Սովորել է Պետերբուրգի (1886-1888) և Մյունխենի (1894-1897) Գեղարվեստի ակադեմիաներում։ Մասնակցել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրմանը, եղել նրա պրոֆեսորը (1922-1930)։ Ստեղծել է քաղաքի ու գյուղի մարդկանց վառ տիպեր ու կոմպոզիցիաներ («Քնած խևսուրը», 1899, «Դիվան-Բեկի ջրավազանը Բուխարայում», 1897), «Ի. Ճավճավաձեի դիմանակարը», 1903-1905, բոլորն էլ Վրաստանի արվեստների թանգարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 631)։