Գլորիա Ֆրիդման
Ծնվել է | 1950[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Կրոնախ, Վերին Ֆրանկոնիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և լուսանկարիչ |
Ժանր | աբստրակցիոնիզմ և ինստալյացիա |
Ամուսին | Bertrand Lavier? |
![]() |
Գլորիա Ֆրիդման (գերմ.՝ Gloria Friedmann, 1950[1][2][3][…], Կրոնախ, Վերին Ֆրանկոնիա[4], ապրում և աշխատում է Էնյե-լե-Դյուկում, Ֆրանսիա), գերմանացի ժամանակակից նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլորիա Ֆրիդմանը ծնվել է Գեմանիայի Կրոնախ քաղաքում 1950 թվականին, 1977 թվականից ապրում և աշխատում է Ֆրանսիայում։ Նրա աշխատանքները սկսել են ցուցադրվել 1980 թվականից (նույն թվականին Փարիզում, ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ նրա անհատական ցուցահանդեսը։ Նա միաժամանակ մասնակցեց Փարիզի բիենալեին)։ Այդ ժամանակից ի վեր Ֆրիդմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլորիա Ֆրիդմանի աշխատանքների հիմքում ընկած է մարդու և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը։ 1990 թվականից նա աշխատում է «կենդանի նկարներով», որոնցում կենդանիները տեղակայված են քաղաքային միջավայրում, ժամանակակից նյութական մշակույթի տարրերի հետ։
1985 թվականից նրա կողմից ստեղծված քանդակները բաց երկնքի տակ են և կապված են «բնական գեղեցկության» գաղափարի հետ։ Բնական նյութերի համադրությունը և մինիմալիզմի լեզվի օգտագործումը օգնում են նկարչին կենտրոնանալ բնական հարաբերությունների վրա։ Ֆրիդմանի կողմից ճարտարապետ Ադելֆո Սկարանելոյի հետ համատեղ ստեղծված «Կարմիր քառակուսի» աշխատանքը տեղակայված է ֆրանսիական Շամպայն նահանգի սրտում գտնվող մարգագետնում։ Ստեղծագործությունը միաժամանակ համարվում է քանդակ և ապաստարան (առանց կոյուղու և էլեկտրականության), որը նախատեսված է վեց մարդու համար։
2009 թվականին Գլորիա Ֆրիդմանը մասնակցել է Ժամանակակից արվեստի մոսկովյան բիեննալեի հիմնական նախագծին։ Նրա «Գեղանկարչությունը աբսուրդիզմում» աշխատանքը ներառում է նացիստական սվաստիկա Վերմախտի տաբատից և ճտքակոշիկներից և 1933 թվականից մինչև 1945 թվականը ընկած ժամանակաշրջանում ստեղծված երեք նկարների վերարտադրությունից` Էյզենհաուերի, Հիտլերի և Չերչիլի պատկերներով։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 Bebopacalypse, Mario Mauroner Contemporary Art, Վիեննա
- 2007 Bebopacalypse, Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
- 2005 Kunstraum, Դորնբիրն
- 2005 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
- 2004 Galerie Fortlaan 17, Գենտ
- 2003 Museum Küppersmühle für Moderne Kunst, Դույսբուրգ
- 2002 Elisabeth Kaufmann, Ցյուրիխ
- 2002 Karaoke/Big Bang Parallel, Annely Juda Fine Art, Լոնդոն
- 2001 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
- 1999 Galerie Fortlaan 17, Գենտ
- 1999 Green Piece, Brigitte March, Շտուտգարտ
- 1998 Who´s who, Galerie Seitz & Partner, Բեռլին
- 1998 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
- 1993 Le Consortium, Դիժոն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claude Minière: L'art en France, 1960-1995 (Collection Art européen, 1945-1995), Nouvelles éditions françaises, 1995, S. 92.
- Philippe Dagen. "Gloria Friedmann: La chasseresse et l'oeuvre-proie". Le Monde 2 L'été, n° 283, 18 juillet 2009. p. 41 à 45
- Fréderic Bonnet. "La peinture était une terre inconnue ". Le Journal des Arts, n° 389, avril 2013. p. 12 à 25
- Fabrice Bousteau. "Dans l'atelier de Gloria Friedmann". Beaux Arts, n° 347, Mai 2013. p. 76 à 80
- Magali Moulinier. "L'animal métaphorique". Bêtes et Hommes, n° 939, 1er Septembre 2007. p. 12 à 15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gloria Friedmann — 2008.
- ↑ 2,0 2,1 Gloria Friedmann — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Photographers’ Identities Catalog
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MAM պատկերասրահ Արխիվացված 2009-04-29 Wayback Machine
- ArtNet
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ֆրիդման» հոդվածին։ |
|