), տեղափոխվել է Հոլիվուդ՝ կինոարտադրության ոլորտում աշխատանք գտնելու համար։ American Cinematographer ամսագրին տված հարցազրույցում Ջենինգսը պնդել է, որ իր առաջին կինեմատոգրաֆիկական փորձը հայտնի դերասանուհի և ռեժիսոր Լուիս Ուեբերի օպերատորի օգնականի պաշտոնում աշխատելն էր։ Նրա անունը առաջին անգամ հայտնվել է «The Blot (1921)» ֆիլմի տիտրերում։ Բայց արդեն երկու տարի անց նա հայտնվում է Բաստեր Քիթոնի թիմում, որտեղ դառնում է երկրորդ օպերատորը[3]։

Քիթոնի հետ աշխատելը օգնում է Ջենինգսին լիովին տիրապետել կինեմատոգրաֆիկական հատուկ էֆեկտներ ստեղծելու տեխնոլոգիային։ Քիթոնի հետ իր առաջին հայտնի «Մեր հյուրընկալությունը» (1923) ֆիլմում նա մասնակցել է համակցված նկարահանումների՝ օգտագործելով մանրանկարչություն մոդելներ և մեթ փեյնթինգ։ Քիթոնից հետո Ջենինգսը աշխատել է Թոմաս Ինսի մոտ, որտեղ մտածել է շարժական տիտրեր։ Այնուհետև նրա կարիերան 1920-ականների կեսերին շարունակվել է Սեսիլ Բլաունտ դե Միլլի գլխավորությամբ։ 1928 թվականին գլխավորել է Paramount ընկերության կինոլաբորատորիան, իսկ հետո՝ հատուկ էֆեկտների բաժինը։ Որպես ստորաբաժանման ղեկավար՝ նրա անուը ֆիլմերում նշվում էր որպես հատուկ էֆեկտների ստեղծող, սակայն ըստ Ջենինգսի՝ դա չի արտացոլել իրողության էությունը. աշխատանքները հավաքական էին, միայն լավ համակարգված թիմը կարող էր հաջողության հասնել։

Paramount համար Ջենինգսը կատարել է իր լավագույն աշխատանքները՝ վերստեղծել է Ակցիումի ճակատամարտը «Կլեոպատրա» (1934) ֆիլմի համար և «Աշխարհի մեծագույն շոու» (1952) ֆիլմում գնացքի աղետի նմանակումը։ Ամենալայնածավալ աշխատանքը, որը կլանել է երկմիլիոնանոց բյուջեի գրեթե երեք քառորդը, դարձել է «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ ֆիլմի հատուկ էֆեկտները[3]։

Ջենինգսի նվաճումները ստացել են Կինոակադեմիայի հատուկ մրցանակ համակցված նկարահանումների համար, որը հանձնվել է 1939 թվականին նրան և «Հյուսիսի ծնունդ» ֆիլմի թիմի մյուս անդամներին, ներառյալ նրա ավագ եղբորը՝ Դևերոյին։

Դրանց հաջորդել են «Օսկար» մրցանակները 1942 թվականին «Ինձ պետք են թևեր», 1943 թվականին «Կհնձես փոթորիկ», 1952 թվականին «Երբ աշխարհները բախվում են», 1954 թվականին «Աշխարհների պատերազմը» ֆիլմերի լավագույն վիզուալ էֆեկտների համար։ Դրանից բացի, նրա թիմը ևս հինգ անգամ եղել է առաջադրված։ 1944 և 1951 թվականներին Ջենինգսին հանձնվել է երկու Ակադեմիական մրցանակ տեխնիկական ձեռքբերումների համար[3]։

Ջենինգսը կինեմատոգրաֆիայում բազմաթիվ նորարարությունների հեղինակ է։ 1934 թվականին նա արտոնագրել է եռոտանի գլուխը, որը թույլ է տվել պտտել տեսախցիկը պտտեցնել ուղղաձիգ և հորիզոնական առանցքների շուրջ, 1936 թվականին ձեռք է բերել հատուկ էֆեկտների տպագրության համար սարք, 1944 թվականին ստեղծել է շտատիվը, որը կրճատել է պարալաքս տեսախցիկները, ինչը կարևոր է միկրոնկարահանման համար, 1940-ական թվականների վերջերին[4] Ս․ Լ․ Ստենկլիֆի հետ միասին մշակել է տեսախցիկի շարժումների ճշգրիտ կրկնության էլեկտրամեխանիկական սարք[3]։

Բացի կինեմատոգրաֆիայից, Ջենինգսը հետաքրքրված էր գոլֆով։ Նա կանոնավորապես մասնակացում էր մրցաշարերին՝ չընդմիջվելով անգամ 1937 թվականին, երբ նկարահանումների ժամանակ մեջքի վնասվածք էր ստացել և երկու ամիս անցկացրել էր հիվանդանոցում։ 1934 թվականին անցկացվող կինեմատոգրաֆիստների ամերիկյան առաջին միցաշարում նա ընդգրկված էր լավագույն խաղացողների խմբում, որոնք պայքարում էին չեմպիոնության համար։ Գոլֆի միջոցով ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ Ֆլորենս Անդերսոնի (1898-1982) հետ։ 1953 թվականի հունվարի 11-ին նա գոլֆի խաղադաշտում սրտի կաթված է ստանում, որը վերջ է դնում կինեմատոգրաֆի կյանքին[3]։

Գորդոն Ջենինգսը թաղված է Գլենդեյլի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը։ Հուղարկավորությանը ելույթ է ունեցել ՍեսիլԴեմիլը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կին՝ Մերի Ջենևա[3]։
  • Երկրորդ կին՝ Ֆլորենս Անդերսոն (1898-1982)[3]։
  • Դուստր՝ Ջենևրա (Ջեդդա), ծնվել է 1918 թվականին[3]։
  • Որդի՝ Ջոն Դուգլաս (1920-1992), ատամնաբույժ, ռեժիսոր, «Հիսուսի դեմքը» (1950 թվական) կարճամետրաժ ֆիլմի հեղինակ[3]։
  • Եղբայր՝ Դևերո Ջենինգս (1884-1952), հատուկ էֆեկտների մասնագետ[3]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924՝ Շերլոկ կրտսեր
  • 1933՝ Բժիշկ Մորոյի կղզին
  • 1936՝ Մարդը հարթավայրից
  • 1934՝ Կլեոպատրա
  • 1938՝ Եթե ես լինեի թագավոր
  • 1939՝ Հյուսիսի ծնունդը
  • 1939՝ Յունիոն Պասիֆիկ
  • 1940՝ Թայֆուն
  • 1941՝ Ինձ պետք են թևեր
  • 1942՝ Ես ամուսնացել եմ վհուկի հետ
  • 1945՝ Կորած ուիքենդ
  • 1947՝ Անպարտելին
  • 1947՝ Ոսկե ականջողներ
  • 1949՝ Ավազից պարան
  • 1951՝ Երբ աշխարհները բախվում են
  • 1952՝ Շրջադարձային կետ
  • 1952՝ Աշխարհի մեծագույն շոուն
  • 1953՝ Աշխարհների պատերազմը
  • 1953՝ Շեյն
  • 1953՝ Ռազմագերիների ճամբար համար № 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Academy Awards Database
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Foote, Lisle. Buster Keaton's Crew: The Team Behind His Silent Films. — McFarland, 2014. — С. 33—38. — 321 с. — ISBN 9780786496839
  4. 4,0 4,1 «IEC - VISUAL EFFECTS - PART 1». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.