Jump to content

Գոլդֆինչ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլդֆինչ
անգլ.՝ The Goldfinch
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԿարմրակատար (վեպ)
Թվականհոկտեմբերի 11, 2019, սեպտեմբերի 26, 2019, սեպտեմբերի 13, 2019, սեպտեմբերի 27, 2019 և սեպտեմբերի 19, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Քրաուլի
ՊրոդյուսերՆինա Ջեյքոբսոն
Սցենարի հեղինակՓիթեր Սթրոհան
ԴերակատարներՕաքս Ֆեգլի[2], Էնսել Էլգորթ[2], Նիկոլ Քիդման[2], Ջեֆրի Ռայթ[2], Լյուկ Ուիլսոն[2], Սառա Փոլսոն[2], Ուիլլա Ֆիցջերալդ[2], Այներին Բայնարդ[2], Ֆին Վուլֆհարդ[2], Ashleigh Cummings?[2], Aimee Laurence?[2], Ռոբերտ Ջոյ[2], Boyd Gaines?[2], Carly Connors?[2], Luke Kleintank?[2], Hailey Wist?[2], Ryan Foust?[2], Jack DiFalco?[2], Austin Weyant?[2], Collin Shea Schirrmacher?[2], Դենիս Օ'Հեյր[2], Angela Cove?[2], Alton Fitzgerald White?[2], Ջոի Սլոթնիք[2], Dylan Boyd?[2], Gordon Winarick?[2], Nicky Torchia?[2], James Donahower?[2], Don Castro?[2], Robert Turano?[2], Alma Cuervo?[2], Hank Rogerson?[2], Ryan Katherine Stearns?[2], Tiana Youtzy?[2], Փիթեր Ջեյկոբսոն[2], Caroline Day?[2], Kevin Owen McDonald?[2], Karl Jacob?[2], Raphael Corkhill?[2], Matteo van der Grijn?[2], Gerson Oratmangoen?[2], Mark Kingsford?[2], Bill Barberis?[2], Milan Sekeris?[2], Brandon Chen?[2], Sandy Lopez?[2], Misha Osherovich?[2], Puja Desai Mehta?[2], David Makman?[2] և Harry Smith?[2]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունTrevor Gureckis?
ՄոնտաժKelley Dixon?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունWarner Bros., Color Force, Amazon MGM Studios և Kaap Holland Film[3]
Տևողություն149 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Goldfinch (film) Վիքիպահեստում

«Գոլդֆինչ» (անգլ.՝ The Goldfinch), Ջոն Քրոուլիի՝ 2013 թվականի ամերիկական դրամատիկական ֆիլմ, Դոննա Տարտի համանուն վեպի էկրանավորում։ Ադապտացիայով զբաղվել է բրիտանացի սցենարիստ Փիթեր Սթրոհանը։ Սյուժեն պատմում է դեռահաս Թեոդոր Դեկկերիի (Էնսել Էլգորթի) մասին, որի կյանքը միանգամից փոխվում է իր մոր մահից հետո, ով մահացել էր թանգարան այցելելու ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, իսկ մահացողներից մեկը համոզում է տղային թանգարանից վերցնել «Գոլդֆինչ» անունով հայտնի նկարը։ Երկրորդական դերեր են խաղացել Օաքս Ֆեգլին, Անեյրին Բարնարդ, Ֆին Վուլֆհարդ, Սառա Փոլսոն, Լյուկ Ուիլսոն, Ջեֆրի Ռայթ և Նիկոլ Քիդման։

2014 թվականի հուլիսին վեպի էկրանավորման իրավունքը վաճառվել են Warner Bros.-ի և RatPac Entertainment-ի ընկերություններին, ICM Partners-ի հետ համագործակցելիս[4]։ 2016 թվականի հուլիսին Ջոն Քրոուլին նշանակվել է ֆիլմի ռեժիսյոր[5], իսկ Էնսել Էլգորտը ընտրվել է որպես ֆիլմի գլխավոր հերոս։ 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը միացել են երկրորդական պլանի դերասանների մեծ մասը։ Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի հունվարին Նյու-Յորքում, հետո շարունակվել 2018 թվականի ապրիլին Ալբուկերկեում։

Ֆիլմի պրեմիերան կայացել էր Տորոնտոյի միջազգային կինոփառատոն — 2019-ի ժամանակ, իսկ լայն վարձույթով ֆիլմը թողարկվել է սեպտեմբերի 12-13-ը Warner Բրոս. Pictures ընկերության կողմից[6]։ Վարձույթը տոմսարկղային ձախողման է վերածվել՝ ստուդիայի համար մոտ 50 մլն դոլարի ենթադրյալ վնասով։ Ֆիլմը ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ է ստացել, առաջին հերթին քննադատվել են սյուժեն և պատմողական ոճը, թեև օպերատորական աշխատանքը և դերասանական կատարումը նշվել են որպես դրական կողմեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

13 ամյա Թեոդոր Դեքերի մայրը զոհվել էր Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում ռումբի պայթումից։ Ահաբեկչությունից հետո Թեոն վերցնում է «Գոլդֆինչ» նկարը՝ Կարել Ֆաբրիցիուսի մնացած մի քանի նկարներից մեկը, և թաքցնում է իր բնակարանում։ Քանի-որ նա չուներ այլ բարեկամներ քաղաքում, իսկ իր հայրը թողել էր իրեն, Թեոյին տեղափոխում են իր ընկեր Էնդիի ընտանիք՝ Բարբուրամների մոտ։

Թեոն վերամիավորվում է Էնդիի հետ և մտերմանում է Էնդիի մոր՝ Սամանտա Բարբուրայի հետ, ով խրախուսում է նրա հետաքրքրությունը հնաոճ իրերի և արվեստի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ Սամանթան Թեոյից գտավ փորագրված մատանին, նա գնում է Հոբարտ և Բլեքվել խանութ, որտեղից մատանին գնվել էր։ Խանութը ղեկավարում է Ջեյմս «Հոբի» Հոբարտը, որի մահացած գործընկերը Ուելտոն «Վելտի» Բլեքվելը մահացել էր պայթյունի ժամանակ և մատանին տվել Թեոյին, որպեսզի նա վերադարձնի այն։ Զարմուհի Վելտի Պիպպան նույնպես եղել էր թանգարանում և վերապրել ահաբեկչությունը։ Հոբին թույլ է տալիս այցելել Պիպպային, որը լուրջ վնասվածքներ ունի, և երկուսն էլ կապվում են միմյաց հետ։ Թեոն սկսում է հաճախ այցելել Հոբիին, նույնիսկ նրանից հետո, ինչ Պիպպան գնացել էր ապրելու իր մորաքույր Թեխասի հետ։

Թեոն շարունակում է ապրել Բարբուրամների հետ, նրան առաջարկում են իրենց հետ գնալ արձակուրդի, Էնդին ակնարկում է, որ իր ծնողները հաշվի են առնում նրան որդեգրելու հնարավորությունը։ Նախքան նրանք դա կանեին, Թեո Լարիից հեռացած, հարբցող, վերջերս ալկոհոլիզմի բուժում ստացած հայրը իր ընկերուհի Քսանդրայի հետ գալիս են, որ վերցնեն Թեոյին և տանեն իրենց հետ Լաս Վեգաս։ Մի քանի իրերից մեկը, որոնք նա վերցնում է իր հետ, «Գոլդֆինչ» նկարն էր։

Թեոն ընկերանում է ուկրաինացի ներգաղթյալների տղայի Բորիսի հետ, ում հայրը ֆիզիկական բռնության է ենթարկում ընտանիքին։ Բորիսը, ով նույնպես կորցրել է իր մորը, Թեոյին կախվածության է մեջ է գցում թմրանյութերից և ալկոհոլից։ Ալկոհոլիզմով և մոլախամելությամբ տառապող Թեոյի հայրը մահանում է ավտովթարից։ Թեոն որոշում է վերադառնալ Նյու Յորք և խոսք է տալիս, որ կխնամի Քսանդրայի շանը՝ Պոպերին։ Թեոն խնդրում է Բորիսին, որ նա իր հետ մեկնի, և Բորիսը խոսք է տալիս նրան, որ կգնա իր հետևից, բայց չի գնում։ Թեոն գնում է Հոբիյի մոտ, ով թույլ է տալիս ապրել իր հետ։

Ութ տարի անց Նյու Յորք վերադառնալուց հետո Թեոն հանդիպում է Պլատի՝ Էնդիի ավագ եղբոր հետ, Պլատը հաղորդում է Թեոյին, որ նրա հայրը երկբևեռ խանգարում ուներ, և որ նա և Էնդին մահացել են նավակի վթարի հետևանքով՝ հոգեկան խանգարման նոպաներից մեկի ժամանակ։ Թեոն գնում է այցելելու հաճախ հիվանդացող տիկին Բարբուրին և վերամիավորվում է Պլատի կրտսեր քրոջ՝ Էնդի Քիթսիի հետ, ով սիրախաղ է սկսում նրա հետ։

Թեոն աշխատում է հնաոճ իրեր վաճառելով, որոնք Հոբին գտնում և վերականգնում է։ Գրգռված արվեստի դիլերը մեղադրում է Թեոյին կեղծիք վաճառելու մեջ, որոնց Թեոն առաջարկում է գնել։ Այնուամենայնիվ, դիլերը կարծում է, որ Թեոն տիրապետում է «Գոլդֆինչ» նկարին և այն օգտագործում է որպես երաշխիք՝ իր խանութը ֆինանսավորելու համար։ Թեոն ցնցված է, որ այս մարդը կապ է հաստատել իր և նկարի միջև, բայց թեթևացած արտաշնչում է, իմանալով որ հաճախորդի ենթադրությունը նկարի գտնվելու վայրի վերաբերյալ սխալ է, քանի որ Թեոն շարունակում է փաթաթված նկարը պահել պահեստային պահարանում։

Թեոն նշանվում է Քիթսիի հետ, ում նա չեր սիրում, դեռևս գաղտնի սեր ունենալով Պիպայի հանդեպ, ով այժմ ապրում է Լոնդոնում։ Թեոն բռնում է Քիթսիին դավաճանության ժամանակ, բայց որոշում է չկոտրել նշանադրությունը տիկին Բարբուրի հանդեպ իր սիրո և այն փաստի պատճառով, որ Քիթսին աչք է փակում իր թմրանյութերի կախվածության վրա։

Մի օր, դեղահաբեր փնտրելով, Թեոն գնում է անհայտ բար, որտեղ հանդիպում է Բորիսին։ Նրանք վերամիավորվում են, և Բորիսը ասում է Թեոյին, որ նա պարտական է նրանց ընկերությանը։ Բորիսը ներողություն է խնդրում Թեոյից նրա համար, ինչպես մտածել է Թեոն, որ նա երբեք չի եկել Նյու Յորք, բայց հետո հասկանում է, որ Բորիսը գողացել է «Գոլդֆինչ»-ը մի քանի տարի առաջ, այն բանից հետո, երբ Թեոն նկարը ցույց տվեց թմրանյութերի ազդեցության ժամանակ։ Այդ ժամանակվանից Բորիսը նրան օգտագործել է իր հանցավոր կյանքը ֆինանսավորելու համար։ Բորիսը չունի այդ նկարը, քանի-որ ավազակների բանդան գողացել է այն։ Թեոն սարսափահար փախչում է Բորիսից։

Թեոյի և Քիթսիի նշանադրության ժամանակ Բորիսը գալիս է և ասում, որ նա ունի գաղափար «Գոլդֆինչ»-ը վերադարձնելու համար։ Նրանք թռչում են Ամստերդամ, որտեղ Թեոն ձևանում է հարուստ գործարար, և վերադարձնում է նկարը։ Սակայն ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի, և Բորիսը վիրավորվում է։ Թեոն ինքնապաշտպանության համար մարդ է սպանում՝ նորից կորցնեկով նկարը։

Թեոն գնում է հյուրանոցի իր սենյակ և փորձում ինքնասպան լինել, բայց նրան փրկում է Բորիսը։ Նա ասում է, որ գիտի, թե որտեղ է գտնվում նկարը, նա կխնդրի իր ընկերոջը զանգել ոստիկանություն, որ այն վերադարձնեն։ Արշավանքից հետո ոստիկանությունը կարողացավ ապահով կերպով վերադարձնել նկարը կորցրած և գողացված արվեստի այլ գործերի հետ միասին՝ ներառյալ Ռեմբրանդտը։ Բորիսը հաստատում է, որ հնարավոր է իրենց տարօրինակ և անշնորհք ճանապարհը լավի համար էր, և որ դա ամեն ինչ տարօրինակ բանի մի մասն է, որը կոչվում է կյանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնսել ԷլգորթԹեոդոր «Թեո» Դեկկեր, Լարիի որդին
  • Օաքս Ֆեգլի — Թեոն երիտասարդ ժամանակ
  • Անեյրին ԲարնարդԲորիս, ուկրաինացի էմիգրանտի որդի, ով դառնում է Թեոյի մտերիմ ընկերը
  • Ֆին ՎուլֆհարդԲորիսը երիտասարդ ժամանակ
  • Էշլի Քամինգս — Պիպպա
  • Էմի Լոուրենս — Պիպպան երիտասարդ ժամանակ
  • Ջեֆրի Ռայթ — Հոբին, Թեոյի դաստիարակը և Պիպայի խնամակալը
  • Լյուկ ՈւիլսոնԼարի Դեկկեր, Թեոյի հայրը
  • Ուիլլա Ֆիցջերալդ — Քիթսի Բարբուր, Էդիի և Պիպպայի քույրը
  • Նիկոլ ՔիդմանՏիկին Բարբուր, Էդիի, Պիպպայի և Քիթսի հարուստ մայրը
  • Սառա ՓոլսոնՔսանդրա, Լարիի ընկերուհին
  • Ռայան Ֆաուստ — Էնդի Բարբուր, Պլատայի և Քիթսիի փոքր եղբայրը, Թեոյի փոքր եղբայրը
  • Լյուկ Քլայնթանկ — Պլատ Բարբուր
  • Դենիս Օ'ՀերՊլատը երիտասարդ ժամանակ
  • Փիթեր Ջեյկոբսոնպարոն Սիլվեր
  • Ջոյ Սլոտնիկ — Դեյվ
  • Ռոբերտ Ջոյ — Ուելտոն «Ուելտի» Բլեքուել, Հոբիի գործընկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 Internet Movie Database — 1990.
  3. Movie/TV Series/Short/TV Mini Series/TV Movie/TV Special/TV Short/Video/Music Video, co0545565 (Sorted by Popularity Ascending)
  4. Fleming Jr, Mike (2014 թ․ հուլիսի 28). «Donna Tartt's 'The Goldfinch' Film Rights To Warner Bros, RatPac». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Fleming Jr, Mike (2016 թ․ հուլիսի 20). «'Brooklyn's John Crowley To Direct Donna Tartt's Novel 'Goldfinch'». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «[[imdb.com]] // The Goldfinch (2019) // Release info». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդֆինչ (ֆիլմ)» հոդվածին։