Գարեգին Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Խաչատուրյան
Գարեգին Ա Խաչատուրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1880(1880-11-06)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մահացել էհուլիսի 22, 1961(1961-07-22) (80 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա կամ Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունպատրիարք, հոգևորական, հասարակական գործիչ, բանասեր և եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններԿոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարան

Գարեգին Խաչատուրյան (ավազանի անունը՝ Խաչիկ (նոյեմբերի 6, 1880(1880-11-06), Տրապիզոն, Թուրքիա - հուլիսի 22, 1961(1961-07-22), Ստամբուլ, Թուրքիա և Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Թուրքիա), եկեղեցական հասարակական գործիչ, բանասեր, եպիսկոպոս՝ 1922 թվականից: Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ 1951 թվականից: Պարբերականներում հանդես է եկել նաև տարբեր ծածկանուններով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Խաչատուրյանը ծնվել է 1880 թվականին, Տրապիզոնում: Սովորել է Կ. Պոլսի Ազգային, ապա՝ Մխիթարյան, 1896 թվականին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում, 1901 թվականին ավարտել է Արմաշի դպրեվանքը: Հոգևոր և ուսուցչական պաշտոններ է վարել Ստամբուլում, Արմաշի դպրեվանքում, 1914-1918 թվականներին դասավանդել Հալեպի ու Երուսաղեմի վարժարաններում, 1921-1928 թվականներին եղել է Տրապիզոնի թեմի առաջնորդ, 1928-1935 թվականներին Կալիֆոռնիայում ծավալել է գրական-քարոզչական աշխատանք: Իբրև կաթողիկոս, պատվիրակ՝ 1935-1938 թվականներին գործել է Հարավային Ֆրանսիայում, 1938-1950 թվականներին՝ Հարավային Ամերիկայում: 1952-1961 թվականներին եղել է «Շողակաթ» եկեղեց-մշակութային, պատմաբանասիրական հանդեսի հիմնադիր խմբագիր, 1953 թվականին բացել է Սուրբ Խաչ դպրեվանքը[1][2][3]:

Գարեգին Խաչատուրյանը հեղինակ է մի շարք կրոնաբարոյական և ազգային բովանդակությամբ արձակ ու չափածո երկերի [«Կրոնաբարոյական և ընկերային շողակաթումներ» (քարոզներ), 1925, «Աշխարհի լոյսն ի Հայս կամ Աւետարանին լոյսը Հայաստանեայց եկեղեցւո պրիսմակեն», հ. 1, 2, 1936, 1939, «Նարեկ» (չափածո ողբերգություն), 1926][4][5][6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Խաչատուրյանը մահացել է 1961 թվականին, Կ. Պոլսում: Թաղված է Շիշլիի գերեզմանատանը:

Ծածկանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականներում հանդես է եկել նաև ծածկանուններով՝ Գ.Ե.Տ.; Գ.Պ.; Գ.Վ.; Գ.Պտրք.; Գարեգին Արքեպիսկոպոս, Գարեգին եպիսկոպոս, Գարեգին պատրիարք, Գարեգին վարդապետ, ԳԵՏ, Հայորդի, Նավասարդ, Ստրկորդի, Վարդ-Խաչ, Գ.:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի լոյսն ի հայս կամ աւետարանի լոյսը Հայաստանեայց եկեղեցիոյ պրիսմակէն: Կիրակնօրեայ դասեր կամ ընթերցումներ, 1988, տիտղթ. (Գ. Եպս. Տրապիզոնի)
  • Պարզ առածներ ու խոկումներ, 1940, տիտղթ. (Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի Խաչատուրեան):
  • Երջանկայիշատակ Տ. Գարեգին Արք. Խաչատուրեան. նարեկաշունչ Պատրիարք Հայոց Թուրքիոյ եւ հիմնադիր Սուրբ Խաչ Դպրեվանքի: Վախճանման քսանըհինգամեակին առթիւ, 1986, տիտղթ. (Տ. Գարեգին Պատրիարք Խաչատուրեան. հիմնադիր Ս. Խաչ Դպրեվանքի):
  • Հրաժեշտի խօսքեր, 1937, տիտղթ. (Գ. Արք. Խաչատուրեան):
  • Արեւագալ, 1937, տիտղթ. (Գարեգին Եպիսկ. Տրապիզոնի (Գ. Խաչատուրեան)):
  • Ազատորդի, ստրկորդի, հայորդի: Տրամախօսութիւն: Հոգեբանական պատկեր մը հայ ժողովրդի իրական կեանքէն, 1910, տիտղթ. (Գարեգին վրդ. Խաչատուրեան)
  • Նոր տարիի եւ Ս. ծնունդի պատգամը, 1957, տիտղթ. (Գարեգին Արքեպս. (Խաչատուրեան)):
  • Նարեկ: Մատեան ողբերգութեան, 1948, տիտղթ. (գրաբ. բնագր. հանդիպ. աշխարհաբ. վերածեց՝ Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնի):
  • Զեկոյց Մայր-Աթոռի եւ Մայր-Հայրենիքի մասին ի Ս. Էջմիածին գումարուած ազգային-եկեղեցական ժողովին առիթով, 1946, տիտղթ. (Տրուած Հարաւ. Ամերիկահայոց Կաթ. պատուիրակ եւ պատգամաւոր՝ Տ. Գարեգին Արքեպիսկոպոսի կողմէ):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507:
  2. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 621:
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-07-06 
  4. «Խաչատուրյան Գարեգին | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Վերցված է 2019-07-06 
  5. Էջմիածին: պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի (հայերեն)։ "Էջմիածին" Ամսագրի Խմբագրություն։ 2012 
  6. Siruni Hakob Chololean (2003)։ Գարեգին Պատրիարք Խաչատուրեան: Մենագրութիւն (հայերեն)։ Արաս։ ISBN 9789757265597 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]