Գորդոն Չայլդ
Վիր Գորդոն Չայլդ (անգլ.՝ Vere Gordon Childe, ապրիլի 14, 1892[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4] - հոկտեմբերի 19, 1957[1][2][3][…], Blackheath, City of Blue Mountains, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]), ավստրալիացի հնագետ, Բրիտանական ակադեմիայի անդամ (1940 թվականից), Լոնդոնի համալսարանի հնագիտության համալսարանի տնօրեն (1946-1956)։
Պեղումներ է կատարել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Օրկնեյան կղզիներում։ Հիմնական աշխատություններում (վերաբերում են Եվրոպայի և Արևելքի հնագույն պատմությանը) հենվելով սովետական հետազոտողների աշխատությունների վրա՝ առաջարկել է պատմական երևույթների մատերիալիստական հիմնավորում։ Հակադրվել է մշակութային փոփոխությունները ժողովուրդների վերաբնակեցումներով բացատրող «միգրացիոնիզմի տեսությանը»։ Ուսումնասիրել է երկրագործության առաջացումն ու զարգացումը («նեոլիթյան հեղափոխություն»), անցումը հին քարի դարի յուրացնող տնտեսությունից նոր քարի դարի արտադրող տնտեսությանը։ Հասարակության առաջընթացի հիմնական գործոնը համարել է տնտեսության աստիճանական զարգացումը, պետականության ծագման խնդիրը հանգեցրել քաղաքների առաջացման մասին հարցին («քաղաքային հեղափոխություն»)՝ նվազ ուշադրություն հատկացնելով հասարակական հարաբերություններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Vere Gordon Childe — 2009.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Magnusson M. Chambers Biographical Dictionary — W & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
- ↑ CONOR.Sl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Չայլդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 665)։ |
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1957 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Սիդնեյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրալիացի հնագետներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ավստրալիացի գիտնականներ
- Ավստրալիայի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին