Գանգի կոտրվածք
Գանգի կոտրվածք, գանգի կազմի մեջ մտնող ութ ոսկորներից մեկի կամ մի քանիսի կոտրվածք, որը սովորաբար առաջանում է բութ վնասվածքի հետևանքով։ Եթե հարվածի ուժը չափազանց մեծ է, ոսկորը կոտրվում է հարվածի վայրում կամ մոտակայքում, ինչի հետևանքով կարող է վնասվել գանգի հիմում ընկած կառույցները՝ ուղեղի թաղանթները, արյունատար անոթները և գլխուղեղը։
Որոշ դեպքերում գանգի չբարդացած կոտրվածքները կարող են ընթանալ առանց համապատասխան ֆիզիկական կամ նյարդաբանական վնասվածքների և կլինիկապես չդրսևորվել։ Գլխին ցանկացած ուժով հարված հանգեցնում է ուղեղի ցնցման՝ գիտակցության կորստով կամ առանց դրա։
Այն կոտրվածքները, որոնք զուգակցվում են փակ պատռվածքների հետ՝ էպիդերմիսի և ուղեղի թաղանթների ամբողջականության խախտում, կամ անցնում է հարքթային խոռոչների և միջին ականջի կառույցների միջով՝ արտաքին միջավայրը կապի մեջ դնելով գանգուղեղի խոռոչի հետ, կոչվում են բարդացած կոտրվածքներ։ Այս կոտրվածքները կարող են լինել մաքուր կամ աղտոտված։
Գանգի կոտրվածքների չորս հիմնական տեսակ կա՝ գծային, կոմպրեսիոն, դիաստատիկ և հիմային։ Գծային կոտրվածքները ամենատարածվածն են և սովորաբար միջամտություն չեն պահանջում։ Կոմպրեսիոն կոտրվածքները սովորաբար պահանջում են վիրաբուժական միջամտություն, քանի որ ոսկորների մանրացած հատվածները տեղաշարժված են դեպի ներս, և կարող են վնասել հյուսվածքները։ Դիաստատիկ կոտրվածքները լայնացնում են գանգի կարանները և հիմնականում հանդիպում են մինչև երեք տարեկան երեխաների մոտ։ Հիմային կոտրվածքները գանգի հիմքում գտնվող ոսկորների վնասվածքներն են։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծային կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծային կոտրվածքները անցնում են գանգի ամբողջ հաստությամբ։ Դրանք սովորաբար բավականին ուղիղ են, առանց ոսկորների տեղաշարժի։ Վնասվածքի ընդհանուր պատճառը բութ հարվածն է, որտեղ հարվածային ուժը փոխանցվում է գանգի լայն տարածքի վրա։
Գանգի գծային կոտրվածքները սովորաբար փոքր կլինիկական նշանակություն ունեն, եթե դրանք չեն ներառում երակային սինուսի ակոսը կամ անոթային խողովակները։ Արդյունքում առաջացող բարդություններից են՝ կարանների դիաստազ, երակային սինուսային թրոմբոզ և էպիդուրալ հեմատոմա[1]։
Կոմպրեսիոն կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակի կոտրվածքը սովորաբար առաջանում է բութ հարվածից, ինչպես օրինակ՝ մուրճով, քարով կամ գլխին ոտքով հարվածելիս։ Այս տեսակի կոտրվածքները հանդիպում են գլխի ծանր վնասվածքների 11%-ի դեպքում, մանրացված կոտրվածքներ են և ոսկորները տեղաշարժվում են դեպի ներս։ Գանգի կոմպրեսիոն կոտրվածքների դեպքում դիտվում է գլխուղեղի ճնշման բարձրացում, որը ուղեղի արյունահոսության բարձր ռիսկ է հանդիսանում։
Գանգի բարդ կոմպրեսիոն կոտրվածք է համարվում, երբ կոտրվածքի վրա կա ճեղք և ներքին գանգուղեղային խոռոչը շփման մեջ է դնում արտաքին միջավայրի հետ՝ մեծացնելով վարակվելու հավանականությունը։ Բարդ կոմպրեսիոն կոտրվածքների դեպքում մաշկային ծածկույթները պատռված են։ Այս կոտրվածքները հիմնականում պահանջում են վիրահատական միջամտություն՝ ոսկորները գլխուղեղից հեռացնելու համար, եթե դրանք ճնշում են հարակից հյուսվածքները[2]։
Դիաստատիկ կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաստատիկ կոտրվածքի դեպքում, կոտրվածքի գիծը հատում է գանգի մեկ կամ մի քանի կարաններ՝ առաջացնելով վերջինիս լայնացում։ Չնայած այս տեսակի կոտրվածքը մեծավմասամբ հանդիպում է նորածինների և փոքր երեխաների մոտ, քանի որ կարանները դեռ միաձուլված չեն, այն կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ։ Երբ մեծահասակների մոտ դիաստատիկ կոտրվածք է առաջանում, այն սովորաբար տեղակայվում է լամբդայաձև կարանի վրա, քանի որ մեծահասակների մոտ այս կարանը լիովին չի միաձուլվում մինչև 60 տարեկանը։ Մեծահասակների դիաստատիկ կոտրվածքների մեծ մասը պայմանավորված է գլխի ծանր վնասվածքներով։
Կարանների դիաստազ կարող է առաջանալ նաև տարբեր բնածին խանգարումների դեպքում, ինչպիսիք են անրակ-գանգային դիսպլազիան և օստեոգենեզի խանգարումը[3][4][5][6]։
Հիմային կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգի հիմային կոտրվածքը գծային կոտրվածք է՝ հանդիպում է գանգուղեղի հատակում (գանգի հիմք)։ Այդ կոտրվածքներն առաջացնելու համար պահանջվում է ավելի մեծ ուժ, քան գանգի այլ հատվածների դեպքում։ Այսպիսով, դրանք հազվադեպ են հանդիպում. գլխի ծանր վնասվածք ունեցող հիվանդների 4% են կազմում։
Հիմային կոտրվածքներն ունեն բնորոշ կլինիկական նշաններ։ Դրանցից են` արյան կուտակումը խոռոչներում, ինչպիսիք են ողնուղեղային հեղուկի ռիտորեան՝ արտահոսքը քթից կամ ականջներից (ուղեղ-ողնուղեղային հեղուկի օտորրեա), հարակնային կապտուկ, որը հաճախ կոչվում է «ջրարջի աչքեր»[7][8]։
Աճող կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճող կոտրվածքը հայտնի է որպես գանգուղեղային էրոզիա կամ լեպտոմենինգեալ կիստա[9]՝ կապված ողնուղեղային հեղուկով լցված կիստոզ զանգվածի զարգացման հետ. գլխուղեղի վնասվածքի հազվագյուտ բարդություն է, որը սովորաբար հանդիպում է 3 տարեկանից փոքր երեխաների պարիետալ ոսկորի գծային կոտրվածքների հետ։
Տարբեր գործոններ կապված են աճող կոտրվածքի զարգացման հետ։ Առաջնային պատճառական գործոնը գլխուղեղի կարծր թաղանթի պատռվածքն է։ Գանգի կոտրվածքը մասամբ մեծանում է ուղեղի արագ ֆիզիոլոգիական աճի պատճառով, որը տեղի է ունենում փոքր երեխաների մոտ[10][11][12][13][14][15][16]։
Գանգի պատռվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն սովորաբար տեղի է ունենում մեկ տարեկանից ցածր երեխաների մոտ, որն ընթանում է ծանր վնասվածքներով։ Վերջինս գանգի փակ, դիաստատիկ կոտրվածք է՝ գլխուղեղի արտամղմամբ դեպի առողջ կողմ։
Գլխամաշկի սուր այտուցը կապված է այս տեսակի կոտրվածքի հետ։ Անհասկանալի դեպքերում, երբ կոտորվածքը առանց գլխամաշկի այտուցման է ուղեկցվում, ախտորոշումը կատարվում է մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով, այդպիսով ապահովելով ավելի արագ բուժում և խուսափելով «աճող գանգի կոտրվածքի» զարգացումից[17]։
Բարդացած կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդացած կոտրվածքը զուգակցվում է թաղանթների պատռվածքների հետ, ինչպիսիք են՝ էպիդերմիսը և ուղեղի թաղանթները, կամ անցնում է հարքթային խոռոչի և միջին ականջի կառուցվածքների միջով՝ արտաքին միջավայրը կապի մեջ դնելով գանգուղեղի խոռոչի հետ։
Բարդացած կոտրվածքները կարող են լինել մաքուր կամ աղտոտված։ Ներգանգային օդը (պնևմոցեֆալուս) կարող է առաջանալ գանգի բարդ կոտրվածքների ժամանակ[18]։
Գանգի բարդ կոտրվածքների ամենալուրջ բարդությունը վարակի ներթափանցումն է։ Վարակման ռիսկի գործոններից են տեսանելի աղտոտվածությունը, ուղեղաթաղանթների պատռվածքը, ոսկորների ազատ բեկորները և նախնական վնասվածքից ավելի քան ութ ժամ անց բուժում սկսելը[19]։
Բարդ բարձրացած գանգի կոտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդ բարձրացած գանգի կոտրվածքը գանգի կոտրվածքի հազվագյուտ տեսակ է, որտեղ կոտրված ոսկորը բարձրացված է գանգի արտաքին թաղից վեր։ Գանգի կոտրվածքի այս տեսակը միշտ բարդ բնույթ է կրում։ Այն կարող է առաջանալ զենքով հարձակման ժամանակ, երբ սկզբնական հարվածը թափանցում է գանգ և դրա տակ գտնվող ուղեղի թաղանթները, իսկ դուրս գալուց հետո զենքը դեպի դուրս է բարձրացնում գանգի կոտրված հատվածը։ Այն կարող է առաջանալ նաև ընկնելու ժամանակ, կամ հիվանդի տեղափոխման ժամանակ՝ գլխի սկզբնական բարդ վնասվածքից հետո[20][21]։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու գանգը անատոմիորեն բաժանված է երկու մասի։ Գանգի կոտրվածք տերմինը սովորաբար նշանակում է նեյրոկրանիումի կոտրվածքներ[22], մինչդեռ գանգի դեմքի հատվածի կոտրվածքները՝ դեմքի կոտրվածքներ են, կամ եթե ծնոտը կոտրված է` ստորին ծնոտի կոտրվածք[23]։
Ութ գանգուղեղային ոսկորները բաժանված են կարաններով՝ մեկ ճակատային, երկու գագաթային, երկու քունքային, մեկ ծոծրակային, մեկ մաղոսկր և մեկ սեպոսկր։
Գանգի ոսկորները երեք շերտ են՝ արտաքին թաղի կոշտ կոմպակտ շերտը (lamina externa), միջին՝ կարմիր ոսկրածուծի սպունգանման շերտը և ներքին թաղի կոմպակտ շերտը (Lamina interna)[24]։
Գանգի հաստությունը փոփոխական է՝ կախված տեղակայումից։ Այսպիսով, կոտրվածք առաջացնելու համար անհրաժեշտ տրավմատիկ ազդեցությունը կախված է հարվածի տեղից։ Գանգը հաստ է գլաբելլայում, արտաքին ծոծրակային ելուստում և ճակատային ոսկորի արտաքին անկյունային հատվածում։ Գանգի այն հատվածները, որոնք ծածկված են մկաններով, ունեն բարակ ոսկորներ, որի հետևանքով ավելի հեշտությամբ են կոտրվում։
Գանգի կոտրվածքներն ավելի հեշտ են առաջանում բարակ քունքային և գագաթային ոսկորների, սեպոսկրի սինուսի, մեծ անցքի (գանգի հիմքի բացվածքի միջով, որով անցնում է ողնուղեղը), և սեպոսկրի ներքին հատվածների՝ թևերը գանգի հիմքում։ Միջին գանգուղեղային փոսություն՝ գանգուղեղի խոռոչի հիմքում ընկած իջվածքը, կազմում է գանգի ամենաբարակ մասը և, հետևաբար, ամենաթույլ մասն է։ Գանգի հատակի այս հատվածը ավելի է թուլանում բազմաթիվ անցքերի առկայության պատճառով, արդյունքում հանդիսանում է հիմային գանգի կոտրվածքների առաջացման մեծ ռիսկ[25]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգի պարզ կոտրվածքով առանց այլ բարդություների երեխաները վատ ելքի ցածր ռիսկ են ներկայացնում և հազվադեպ են պահանջում վիրահատական բուժում[26]։
Մարդկանց մոտ ցնցումների կամ գանգի կոտրվածքների առկայությունը, որոնք ուղեկցվում են ներգանգային արյունազեղմամբ, հետագայում առաջանում են երկարաժամկետ նյարդաբանական խանգարումների և հուզական անկայունություն[27]։
Ցույց է տրվել, որ գանգի կոտրվածք ունեցողների մոտ նյարդահոգեբանական խանգարում է եղել, նույնիսկ ներգանգային ախտաբանության բացակայության կամ գիտակցության խիստ խանգարման դեպքում[28]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Haar FL (1975 թ․ հոկտեմբեր). «Complication of linear skull fracture in young children». Am. J. Dis. Child. 129 (10): 1197–200. doi:10.1001/archpedi.1975.02120470047013. PMID 1190143.
- ↑ Singh J and Stock A. 2006. "Head Trauma." Emedicine.com. Retrieved on January 26, 2007.
- ↑ Paterson CR, Burns J, McAllion SJ (1993 թ․ հունվար). «Osteogenesis imperfecta: the distinction from child abuse and the recognition of a variant form». Am. J. Med. Genet. 45 (2): 187–92. doi:10.1002/ajmg.1320450208. PMID 8456801.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kanda M, Kabe S, Kanki T, Sato J, Hasegawa Y (1997 թ․ դեկտեմբեր). «[Cleidocranial dysplasia: a case report]». No Shinkei Geka. 25 (12): 1109–13. PMID 9430147.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Sabini RC, Elkowitz DE (2006 թ․ հոկտեմբեր). «Significance of differences in patency among cranial sutures». J Am Osteopath Assoc. 106 (10): 600–4. PMID 17122029.
- ↑ Pirouzmand F, Muhajarine N (2008 թ․ հունվար). «Definition of topographic organization of skull profile in normal population and its implications on the role of sutures in skull morphology». J Craniofac Surg. 19 (1): 27–36. doi:10.1097/SCS.0b013e31815ca07a. PMID 18216661. S2CID 7154559.
- ↑ Herbella FA, Mudo M, Delmonti C, Braga FM, Del Grande JC (2001 թ․ դեկտեմբեր). «'Raccoon eyes' (periorbital haematoma) as a sign of skull base fracture». Injury. 32 (10): 745–7. doi:10.1016/s0020-1383(01)00144-9. PMID 11754879.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Tubbs RS, Shoja MM, Loukas M; և այլք: (2010 թ․ հունվար). «William Henry Battle and Battle's sign: mastoid ecchymosis as an indicator of basilar skull fracture». J Neurosurg. 112 (1): 186–8. doi:10.3171/2008.8.JNS08241. PMID 19392601.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Irabor PF, Akhigbe AO (2010). «Leptomeningeal cyst in a child after head trauma: a case report». West Afr J Med. 29 (1): 44–6. PMID 20496339.
- ↑ Gupta SK, Reddy NM, Khosla VK; և այլք: (1997). «Growing skull fractures: a clinical study of 41 patients». Acta Neurochir (Wien). 139 (10): 928–32. doi:10.1007/bf01411301. PMID 9401652. S2CID 24991254.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ersahin Y, Gülmen V, Palali I, Mutluer S (2000 թ․ սեպտեմբեր). «Growing skull fractures (craniocerebral erosion)». Neurosurg Rev. 23 (3): 139–44. doi:10.1007/pl00011945. PMID 11086738. S2CID 22659384.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Muhonen MG, Piper JG, Menezes AH (1995 թ․ ապրիլ). «Pathogenesis and treatment of growing skull fractures». Surg Neurol. 43 (4): 367–72, discussion 372–3. doi:10.1016/0090-3019(95)80066-p. PMID 7792708.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Caffo M, Germanò A, Caruso G, Meli F, Calisto A, Tomasello F (2003 թ․ մարտ). «Growing skull fracture of the posterior cranial fossa and of the orbital roof». Acta Neurochir (Wien). 145 (3): 201–8, discussion 208. doi:10.1007/s00701-002-1054-y. PMID 12632116. S2CID 5665654.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ziyal IM, Aydin Y, Türkmen CS, Salas E, Kaya AR, Ozveren F (1998). «The natural history of late diagnosed or untreated growing skull fractures: report on two cases». Acta Neurochir (Wien). 140 (7): 651–4. doi:10.1007/s007010050158. PMID 9781277. S2CID 18879100.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Locatelli D, Messina AL, Bonfanti N, Pezzotta S, Gajno TM (1989 թ․ հուլիս). «Growing fractures: an unusual complication of head injuries in pediatric patients». Neurochirurgia (Stuttg). 32 (4): 101–4. doi:10.1055/s-2008-1054014. PMID 2770958. S2CID 44468528.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Pezzotta S, Silvani V, Gaetani P, Spanu G, Rondini G (1985). «Growing skull fractures of childhood. Case report and review of 132 cases». J Neurosurg Sci. 29 (2): 129–35. PMID 4093801.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Donahue DJ, Sanford RA, Muhlbauer MS, Chadduck WM (1995 թ․ դեկտեմբեր). «Cranial burst fracture in infants: acute recognition and management». Childs Nerv Syst. 11 (12): 692–7. doi:10.1007/BF00262233. PMID 8750951. S2CID 26744592.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Fundamentals of diagnostic radiology by William E. Brant, Clyde A. Helms p.56
- ↑ Rehman L, Ghani E, Hussain A; և այլք: (2007 թ․ մարտ). «Infection in compound depressed fracture of the skull». J Coll Physicians Surg Pak. 17 (3): 140–3. PMID 17374298.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Elevated skull fracture[www.ijntonline.com/Dec07/abstracts/abs12.PDF]
- ↑ Adeolu AA, Shokunbi MT, Malomo AO, Komolafe EO, Olateju SO, Amusa YB (2006 թ․ մայիս). «Compound elevated skull fracture: a forgotten type of skull fracture». Surg Neurol. 65 (5): 503–5. doi:10.1016/j.surneu.2005.07.010. PMID 16630918.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Anne M. Gilroy: : Atlas of Anatomy. P.454; Thime Medical Publishers Inc. (2008) 1-60406-151-0
- ↑ Olson RA, Fonseca RJ, Zeitler DL, Osbon DB (1982 թ․ հունվար). «Fractures of the mandible: a review of 580 cases». J. Oral Maxillofac. Surg. 40 (1): 23–8. doi:10.1016/s0278-2391(82)80011-6. PMID 6950035.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Johannes Lang: Skull base and related structures: atlas of clinical anatomy. P.208. F.K.Schattauer, Germany;(July 1999) 3-7945-1947-7
- ↑ Medscape: Ali Nawaz Khan: Imaging in Skull Fractures [1]
- ↑ Bressan, S; Marchetto, L; Lyons, TW; Monuteaux, MC; Freedman, SB; Da Dalt, L; Nigrovic, LE (2017 թ․ նոյեմբերի 23). «A Systematic Review and Meta-Analysis of the Management and Outcomes of Isolated Skull Fractures in Children». Annals of Emergency Medicine. 71 (6): 714–724.e2. doi:10.1016/j.annemergmed.2017.10.014. PMC 10052777. PMID 29174834. S2CID 205548333.
- ↑ Jackson JC, Obremskey W, Bauer R; և այլք: (2007 թ․ հունվար). «Long-term cognitive, emotional, and functional outcomes in trauma intensive care unit survivors without intracranial hemorrhage». J Trauma. 62 (1): 80–8. doi:10.1097/TA.0b013e31802ce9bd. PMID 17215737.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Smith-Seemiller L, Lovell MR, Smith S, Markosian N, Townsend RN (1997 թ․ մարտ). «Impact of skull fracture on neuropsychological functioning following closed head injury». Brain Inj. 11 (3): 191–6. doi:10.1080/026990597123638. PMID 9058000.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Forensic Neuropathology By Jan E. Leestma Publisher: CRC Press; 2 edition (October 14, 2008) Language: English 0-8493-9167-9 978-0849391675
- Neuroimaging: Clinical and Physical Principles By Robert A. Zimmerman, Wendell A. Gibby, Raymond F. Carmody Publisher: Springer; 1st edition (January 15, 2000) Language: English 0387949631 978-0-387-94963-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգի կոտրվածք» հոդվածին։ |
|