Շողակաթ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)

Շողակաթ, կրոնաբարոյական, տրամաբանասիրական, գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970 թվականից)։ Թուրքիայի Հայոց պատրիարքության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսնում 1952 թվականից, Ստամբուլում։ Հրապարակում է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները, ծանոթացնում Կոստանդնուպոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրում է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արևմտահայ և հայ խորհրդային հեղինակների ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 540 CC-BY-SA-icon-80x15.png