Գեորգի Աղաբեկով
Գեորգի Աղաբեկով | |
---|---|
Ծնվել է | 1895 կամ 1896[1] |
Ծննդավայր | Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937[1] |
Մահվան վայր | Պիրենեյներ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և հետախույզ |
Աշխատավայր | Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով, State Political Directorate? և Միացյալ պետական դիրեկտորիատ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | Կարմիր գվարդիա |
Գեորգի (Գրիգորի) Սերգեևիչ Աղաբեկով (իսկական անունը՝ Գևորգ Հարությունով[2], 1895 կամ 1896[1], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն - 1937[1], Պիրենեյներ), ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից, հայրենալիք[3]։ Եղել է 20-րդ դարի 30-ական թվականներին Արևմուտք փախած խորհրդային արտաքին հետախուզության բարձրաստիճան աշխատակիցների շարքում առաջինը և 1937 թվականի օգոստոսին սպանվել է Ֆրանսիայում ՆԳԺԿ հատուկ խմբի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Աղաբեկովը ծնվել է 1895 (1896)[4] թվականին հայերի ընտանիքում[5]։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Տաշքենդում ավարտել է գիմնազիան, 1914 թվականին ռազմական գործողությունների սկսելու հետ զորակոչվել է բանակ և մինչև 1916 թվականի հոկտեմբեր գտնվել է ռազմաճակատում, մասնակցել մարտերի։ Ապա ուղարկվել է Տաշքենդի պրապորշչիկների դպրոց։ Այս դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ռումինական ռազմաճակատի 46-րդ հետևակային գնդի շտաբին կից դասակի հրամանատար և թուրքերենից թարգմանիչ։ Փետրվարյան հեղափոխությունը Աղաբեկովը ոգևորությամբ է ընդունել, զինվորները նրան ընտրել են գումարտակի հրամանատար։ Հոկտեմբերից հետո նա հեռացել է բանակից և 1918 թվականի մարտին միացել է Կարմիր գվարդիայի ջոկատին։
1918-1920 թվականներին ծառայել է Կարմիր բանակում՝ հրամանատարական պաշտոններում։ Մարտնչել է Թուրքեստանում, այնուհետև Սիբիրում և Ուրալում՝ կռվելով Կոլչակի դեմ։ 1920 թվականին Աղաբեկովը միացել է ՀամԿ(բ)Կ-ին։ Այնուհետև եղել է Եկատերինբուրգի ներքին ծառայության զորքերի գումարտակի զինվորական կոմիսար։
Ծառայության անցնելով ՉԿ-ում՝ աշխատել է Եկատերինբուրգի նահանգային ՉԿ-ում։ 1922 թվականից եղել է Թուրքեստանի ճակատի ՉԿ-ի օպերատիվ աշխատակից։ Ավելի ուշ Աղաբեկովը զբաղեցրել է Տաշքենդի պետական քաղաքական վարչության լրտեսության և մաքսանենգության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնը և միաժամանակ եղել է Պետական քաղաքական վարչության կուսակցական բյուրոյի քարտուղար և կուսակցական կոմիտեի անդամ։
1924 թվականի ապրիլին միացել է Միացյալ պետական քաղաքական վարչության արտասահմանյան բաժնի ապարատում։ Աշխատել է Աֆղանստանում գտնվող պետական քաղաքական վարչությունում՝ Քաբուլում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության տպագրության բյուրոյի ղեկավարի օգնականի պաշտոնի անվան տակ, կոդավորելով Նիկոլայ Ֆրիդգուտի կենտրոնի հետ նամակագրությունը հետ՝ լիազոր ներկայացուցչի քարտուղարի պաշտոնի անվան տակ։
1926 թվականի վերջին դարձել է պետական քաղաքական վարչության արտասահմանյան բաժնի ռեզիդենտ Իրանում։ 1928 թվականի ապրիլից կրկին աշխատանքի է անցել Միացյալ պետական քաղաքական վարչության կենտրոնական ապարատում (արտասահմանյան բաժնի Միջին և Մերձավոր Արևելքի սեկտորի պետ)։
1929 թվականի հոկտեմբերից եղել է Կ. Պոլսում խորհրդային անօրինական հետախուզության ռեզիդենտ, այդ պաշտոնում փոխարինել է Յակով Բլյումկինին։
Փախուստն Արևմուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին Կոստանդնուպոլսից փախել է Ֆրանսիա։ Իր փախուստը բացատրել է խորհրդային հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների և Կրեմլի քաղաքականության հետ անհամաձայնությամբ։ Այլ տեղեկություններով՝ փախուստի պատճառ է դարձել Կոստանդնուպոլսում անգլերենի ուսուցչուհու հետ սիրավեպը։
Փախուստից անմիջապես հետո հրատարակել է «OGPU: The Russian Secret Terror» (անգլերեն) գիրքը[6]։ Այդ գրքի հրապարակումը հանգեցրել է Իրանում (Պարսկաստանում) և Մերձավոր Արևելքի այլ երկրներում հարյուրավոր խորհրդային գործակալների ձերբակալություններին, ինչպես նաև ԽՍՀՄ-ի և Իրանի շահ Ռեզա Փահլավի հարաբերությունների կտրուկ սրմանը։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի օգոստոսին Գեորգի Աղաբեկովը սպանվել է Ֆրանսիայում ՆԳԺԿ-ի հատուկ խմբի կողմից։ Պավել Սուդոպլատովի տեղեկություններով՝ Աղաբեկովի սպանությունը կազմակերպվել է թուրք գրոհայինի օգնությամբ (հնարավոր է՝ վրեժ Էնվերի համար) ՆԳԺԿ-ի աշխատակից, հետագայում ՊԱԿ-ի գեներալ և արտաքին հետախուզության պետ Ա. Մ. Կորոտկովի կողմից[7]։ Բորիս Բաժանովի ներկայացրած վարկածի համաձայն՝ ՆԳԺԿ-ն Աղաբեկովին հրահրել է մասնակցել Իսպանիայում թալանված արժեքների վերավաճառքին, և նա վերացվել է ՆԳԺԿ-ի հատուկ խմբի կողմից իսպանա-ֆրանսիական սահմանի մոտ։ Աղաբեկովի դիակը չի գտնվել (ըստ Բաժանովի՝ դիակը գտնվել է մի քանի ամիս անց իսպանական տարածքում)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г. П. У. Записки чекиста Արխիվացված 2023-09-10 Wayback Machine(pdf). Берлин, 1930.
- ЧК за работой(pdf). Берлин, Стрела, 1931.
- Переиздание: ЧК за работой.
- OGPU: The Russian Secret Terror. Brentanos, 1931.
- Agabekov, G.: Die Tscheka bei der Arbeit, Union Deutsche Verlagsgesellschaft, 1932.
- G.P.U. Memorie di un membro della Ceca. Milano, Treves — Treccani — Tumminelli, 1932.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Brook-Shepherd, Gordon (1978). Soviet Defectors: The KGB Wanted List. Hoover Press. էջ 11. ISBN 0-8179-8231-0. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Бортневский В. Г. Опричнина. Невозвращенец Григорий Агабеков и секретная служба Сталина // Собеседник 1989. № 34 август. С. 12—13
- ↑ Pringle, Robert W. (2015 թ․ հուլիսի 29). Historical Dictionary of Russian and Soviet Intelligence. Rowman & Littlefield. էջ 17. ISBN 978-1442253179.
- ↑ «Биография. Агабеков Георгий Сергеевич». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Աղաբեկովը հրատարակել է նաև ինքնակենսագրական բնույթի երկու գիրք ռուսերենով (Агабеков. Г. П. У. Записки чекиста. Berlin, Strela, 1930)
- ↑ Судоплатов П. А. Спецоперации. Лубянка и Кремль 1930—1950 годы Արխիվացված 2011-09-23 Wayback Machine Гл. 2. Ликвидация троцкистов за рубежом
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991). Изд. подготовили Я. В. Васильков, М. Ю. Сорокина. СПб.: Петербургское Востоковедение, 2003. 496 с. (Социальная история отечественной науки о Востоке).
- Бортневский В. Г. Опричнина. Невозвращенец Григорий Агабеков и секретная служба Сталина // Собеседник. 1989. № 34 август. С. 12—13.
- Густерин П. В. Советская разведка на Ближнем и Среднем Востоке в 1920—30-х годах. — Саарбрюккен, 2014. — ISBN 978-3-659-51691-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Աղաբեկով (ռուս.)
- Иосиф Тельман. Георгий Агабеков — уникальный исторический персонаж (ռուս.)
|