Դորնբիրն (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դորնբիրն
Զինանշան
Wappendornbirn.svg

Watzenegg7.JPG
Կոորդինատներ: 47°25′0″ հս․ լ. 9°45′0″ ավ. ե. / 47.41667° հս․. լ. 9.75000° ավ. ե. / 47.41667; 9.75000
Երկիր Ավստրիա Ավստրիա
Ներքին բաժանում Q1672968?, Hatlerdorf, Q2009301?, Haselstauden, Q1616738? և Q1311393?
Առաջին հիշատակում 15 Հոկտեմբերի 895
Մակերես 120,97 կմ²
ԲԾՄ 437 մետր
Բնակչություն 48 067±1 մարդ (հունվարի 1, 2016)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 05572
Փոստային ինդեքսներ 6850
Ավտոմոբիլային կոդ DO
Պաշտոնական կայք dornbirn.at
##Դորնբիրն (Ավստրիա) (Ավստրիա)
Red pog.png

Դորնբիրնը (գերմ.՝ Dornbirn) Ավստրայի արևմուտքում գտնվող քաղաք է, պատկանում է Ֆորարլբերգի դաշնային հողերին: Գտնվում է Գերմանիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտայնի ոչ անմիջական հարևանությամբ, Դորնբիրներ-Ախ գետի մոտ` Հռենոս գետի վերին հոսանքի հովտում: 2001 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 42.301 մարդ, 2006 թվականի տվյալներով` 44.227 մարդ: Դորնբիրնը Ֆորարլբերգի ամենամեծ քաղաքն է: Գերազանցում է գավառի մայրաքաղաք Բրեգենցին իր բնակչությամբ:

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Բրեգենցից գտնվում է 8 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Վիեննայից դեպի արևելք` 660 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 437 մետր է: Վարչականորեն քաղաքը բաժանվում է 6 շրջանների[2]: Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդ, որն իրար է կապում Ֆորարլբերգը և Տիրոլն ու մնացած Ավստրիան[3]: Վիեննայից դեպի քաղաք գնացքը գնում է 6 ժամում, իսկ Մյունխենից` 3 ժամում: Քաղաքից ոչ հեռու` Հոհենեմսում կա ոչ մեծ օդանավակայան, որը չի կարող ընդունել մեծ ինքնաթիռներ: Քաղաքին մոտ գտնվում է խոշոր օդանավակայան Ալթենռայնը (ACH/LSZR), որը մոտ է գտնվում շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնին: Քաղաքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 47°25′ հս․ լ. 9°44′ ավ. ե. / 47.417° հս․. լ. 9.733° ավ. ե. / 47.417; 9.733

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի շենքը

Դորնբիրնն առաջին անգամ հիշատակվում է 895 թվականին որպես Տորինպուրիոն: Քաղաքի անունը նշանակում է «Թորոյի բնակավայր», հավանաբար այստեղ ապրած մի ալեմանի անունով: Ըստ միջնադարյան ստուգաբանության առաջացել է գերմանական Birnen (տանձի) բառից, որի պատճառով Դորնբիրնի զինանշանի վրա սխալմամբ պատկերված է տանձենի: XII դարի վերջում Դորնբիրնը պատկանել է Մոնֆոր դուքսերին, իսկ 1380 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ[4]: Դարեր շարունակ Դորնբիրնը քաղաքի կարգավիճակ չի ունեցել և համարվել է Ավստրիայի ամենամեծ գյուղը` գերազանցելով հարևան քաղաքնբերին իր բնակչությամբ: XIX դարում Դորնբիրնում ուժեղ զարգացած էր տեքստիլի արտադրությունը և այն շուտով դարձավ շրջանի տեքստիլի մայրաքաղաք: 1901 թվականին Դորնբիրնը վերջնականապես ստացավ քաղաքի կարգավիճակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դորնբիրնը մտնում էր ֆրանսիական օկուպացիոն գոտում:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Մարտինի ծխական եկեղեցի - կառուցվել է 1840 թվականին կլասիցիզմի ոճով՝ ավելի հին գոթական ոճով կառուցված եկեղեցու փոխարեն (1493 թվական):
  • Կարմիր տուն - քաղաքի հնագույն կառույցը (1639 թվական) գտնվում է Մարքթփլացի հրապարակում: Անվանումը կապված է պատերի գույնի հետ, քանի որ այն միջնադարում ներկել էին ցուլի արյունով:
  • Քաղաքային թանգարան - մի քանի հին առանձնատների հետ միասին գտնվում է Մարքթփլացում:
  • Ֆորարլբերգի բնության թանգարան
  • Ինատուրա թանգարան - բացառիկ ցուցահանդեսով ինտերակտիվ բնագիտական թանգարան
  • «Ռոլս-Ռոյս թանգարան - որտեղ գտնվում է Ռոլս-Ռոյս մակնիշի հին ամտոմեքենաների աշխարհի ամենամեծ հավաքածուն: Գտնվում է Գյութլեում: Թանգարանի ցուցանմուշներից են Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի, Գեորգ V-ի, թագուհի մոր, Լոուրենս Արաբացու և իսպանական բռնակալ Ֆրանկոյի մեքենաները:

Տնտեսություն և առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթլերդորֆի համայնապատկերը

Ամբողջ XIX դարում և XX դարի առաջին կեսում Դորնբիրնի տնտեսության հիմնական ճյուղը տեքստիլ արտադրությունն էր: XX դարի երկրորդ կեսին քաղաքի տեքստիլ արտադրությունը կորցրեց իր նշանակությունը: Ժամանակակից Դորնբիրնը կարևոր կոմերցիոն և առևտրային կենտրոն է: Քաղաքում անց է կացվում ամենամյա մեծ տոնավաճառ։

Մշակույթ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորնբիրնը հայտնի է իր մեծաթիվ թատրոններով և գեղարվեստական պատկերասրահներով: Քաղաքում կան մի քանի ուսումնարաններ և համալսարաններ, որոնց ցանկում են Ֆորարլբերգի կիրառական գիտությունների համալսարանը և Տեխնիկական բարձրագույն ուսումնարանը:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիա Կեչկեմետ, Հունգարիա (1998)
  • Ֆրանսիա Սելեստա, Ֆրանսիա (2006)

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2005 թվականի տվյալների՝ քաղաքապետը Վոլֆգանտ Ռյումելեն է (ԱԺԿ): Համայնքի խորհուրդը գերմ.՝ Gemeinderat բաղկացած է 36 անդամից.

  • Ավստրիայի ժողովրդական կուսակցություն` 21 տեղ
  • ԱՍԴԿ-ը` 8 տեղ
  • Կանաչների կուսակցություն` 4 տեղ
  • Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)` 3 տեղ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]