Գարեգին Զաքոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Զաքոյան
Ծնվել էապրիլի 5, 1947(1947-04-05) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Գարեգին Վլադիմիրի Զաքոյան (ապրիլի 5, 1947(1947-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, կինոգետ։

ԱՊՀ երկիրների կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ FIPRESSIի անդամ։ (Կինոգետների և կինոքննադատների միջազգաին ֆեդերացիա). SACD-ի անդամ։ (Ֆրանսիայի հեղինակների, կոմպոզիտորների և սցենարիստների ասոցիացիա)։ Հայաստանի Կինոակադեմիայի իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1970-1971 թթ. իբրև ուսուցիչ աշխատել է Էջմիածնի թիվ 5 միջնակարգ ռուսական դպրոցում։ 1971-1972 թթ. աշխատել է Հայաստանի Կենտրոնական Պետական պատմության արխիվում, 1973-1985 թթ.՝ իբրև գիտաշխատող։

1991 թվականին հիմնադրել և մինչև 1998 թվականը ղեկավարել է «Հայաստանի ազգային ֆիլմադարան» ՊՈԱԿը, իսկ 1998-ից մինչև 2005 թ. եղել է նույն ՊՈԱԿի փոխտնօրենը[1]։

2005- 2012 թ. եղել է Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն։

2008 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2012 թ ընտրվել է նույն ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբյոնի վարիչ։

2015 թվականից «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենն է։

2016 թվականից «Ֆիլմադարան» կինոյի զարգացման և տարածման ՀԿ-ի հիմնադիր նախագահ։

2017 թվականից դասավանդում է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում[2]։

2020 թվականից՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Կինոյի հեռուստատեսության ամբիոնի պրոֆեսոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976թ. Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիսուտում պաշտպանել է «Հայկական համր կինոն» վերնագրով ատենախոսությունը և ստել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

1972 թվականից մինչ օրս հրապարակել է կինոյի պատմությանը և տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց մի մասը թարգմանվել ու լույս են տեսել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Պարսկաստանում, Լատվիայում, Ուկրաինայում։ Նույն թվականներին հրապարակել է բանաստեղծությունների մի քանի շարք, ինչպես նաև թարգմանություներ որոշ հայ ժամանակակից բանաստեղծներից և գրողներից[2]։

1978 թ. դարձել է ՍՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության անդամ։

1982 թվականից որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդուսեր ստեղծագործում է վավերագրական կինոյի ոլորտում։

Գ․ Զաքոյանի հեղինակած ֆիլմերը ցուցադրվել են Ստրասբուրգի և Սենտ-Էթյենի Ժամանակակից արվեստի թանգարաններում, Փարիզի Beaux-arts Արվեստների բարձրագույն դպրոցում, Ռայշոֆֆենի «Լա Կաստինե» մշակութային կենտրոնում, տարբեր կինոփառատոներում ու հեռուստատեսությամբ, այդ թվում ռուսական «Կուլտուրա» և ֆրանսիական «Արտե» ալիքներով[3]։

1988 թ. մասնակցել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի (15 հունվարի 1988 թ.Հայաստանի Ժողարվեստի թանգարան.) կազմակերպման գործին և գրել է ցուցահանդսի բուկլետի տեքստը[4]։

1993 թ. աջակցել և որպես կատարող պրոդուսեր մասնակցել է Ատոմ Էգոյանի «Օրացույց» հայ-կանադական արաչին ֆիլմի ստեղծմանը («Էգո ֆիլմ առտս», ԶԴՖ հեռուստաընկերության և Հայաստանի ազգային ֆիլմադարանի համատեղ արտադրություն)։

1995 թ. որպես սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր իրականացրել է Երևանում Ֆրանսիայի դեսպանատան բացման «Դրոշի ծնունդը» թատերականացված արարողությունը։

1996 թ. կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ հիմնադրել է «Լույս կինոընկերություն» ստուդիան, որի անդրանիկ աշխատանքը եղավ «Կալանավայրերի արվեստը» ֆիլմը[5]։

1996 թ. որպես գաղափարի, էքսպոզիցիայի, կատալոգի և նախաբանի հեղինակ իրականացրել է «Ազատազրկմամ վայրերի արվեստը» ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ Ժողովրդական արվեստի թանգարանում և տևվեց 1996 թ. նոյեմբերից մինչև 1997 թ. ապրիլ ամիսը։ Սրանով իսկ տարածաշրջանում առաջին անգամ մշակութային դաշտ բերվեց կալանավայրերի ինքնատիպ արվեստը։ Այդ նույն ժամանակ, Մերուժան Ղազարյանի հետ միասին հիմնադրել է Կալանաորների օգնության համահայկական ՍՊԵՍ միությունը:1996 թ. իրականացրեցրել է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլըանի «Աշխարհի ցավը» ցուցահանդեսը Երևանի կամերային թատրոնում, իսկ 1998 թ. նույն հեղինակի «La fracture» ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում (ձեվավորում և էքսպոզիցիա)։

1992-2000 թթ. կազմակերպել է մի շարք թեմատիկ կինոփառատոներ և իրականացրել համապատասխան գրքերի հրատարակումը՝ «Գոդար» (1992), «Ազնավուրը կինոյում» (1993), «Ֆրանսուա Տրուֆֆո» (1994), «Վեռներ Հերցոգ» (1994), «Կերպարվեստը և կինոն» (1994), «Ատոմ Էգոյան» (1995), «Հայերը աշխարհի կինոյին» (1995), «Ռուբեն Գևորգյանց» (1995), «Սերժ Ավետիկյան» (1996), «Ֆրանսիայի երիտասարդ կինոն» (1996), «Վիդեո-արտ» (1997), «Եվրոպական ֆիլմերի փառատոն» (1999)[6]։

2004 թ. Ռաֆայել Վիռլինգի համահեղինակությամբ իրականացրել է Սերգեյ Փարաջանովի 80-ամյակին նվիրված «Անհետացման գծից անդին» տարածական ինստալյացիան Երևանում։

2005-2007 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Հիշիր ապագայի մասին» նախագծի շրջանակներում որպես նախագծի հեղինակ ու ղեկավար հրատարակել է «Արամ Խաչատրյան. Կինոերաժշտություն» (2005), «Երգում է Ժակ Դուվալյանը» (2006), «Հովհաննես Թումանյան.Կարդում է Սուրեն Քոչարյանը» (2007), աուդիո CD-իների և նրանց կից գրքույկների շարքը[7]։

2017 թ․ ապրիլին Լիոնում (Ֆրանսիա) տեղի ունեցավ Գ․ Զաքոյանի կոլաժների անհատական ցուցահանդեսը։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անդրեյ Բելիյ․ Հայաստան» Արտադրությունը՝ «ֆիլմադարան»։ 2020 թ.։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Այրուձի»։ Արտադրությունը՝ «ֆիլմադարան», 2017 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Ստվերների թատրոն»։ Արտադրությունը՝ «ֆիլմադարան», 2016 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Մեղադրվում է ինքնասպանության մեջ»։ Վավերագրական ֆիլմ։ Արտադրությունը՝ «Հայկ» կինոստուդիա 52 րոպե; 2011 թ.։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Պատարագ» Վավերագրական ֆիլմ, 45 րոպե։ Արտադրությունը՝ «ֆիլմադարան», 2005 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Փարաջանով. Մենախոսություն և ժառանգություն», Արտադրությունը՝ «ֆիլմադարան» Համակարկչային ինտեռակտիվ ֆիլմ, 2005 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Քաջարան.Քարի մետամորֆոզը»։ Վավերագրական ֆիլմ, 45 ր․։ Արտադրությունը «Լույս», 2002 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։
    «Պատարագ», 2005թ.։
  • «Կորցված որմնանկարնեռը փնտրելիս» արտ. «Լույս» -Վավերագրական, 45 ր., Սցենարի հեղինակ, 2001 թ.։ Սցենարի հեղինակ՝ Գարեգին Զաքոյան։
  • «Կալանավայրերի արվեստը», Վավերագրական ֆիլմ, 45 ր.։ Արտադրությունը՝ «Լույս», 1997 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Գարեգին Զաքոյան՝ Գ․ Մելքոնյանի հետ համատեղ։
  • «Վերչին կոլլաժ», վավերագրական ֆիլմ, 90 րոպե։ Արտադրությունը՝ «Հայկ» կ․ս և «Kisani Film» (Ֆրանսիա)1996թ.։ Սցենարի հեղինակ, Ռ,Գեվորկյանցի հետ համատեղ։
  • «ՄԻԳՆՈՐ», վավերագրական ֆիլմ 40 րոպե։ Արտադրությունը՝«Հայկ» կինոստուդիա։ 1989 թ.։ Սցենարի հեղինակ (Վ,Նավասարդյանի հետ համատեղ) և ռեժիսոր՝ Գարեգին Զաքոյան։
  • «Թաթերական հրապարակ», վավերագրական ֆիլմ, 52 ր., «Հայկ» կինոստուդիա, 1988 թ., Սցենարի հեղինակ՝ Գարեգին Զաքոյան։
  • «Ե՞րբ կգաս», վավերագրական ֆիլմ, 10 րոպե, Արտադրությունը՝ «Հայկ» կինոստուդիա 1988 թ.։ Սցենարի հեղինակ՝ Գարեգին Զաքոյան։
  • «Գոհար», վավերագրական, 10 րոպե, Արտադրությունը՝ «Հայկ» կինոստուդիա։ 1982 թ.։ Սցենարի հեղինակ՝ Գարեգին Զաքոյան։
  • «Տեր իմ՝ տուր մեզ ազատություն», վավերագրական ֆիլմ, 40 րոպե։ Արտադրությունը՝ «Լույս» կինոընկերություն», 2013 թ.։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գարեգին Զաքոյան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ․«Армянское немое кино», Ереван, Из-о АН Армении, 1976 г․
  2. «Kino», Galvena enciklopediju redakcija, Riga,1980 թ.«Կինոբառարան» գրքում, լատվ. լ. « Հանրագիտարանների գլխ. խմբագրություն» հրատարակչություն, Ռիգա, 1980 թ. - Հայկական կինոյին նվիրված բոլոր հոդվածների հեղինակ։
  3. «К вопросу о поэтическом кино», в книге «Семиотика и проблемы коммуникации», из-во АН Арм ССР, Ереван, 1981 г. «Պոետական կինոյի խնդիրները », «Սեմիոտիկան և կոմունիկացիայի խնդիրները» գրքում, ռուս. լ. ՀԽՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1981 թ.։
  4. «Национальная функция кино»  в книге «Проблемы кино и телевидения»,Из-во АН Арм. ССР, Ереван,1984 г. «Կինոյի ազգային գործարույթը», «Կինոյի և հեռուստատեսության խնդիրները» գրքում, ռուս. լ. ՀԽՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1984 թ.։
  5. Ժան-Լյուկ Գոդար։ Երևան, Մ. Վարդանյան հրատարակչական ձեռնարկություն,1992թ.: / Գարեգին Զաքոյան Առաջաբանի հեղինակ և ձևավորող
  6. «Ինչպիսի լեզվով պետք է խոսեն հայ կինոյի հերոսները», «Գարուն» ամսագիր , №2, Երևան, 1985 թ.։
  7. «Modello nazionale e cinema di poesia» էջ 285-311 «Moostra Internazionale del Novo Cinema» գրքում, 1986 By Marsilio Editori S..P.A. in VENEZIA «Պոետական կինոյի ազգային մոդելը» , «Նօվօչինեմա. Անդրկովկասի կինոն» գրքում, իտալեռեն լ. «Մարսիլիո» Հրատարակչություն, Վենետիկ, 1986 թ.։
  8. «Ազգային աշխարհներ – ազգային մշակույթներ», «Կինովեդչեսկիե զապիսկի» ամսագիր ,№2, Մոսկվա, 1988թ. «Национальные культуры – национальные миры» в журнале «Киноведческие записки», №2, Москва, 1988г.9. «Культура и народ», в журнале «Киносценарии», №4, Москва, 1989г. «Մշակույթ և ժողովուրդ», «Կինոսցենարիի» ամսագիր, №4, Մոսկվա, 1989 թ.։
  9. «Язык и кино», Ереван, Из-о АН Армении, 1989 г․
  10. «Հայկական կինո» էջ 2-5, “Բեկնազարյան” էջ 6-9, “Ինչպես բանաստեղծություն գրել վառվող թղթի վրա” էջ 10-11, “Փելեշյանի կինոն” էջ 17-18։
  11. “Հայկական կինոյի բացահայտումը” (“Otkrice armenskog filma”) ժողովածույում, սերբերեն լ. Բելգրադ,Սավա Ցենտր ,1991 թ. Beograd, Sava Centar, 1991թ․։
  12. Ժան-Լյուկ Գոդար։ Երևան, Մ. Վարդանյան հրատարակչական ձեռնարկություն, 1992 թ.: / Գարեգին Զաքոյան Առաջաբանի հեղինակ և ձևավորող/:
  13. Ազնավուրը կինոյում։ Երևան, Ֆիլմադարան, 1993թ․, Գարեգին Զաքոյան Առաջաբանի հեղինակ և ձևաբորող
  14. «Հայկական կինոն» («Le cinema armenien”), էջ 51-61, «Համո Բեկնազարյանը» (“Bek-Nazarov, fondateur…”) էջ 61-67, «Ֆիլմոգրաֆիա» (“Filmographie…”) էջ 121-147 և «Հայ կինոռեժիսյորների կենսագռությունները» (“Dictionnaire des realisateurs armeniens”) էջ 147-163 «Հայկական կինոն» (“ Le cinema Armenien”), գրքում, ֆռանսերեն լ. ,Ժորժ Պոմպիդու կենտրոն Հրատարակչություն, Փարիզ, 1993 թ., 19է էջ (Editions du Centre Pompidou, Paris, 1993 )
  15. «Միայն նա գիտեր վերադարձի ճանապարհը», ( “Sergey Parajanov – only he knew the way of return” ) էջ 30-35, “Ֆիլմինտեռնացիոնալ” ամսագիր, անգլերեն լ. ,№3, 1993թ. Թեհրան. (Tehran, “Film International” period., No.3, 1993
  16. «Становление» (стр.9-19) и «В ногу со временем» (стр.128-133) в книге «Кино Армении» Изд-о «Крон-пресс»,1994г.
  17. «Confession of Sergey Parajanov» «Armenien Wiederentdeckung einer alten Kulturlandschaft», Museum Bochum, 1995.«Սերգեյ Փարաջանով, Խոստովանությունը» «Հայաստանի մշակույթը» գրքում, Բոխում, 1995 թ. գերմանեռեն
  18. «По ту сторону исчезновения» ( в соавторстве с Рафаэль Виерлинг), Из-о «СЕААС», Страсбург, 2006 г. (на фр. и рус. яз.)
  19. «С.Параджанов.Письма из зоны» (Автор проекта, составитель,редактор,предисловие, коментарии, именной указатель и художественное оформление), Ереван, «Фильмадаран» 2000 г.
  20. «Իմ Երևան», Երևան, «Ակնալիս» հրատ., 2002 թ. 216 էջ – նախագծի հեղինակ և ղեկավար, կազմող, խմբագիր և ձևավորման հեղինակ։ Լուսանկարիչ՝ Մաքս Սիվասլյան, նախաբանի հեղինակ՝ Վահան Նավասարդյան։ (հայ․,ռուս․, ֆռանս․, անգլ․ լեզուներով)
  21. « Au-dela de la disparition», Edition du CEAAC, Strasbourg, 2006թ.«Անհետացման գծից անդին», ռուս. և ֆրանս. լեզուներով .«CEAAC» Հրատարակչություն, ( համահեղինակ' Ռաֆաել Վիռլինգ ) Ստռասբուրգ, 2006 թ
  22. Сабир Ризаев «Избранные работы о театре и кино» (автор проекта, предисловие и оформление), Ереван, «Акналис» 2009 г.
  23. Нина Тадевосян «Коловорот» (Автор проекта, составитель, редактор, предисловие, макет и оформление), Ереван 2013г
    «Язык и кино», Ереван, Из-о АН Армении, 1989 г.
  24. «Հետխորհրդային հայկական կինոյի երկու պարադոկսնեռը», էջ 320-332, « Հայկական կինո. Անկախության տարինեռ.» գրքում, Հայաստանի կինեմատոգևաֆիստների միություն, Երևան, 2011 թ., 335 էջ։
  25. «Авангард. Опыт освобождения»,»Голубой ветер и запах миндаля», «Кинодокумент: использование, как формахранения», « Предисловие к книге «Срегей параджанов. Письма из зоны» в книге «Армянская киномысль» «Հայկական կինոմիտք» Երևան, 2014թ․էջ. 111-130։
  26. «Страсти по Акопу Овнатаняну» в книге «Экранный мир Сергея Параджанова», Из-во «Дух i Лiтера», Киев, 2013г. «Հակոբ Հովնաթանյան» «Սերգեյ Փարաջանովի էկրանային աշխարհը» հոդվածների ժող. Կիև, 2013․ ռուսերեն։
  27. «Իմ Երևան», Երկրորդ հրատարակություն։ Երևան, «Անտարես», 2018 թ. 370 էջ – նախագծի հեղինակ և ղեկավար, կազմող, խմբագիր և ձևավորման հեղինակ։ Լուսանկարիչ՝ Մաքս Սիվասլյան, նախաբանի հեղինակ՝ Վահան Նավասարդյան։ (հայ․,ռուս․, ֆռանս․, անգլ․ լեզուներով)
  28. «С.Параджанов.Письма из зоны» Второе издание. 353 стр.(Автор проекта, составитель,редактор,предисловие, коментарии, именной указатель и художественное оформление), Ереван, «Антарес» 2020 г.
  29. «Сеогей параджанов. Инермеццо» (Автор проекта и предисловия, составитель, редактор, художник оформитель). Ереван «Антарес». 2021г.3277 стр.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. admino (2015 թ․ սեպտեմբերի 24). «Գարեգին Զաքոյան». atieff. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 «AV Production - Գարեգին Զաքոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «AV Production - Գարեգին Զաքոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Գարեգին Զաքոյան․ Վերից վար պիտի փոխվի, և պիտի սկսվի կրթությունից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Արտ Բոքս-Գարեգին Զաքոյան (25.12.18), Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին
  6. «Զաքոյան Գարեգին Վլադիմիրի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. https://www.aravot.am/2021/08/19/1210781/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. Գ. Վ. ԶԱՔՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ