Գյուլ Փանագ
Գյուլ Փանագ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Chandigarh, Հնդկաստան[1] |
Կրթություն | Punjabi University?, Փենջաբի համալսարան, Kendriya Vidyalaya Sangathan? և Lawrence School, Lovedale? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Harcharanjit Singh Panag? |
Ամուսին(ներ) | Rishi Attari? |
gulpanag.net | |
Գյուլ Փանագ (Gulkirat Kaur Panag․ հունվարի 3, 1979, Chandigarh, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի, հնչյունավորող, մոդել և նախկին գեղեցկության թագուհի, որ մասնակցել է «Միսս Տիեզերք» մրցույթին։ Իր կինոկարիերան սկսել է Բոլիվուդում՝ դերակատարումով հանդես գալով 2003 թվականին նկարահանված «Dhoop» ֆիլմում։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև դերակատարումները Ջուրմը և «Քաշմիր» հեռուստասերիալներում[2], Dor, Dhoop, Manorama Six Feet Under, Hello, Straight և Ab Tak Chhappan 2 ֆիլմերում։
2008 թվականի սեպտեմբերին Գյուլ Փանագի լուսանկարը հայտնվել է Maxim- ի շապիկին, մի ամսագրի, որն այնուհետև նրան նվիրված ֆոտոշարք է տպագրել[3] '[4]։ Փենջաբերեն ֆիլմերում նա իր դեբյուտը կատարել է Սարսա կինոնկարում[5]։
Հնդկաստանի խորհրդարանի՝ Լոկ սաբհայի 2014 թվականի ընտրություններում Գյուլ Փանագը Աամ Աադմի կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանագն իր ուսումնառությունն սկսել է Փենջաբի Սանգուր քաղաքում[7]։ Քանի որ նրա հայրը հնդկական բանակի գեներալ էր և հաճախակի փոխել է ծառայության վայրը, ընտանիքն էլ տեղից տեղ է փոխվել Հնդկաստանում և արտերկրում։ Արդյունքում աղջիկը սովորել է 14 տարբեր դպրոցներում, այդ թվում՝ Քենդրիա Վիդիալայասում ( Չանդիգարում, Մհոուում, Լեում, Վելինգտոնում), Լոուրենսի դպրոցում և Զամբիայի մայրաքաղաք Լուսակայի միջազգային դպրոցում[7],: Փենջաբի Պատիալայի համալսարանն ավարտել է մաթեմատիկայի ոլորտում բակալավրի աստիճանով, Չանդիգարհի Փանջաբի համալսարանը՝ քաղաքագիտության ոլորտում մագիստրոսի աստիճանով[7]: Ուսման ընթացքում Գյուլ Փանագը հետաքրքրվել է սպորտով և հրապարակախոսությամբ։ Նա տեղական ու համազգային բազմաթիվ բանավեճեր, մրցույթներ է շահել, երկու անգամ ոսկե մեդալի արժանացել ամենամյա համազգային միջբուհական բանավեճ- մրցույթում հաղթող ճանաչվելու համար[8][9]:
Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլ Փանագը 1999 թվականին նվաճել է «Միսս Հնդկաստան » տիտղոսը[10] '[11] և մասնակցել է «Միսս Տիեզերք 1999» մրցույթին։
Գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա հայտնվում է բազմաթիվ հեռուստատեսային և տպագիր գովազդներում և համարվում է Tata Sky- ի ապրանքանիշի դեսպանը՝ Ամիր Խանի հետ միասին։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլ Փանագը ղեկավարում է Գնդապետ Շամշեր Սինգհ հիմնադրամը[12], ոչ կառավարական մի կազմակերպության, որն աշխատանքներ է տանում գենդերային հավասարության, կրթության և աղետների կառավարման ուղղությամբ։ Բացի այդ, նա ծառայում է Վոկհարդտի հիմնադրամի խորհրդատվական խորհրդում[13]։ Մասնակցում է նաև «Հնդկաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժմանը[14]։ 2010 թվականի նոյեմբերին Գյուլ Փանագը մասնակցեց Դելիի կիսամարաթոնին, բայց այդ միջոցառման ժամանակ սեքսուալ ոտնձգության ենթարկվեց տղամարդ վազորդների կողմից։ Հետագայում նա հայտարարեց, որ Դելիում տղամարդկանց վերաբերմունքը պետք է փոխվի, և որ քաղաքը անվտանգ չէ կանանց համար[15]:
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում Գյուլ Փանագը Աամ Աադմի կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել Չանդիգարից[6]։ Նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 108 679 ձայն, իսկ առաջատարը՝ Կիրոն Խերը, ստացել է 191 362 քվե[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 14-ին Գյուլ Փանագն ամուսնացել է իր վաղեմի ընկեր օդաչուի հետ։ Ամուսնության ավանդական փենջաբական սիկհական ծեսը կատարվել է Գուրդվարայում[17][18] ' Զույգն ունի Նիհալ անունով մի որդի, որը ծնվել է 2018 թվականին[19]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 – Zee Cine Critics մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Dor ֆիլմում տպավորիչ դերակատարման համար։ Մրցանակը կիսել է դերասանուհի Այեշա Տակիայի հետ։
- 2020 - Առաջադրվել է Filmfare OTT Awards մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում (դրամատիկական սերիալում) - Պաատալ Լոկ սերիալում իր դերակատարման համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը |
---|---|---|
2003 | Dhoop | Փիհու Ա․ Վերմա |
2005 | Jurm | Սոնյա |
2006 | Dor | Զինաթ Ֆաթիմա/Զինաթ Ա․ Խան |
2007 | Manorama Six Feet Under / Մանոռամա՝ վեց ոտնաչափ ցած | Նիմմի |
2008 | Summer 2007 / Ամառ 2007 | Վիշակհա |
2008 | Hello / Ողջո՛ւյն | Պրիյանկա |
2009 | Anubhav | Միրա Վալեչա / Միրա Ա․ Մալոտրա |
2009 | Straight | Ռենու |
2010 | Rann | Նադիտա Շարմա |
2010 | Hello Darling / Բարև, թանկագի՛նս | Մանսի Ջոշի |
2011 | Turning 30 / Շրջադարձ 30 | Նաինա Սինգհ |
2011 | Phir Zindagi | |
2012 | Fatso! | Նանդինի |
2013 | Sikander | Բինաթ Կաուր |
2015 | Ab Tak Chhappan 2 | Շալու |
2016 | Ambarsariya | Բոս |
2019 | Student of the Year 2 / Տարվա ուսանող 2 | Քուլջիթ |
2019 | Bypass Road / Շրջանցիկ ճանապարհ | Ռոմիլա |
2021 | 420 IPC | Փուջա[20] |
2022 | The Ghost / Ուրվականը |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Հեռուստաընկերությունը |
---|---|---|---|
2002 թ․ | Քիսմեյ Քիթնաա Հայ Դամ / Kismey Kitnaa Hai Dam | Ներկայացնող | Star Plus |
2003 թ․ | Քաշմիր | Զոյա | Star Plus |
2013 թ․ | Խուբսուրաթ / Khoobsurat | Ներկայացնող | Zee TV |
2017 թ․ | Մուսաֆիր Հուն Յարոն / Musafir Hoon Yaaron | Ներկայացնող | Star Plus |
2018 թ․ | Վիջայ Ջյոթի / Vijay Jyoti | Ջյոթի | Zee TV |
Վեբ շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Հարթակը |
---|---|---|---|
2019թ | Ընտանիքի մարդը / The Family Man | Սալոնի | Amazon վեբ շարք[21] |
2019 թ․ | Rangbaaz Phirse | Անուպրիա | ZEE5 Original |
2020 թ․ | Պաատալ Լոք / Paatal Lok | Ռենու Չոդարի | Amazon վեբ շարք |
2020 թ․ | Պավան և Փուջա / Pawan and Pooja | Փուջա Մեհրա | MX Player |
2022 թ․ | Լավ վատ աղջիկ / Good Bad Girl |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #142918679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «'Kashmeer' - Guns and Roses». Indiantelevision. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
- ↑ «Gul Panag's sexy makeover!». Rediff. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 4 novembre 2008-ին.
- ↑ «Gul Panag amazing Maxim photoshoot». Maxim India. 2008 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 4 novembre 2008-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 27 août 2012-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 6,0 6,1 PANDHER, SARABJIT (2014 թ․ մարտի 14). «Gul Panag declared AAP candidate from Chandigarh». The HINDU. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 14 mars 2014-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Gul Panag Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
- ↑ «About Gul». Gul Panag – Official website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 23 août 2012-ին.
- ↑ Ronjita Kulkarni. «Why Gul Panag doesn't want to be a star overnight». Rediff. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
- ↑ «50 Years of Miss India: Miss Indias who made it to Bollywood». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 14 mars 2018-ին.
- ↑ «#ThrowbackThursday: When Gul Panag won Miss India 1999 - BeautyPageants». Femina Miss India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 14 mars 2018-ին.
- ↑ «Interview With Gul Panag | Meet The Original Livewire». Women's Web: For Women Who Do (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 20 septembre 2018-ին.
- ↑ «Gul on advisory board of Wockhardt Foundation». The Indian Express. 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 16 mars 2014-ին.
- ↑ «Actress Gul Panag joins AAP, to contest polls from Chandigarh». Firstpost. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 16 mars 2014-ին.
- ↑ Sharma, Kalpana (27 November 2010). Unsafe for women? . The Hindu. Retrieved 2010-11-27.
- ↑ «Election results: BJP's Kirron Kher wins from Chandigarh, Naveen Jindal finishes third». The Times of India. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 16 mai 2014-ին.
- ↑ «Gul Panag opts for Band, Baaja, Bullet». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 14 mars 2011-ին.
- ↑ Mid-Day.com (2011 թ․ մարտի 11). «Gul Panag To Marry Her Boyfriend». NDTV Movies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 12 mars 2011-ին.
- ↑ «Gul Panag's adorable picture with son Nihal and husband Rishi Attari is unmissable - Times of India». The Times of India. 3 août 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 20 septembre 2018-ին.
- ↑ Kotwani, Hiren (2021 թ․ դեկտեմբերի 17). «420 IPC Review: 420 IPC makes an engaging watch». The Times of India. Վերցված է 29 août 2022-ին.
- ↑ «New mommy Gul Panag makes acting comeback with Manoj Bajpayee's The Family Man». India Today. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 13 juillet 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուլ Փանագ» հոդվածին։ |
|