Բրյուս Սպրինգստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրուս Սպրինգստինից)
Բրյուս Սպրինգստին
BruceSpringsteen2009.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Բրուս Ֆրեդերիկ Ջոզեֆ Սպրինգստին
Bruce Frederick Joseph Springsteen
Նաև հայտնի է որպես The Boss
Ծնվել է սեպտեմբերի 23, 1949 (68 տարեկան)
Լոնգ Բրանչ, Նյու Ջերսի, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր ռոք
Մասնագիտություն Երգիչ, երգահան
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ կիթառ, Շրթնահարմոն և դաշնամուր
Գործունեություն 1972–Ներկա ժամանակ
Լեյբլ Columbia
Անդամակցություն E Street Band[1] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ամուսին Julianne Phillips և Patti Scialfa
Կայք brucespringsteen.net

Բրյուս Սպրինգստինը (անգլերեն՝ Bruce Springsteen) (ծնվ․ 1949 թ․ սեպտեմբերի 23-ին) ամերիկացի երգիչ և երգահան է։ Հայտնի է իր երգերի խոսքերով, յուրահատուկ ձայնով և համերգներով, որոնք հիմնականում տևում են 3-ից 4 ժամ։ 1970-ականների սկզբից սկսած՝ Սպրինգստինը հիմնականում ձայնագրվում և համերգներ է տալիս իր կազմած The E Street Band խմբի հետ։

Իր գործունեության ընթացքում Բրյուս Սպրինգստինը գրում է ինչպես հեշտ լսվող փոփ-ռոք, այնպես էլ մռայլ ֆոլկ երգեր։ Երգերը հիմնականում գրված են սովորական, աշխատող մարդկանց մասին, նկարագրում են վերջիններիս ծանր կյանքը, հաճախ քաղաքական երանգներ են պարունակում, սակայն գրեթե միշտ ունենում են լավատեսական ավարտ։

Ողջ աշխարհում Սպրինստինը վաճառել է ավելի քան 120 միլիոն ալբոմ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ 20 Գրեմի, 2 Ոսկե Գլոբուս, 1 Օսկար մրցանակների։ 1999 թվին ընդունվել է Ռոքնռոլի փառքի սրահ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ և նրանց U.S. Billboard 200 դիրքերը՝


  1. http://brucespringsteen.net/the-band