Ծիրանի ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ծիրանի ծառ»
Կոմիտասի երգը
Թողարկված1903
Ժանրսոցիալական
Լեզուհայերեն
Տևողություն2 րոպե 28 վայրկյան
Հեղինակժողովրդական

Ծիրանի ծառ, հայկական ժողովրդական երգ[1], պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Կոմիտասի խմբերգային համերգների՝ Էջմիածնի շրջանի պահպանված ծրագրերում «Գարուն ա» երգը հանդիպում է առաջինը 1903 թվականին[2]։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում[3], որը հրատակվել է ժողովածուի երկրորդ հիսուն երգերի կազմում 1905 թվականին[4], որտեղ միայն տեքստերն են եղել։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծիրանի ծառ» երգում կյանքի տխուր պատկեր է ստեղծված՝ անճար, հուսահատ գեղջուկը գութ է աղերսում բնությունից։ Նախաշեշտի ակտիվացած շեշտը և շարժուն ռիթմը (երկու տասնվեցերորդականների արագ հաջորդում), կարծես հաղորդում է գեղջուկի հուսահատ հոգու ճիչը[5]։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Ծիրանի՛ ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ.
Ճըղներըդ իրար մի՛ տա,
Վա՜յ.
Ամեն մեջըդ ման գալիս
Ցավերըս իրար մի՛ տա։

Հա՛, տըվե՛ք, ե՛տ տըվեք, սա՛րեր,— հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ.
Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին,—
Սև դարդն իմ վըզովն ընկավ։
Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ,—
Սըրտիս խընդում ծովն ընկավ։

Մեռա բաղում բանելեն,
Վա՜յ.
Մի կողմեն ջուր անելեն,
Վա՜յ.
Ծառերին թուփ չըմընաց,
Դարդիս դարման տանելեն։

 Հա՛, տըվե՛ք…

Սև ամպը գըցել ա հով,
Վա՜յ.
Մութը տըվել ա իմ քով.
Վա՜յ.
Տեսնո՛ւմ էք՝ ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով։
 
Հա՛, տըվե՛ք…

Նըստած տեղիս քար չունիմ,
Վա՜յ,
Էրված սըրտիս ճար չունիմ.
Վա՜յ,
Ա՜յ անօրեն, փուչ աշխարհ,—
Բաղ ունիմ ու բար չունիմ։

 Հա՛, տըվե՛ք…

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմիտաս Վարդապետ (1912). Հայ Գեղջուկ Երգեր, գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ №. 23-32. Լայպցիգ: Breitkopf und Härtel. էջ 30.
  2. Խմբագիր՝ Ռոբերտ Աթայան (1960). Կոմիտաս, երգերի ժողովածու. Երևան: Հայպետհրատ, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից.
  3. Կոմիտաս վարդապետ, Մանուկ Աբեղյան (1904). Հազար ու մի խաղ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Կոմիտաս (2015). Հազար ու մի խաղ (PDF). Երևան: «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամ. էջ 208. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. Մարգարիտ Բրուտյան (2014). Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Գեղջկական երգ (PDF). Երևան: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն.