Գերիներ (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գերիներ
Prisoners
Prisoners2013Poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական[1][2][3][4] և դրամա[3][2][4][1][5]
Թեմավրեժ
Թվականօգոստոսի 30, 2013[6] և հոկտեմբերի 10, 2013[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով[2][8][9][10][5]
ՊրոդյուսերՋոնսոն Բրոդերիք, Կիրա Դևիս և Էնդրյու Կոսով
Սցենարի հեղինակԱարոն Գուզիկովսկի
ԴերակատարներՀյու Ջեքման[8][11][4][9][10][5], Ջեյք Ջիլլենհոլ[8][11][4][9][10][5], Մելիսա Լեո[8][11][4][5], Փոլ Դանո[8][11][5], Մարիա Բելո[8][11][9][10][5], Վիոլա Դեվիս[8][11][4][9][10][5], Թերենս Հովարդ[11][5], Դիլան Մինեթ[11][5], Զոի Սոուլ[12], Ուեյն Դյուվալ[12], Լեն Քարիու[12], Դևիդ Դասթմալչյան[12] և Դենիս Քիստոֆեր[12]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՅոհան Յոհանսոն
ՄոնտաժԺոել Կոկս և Գերի Դ․ Ռոուչ
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրԱտլանտա
ԿինոընկերությունAlcon Entertainment
Տևողություն153 րոպե
Բյուջե46 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ122 126 687 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Prisoners (2013 film) Վիքիպահեստում

«Գերիներ» (անգլ.՝ Prisoners), ամերիկյան դետեկտիվ թրիլեր, որի ռեժիսորն է Դենի Վիլնյովը, իսկ սցենարիստն է Աարոն Գուզինսկին[13]։ Գլխավոր դերակատարներն են Հյու Ջեքմանը և Ջեյք Ջիլենհոլը։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 30-ին Թելուրիդի կինոփառատոնում[14]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի մի փոքրիկ գյուղում, հարևաններ և ընկերներ Դովերների և Բիրչերի ընտանիքները տոնում էին երախտագիտության օրը։ Երեկոյի վերջում տոնը վերածվում է խուճապի, երբ երկու ընտանիքների փոքրիկ աղջիկները անհետանում են։ Անցնում են ժամեր և աղջիկները չեն վերադառնում։ Պարզ է, որ նրանց առևանգել են։

Ոստիկանությունը բանտարկել էր Ալեքս Ջոնսին (Դանո Փոլ), ով այն վարում էր այն մեքենան, որով աղջիկները հետաքրքված էին։ Նա համարվում էր կասկածյալ, սակայն նրան ազատ են արձակում ապացույցների բացակայության պատճառով։ Ջոնսը վերադառնում է իր մորաքրոջ՝ Հոլիի (Մելիսա Լեո) տուն։ Քելեր Դովերը՝ (Հյու Ջեքման) աղջիկներից մեկի հայրը որոշում է իր ձեռքը վերցնել օրենքը և առևանգում է Ջոնսին, վստահ լինելով, որ նա հենց այդ հոգեկան հիվանդ մոլագարն է, ով առևանգել է աղջիկներին։ Նա պահում և տանջում է Ջոնսին լքված մի տան մեջ, որը ժամանակին եղել է իր մահացած հոր տունը։

Այս գործը տրվում է դետեկտիվ Լոկիին (Ջեյք Ջիլենհոլ)։ Նա ստուգում է կասկածյալների տները, և գնում է մի քահանայի նկուղ, որտեղ կար անհայտ մարդու դիակ, ով ուներ ամուլետ՝ լաբիրինթոսի տեսքով։ Քահանան ասում է, որ այդ մարդը սպանում էր երեխաներին և հպարտանում էր դրանով, և որ դա պատերազմ էր Աստծու դեմ։

Գրեթե մեկ շաբաթ անց նա գտնում է մեկ այլ կասկածյալի՝ Բոբ Թայլորին (Դավիթ Դաստմալչյան)։ Նրա տան պատերին Լոկին գտնում է լաբիրինթոսների տարօրինակ նկարներ։ Սենյակներից մեկում գտնում է փակված բեռնարկղներ, որոնց մեջ կային օձեր և արյան հետքերով մանկական հագուստներ։

Ոստիկանությունում, Թայլորը դետեկտիվների հարցերին պատասխանելու փոխարեն, թղթի վրա մեկ այլ լաբիրինթոս է նկարում և օգտվելով սպաներից մեկի ատրճանակից, ինքնասպան է լինում։ Լոկիին ասում են, որ հագուստը գողացված է եղել աղջիկների անհետացումից հետո, և արյունը ոչ թե մարդկային է, այլ խոզի։

Դովերը այցելում է Ալեքսի մորաքրոջը՝ Հոլիին, ով ասում է, որ իր ամուսինը անհայտ կորել է, իսկ որդին մահացել է քաղցկեղից շատ տարիներ առաջ։ Մի քանի օր անց հայտնվում է Բիրչերի ընտանիքի աղջիկը՝ Ջոյին։ Նա ողջ էր և ներարկված էր թմրանութերով։ Հիվանդանոցում նա ցույց է տալիս Դովերին և ասում․ «Դուք եղել եք այնտեղ»։ Հանգստացնելով աղջկա ծնողներին՝ Քելերը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել և արագ դուրս է գալիս հիվանդանոցից։ Լոկին հետապնդում է նրան, կարծելով, որ նա գնալու է իր հոր տուն, սակայն այնտեղ գտնում է ոչ թե նրան, այլ գերի Ալեքսին։

Դովերը երկրորդ անգամ գնում է Հոլիի մոտ, կռահելով, որ նա է առևանգողը և այս ամեն ինչի ծրագրավորողը։ Հոլին, ատրճանակը պահելով Քելերի վրա ստիպում է նրան խմել թմրանյութայիին հեղուկ և պատմում է թե ինչու այդ արել։ Նա նաև ասում է, որ Ալեքսը նրա զարմիկը չէ, այլ այն երեխաներից մեկը, որին նա իր ամուսնու հետ գողացել էր։ Դրանից հետո, նա կրակում է Դովերի ոտքին և նրան նետում է մի փոս, որտեղ նա պահում էր երեխխաներին։ Փոսում նա գտնում է իր աղջկա սուլիչը։

Լոկին այցելում է Հոլիին, որպեսզի ասի նրան, որ գտել է Ալեքսին։ Տանը նա գտնում է Աննային՝ Դովերների աղջկան, ում Հոլին ներարկում է հերթական թմրանյութը։ Հոլիին կրակում է Լոկիի վրա՝ նրան վնասելով, սակայն Լոկին կարողանում է սպանել նրան։ Արնհոսելով Լոկին շտապում է Աննային հասցնել հիվանդանոց։

Աղջնակը և Լոկին առողջանում են։ Թերթերում գրվում է, որ Քելերը անհետացել է։ Ֆիլմը վերջանում է այսպես․ Լոկին կանգնած է լինում այն փոսի մոտ, որտեղ գտնվում էր Քելերը և լսում է այն սուլիչի ձայնը, որը Աննան կորցրել էր։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Հյու Ջեքման Քելեր Դովեր
Ջեյք Ջիլենհոլ Դետեկտիվ Լոկի
Թորենս Հովարդ Ֆրանկլին Բիրչ
Վիոլա Դեվիս Նենսի Բիրչ
Մելիսա Լեո Հոլի Ջոնս
Դավիթ Դաստմալչյան Բոբ Թայլոր
Մարիա Բելո Գրեյս Գովեր
Փոլ Դանո Ալեքս Ջոնս
Դիլան Մինեթ Ռալֆ Դովեր
Զոի Սոուլ Էլաիզա Բիրչ
Էրին Գերասիմովիչ Աննա Դովեր
Քայլա Դրյու Սիմոնս Զոի Բիրչ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները իրականացել են Ատլանտայում, Քոնայրեսում (Ջորջիա) և Դերբիում (Կոնեկտիկուտ)[15]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային կինոքննադատների կողմից ֆիլմը հիմնականում ստացել է դրական արձագանքներ՝ հաջող սասպենսի և ուժեղ դերասանական խաղի համար (Ջեքման և Ջիլենհոլ)[16]։ Rotten Tomatoes կայքում, հիմնվելով 227 արձագանքի վրա, ֆիլմը ունի 81% վարկանիշ և միջինը 10֊ից 7.3 միավոր։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Օսկար» մրցանակի առաջադրում՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ռոջեր Դիկինս)։
  • 2014 ֊ «Սատուրն» մրցանակ՝ լավագույն դիմահարդարման համար (Դոնալդ Մոուետ), նաև երկու առաջադրում․ լավագույն թրիլեր, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Մելիսա Լեո)։
  • 2014 ֊ «Արբանյակ» մրցանակաի երեք առաջադրում․ երկրորդ պլանի լավագույն դերասան (Ջեյք Ջիլենհոլ), լավագույն օպերատորական աշխատանք (Ռոջեր Դիկինս), լավագույն մոնտաժ (Գերի Ռոուզ, Ջոել Քաքս)։
  • 2014 ֊ «Քննադատների ընտրության» մրցանակի առաջադրում՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ռոջեր Դիկինս)։
  • 2014 ֊ «Հոլիվուդի կինոփառատոնի» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար (Ջեյք Ջիլենհոլ)[17]։
  • 2014 - ԱՄՆ֊ի կինոքննադատների խոսհուրդի մրցանակ՝ լավագույն դերասանական կազմի համար։ Ֆիլմը նաև եղել է լավագույն 10 դետեկտիվ ֆիլմերի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2013/09/20/movies/prisoners-stars-hugh-jackman-and-jake-gyllenhaal.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1392214/
  3. 3,0 3,1 http://www.movieloci.com/2427-Prisoners
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.metacritic.com/movie/prisoners
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.filmaffinity.com/en/film276566.html
  6. Freebase Data DumpsGoogle.
  7. Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.bbfc.co.uk/releases/prisoners-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.adorocinema.com/filmes/filme-180887/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=180887.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 http://www.imdb.com/title/tt1392214/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 ČSFD — 2001.
  13. Producer Andrew Kosove Says Screenwriter For New 'Blade Runner' Film Will Be Announced Soon, Black List Script 'Prisoners' Still On The Way — The Playlist
  14. Prisoners (2013) — Release dates
  15. Prisoners (2013) — Filming locations
  16. «Prisoners (2013)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2013-11-15 
  17. «Jake Gyllenhaal to Receive Acting Honor at Hollywood Film Awards (Exclusive)»։ The Hollywood Reporter։ 23 сентября 2013։ Վերցված է 25 октября 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]