Շիշլիի հայկական գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շիշլիի գերեզմանատունից)
Jump to navigation Jump to search
Շիշլիի հայկական գերեզմանատուն
The main gate of Şişli Armenian Cemetery-2.jpg
Գերեզմանատան գլխավոր դարպասները
Տեսակ գերեզմանատուն
Տեղագրություն Շիշլի
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Հիմնման տարի 1865
Սեփականատեր «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամ
Մակերես 41,950 մ² մ²
Շիշլիի հայկական գերեզմանատունը գտնվում է Թուրքիաում
Շիշլիի հայկական գերեզմանատուն

Շիշլիի գերեզմանատուն (թուրք.՝ Şişli Ermeni Mezarlığı), հայկական գերեզմանատուն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասում։ Սկսել է գործել 1865 թվականից։ Կառավարվում է և պահպանվում Թուրիքայի հայկական համայնքի կողմից[1]: Գերեզմանատունը 1930 թվականին ընդունված օրենքով փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին, սակայն 2015 թվականին սեփականության իրավունքը վերադարձվել է և 80 տարի ժամկետով պատկանում է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին[2]: Ունի մոտ 41,950 քմ մակերես, ունի մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա արժեք[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Օսմանյան կայսրության պաշտոնական հրովարտակով գերեզմանատան տարածքը տրամադրվել է Ստամբուլի հայերին: Հանրապետական Թուրքիայի առաջին տարիներին բնազավթվել է և 1930 թվականին ընդունված կարգով փոխանցվել Ստամբուլի քաղաքապետարանին։

1936 թվականին Թուրքիան օրենք ընդունեց, որով բռնագրավում էր ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցապատկան գույքը[2]: 2011 թվականի Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո, որոշվեց անօրինական վերցված գույքը հետզհետե վերադարձնել իրական տերերին։ 2011 թվականին «Երեք խորան» հայկական հիմնադրամը դիմել է Թուրքիայի հիմնադրամների վարչություն տարածքը վերադարձնելու խնդրանքով, որը դրական որոշում է կայացրել և 2015 թվականին սեփականության իրավունքը փոխանցվել է հիմնադրամին 80 տարի ժամկետով[3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին Օսմանյան կայսրության հրամանագրով գերեզմանի մուտքի մոտ կառուցվել են Դիվանատան կամ պահապանների ու քահանաների համար կառույցներ։ Մաղաքիա Օրմանյան պատրիարքի ծրագրով և Միհրան Խալիֆայի օգնությամբ 1903 թվականին վերակառուցվեցին դարպասները։ Գերեզմանատանը կան շատ հուշարձաններ և դամբարաններ[4]:

Թաղված հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատան մուտքը

Գերեզմանատանն են թաղված՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ay Savas (ապրիլի 10, 2011)։ «Parev (merhaba)eski dostlar (Hello Old Friends)»։ Sabah (Turkish)։ Վերցված է դեկտեմբերի 21, 2012 
  2. 2,0 2,1 «Ստամբուլի հայկական գերեզմանատունը վերադարձվել է հայերին»։ Վերցված է 2015-10-21 
  3. 3,0 3,1 «Սթամպուլի Հայերը Շիշլիի Հայկական Գերեզմանատան Սեփականութեան Իրաւունք Ստացած են»։ ԵՌԱԳՈՅՆ։ Վերցված է 2015-10-21 
  4. «Շիշլիի Գերեզմանատուն»։ Պատրիարքութիւն Հայոց