Բրեթ Դալթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեթ Դալթոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1983(1983-01-07)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Եյլի դրամայի դպրոց և Westmont High School?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
ԱմուսինMelissa Trn?
 Brett Dalton Վիքիպահեստում

Բրեթ Պատրիկ Դալթոն (անգլ.՝ Brett Patrick Dalton, հունվարի 7, 1983(1983-01-07)[1], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Agents of S.H.I.E.L.D.» հեռուստասերիալում Գրանտ Ուորդի դերով և «Until Dawn» տեսախաղում Մայքլ Մոնրոյի դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեթն 2001 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Քեմփբելի Վեստմոնտի միջնակարգ դպրոցը, որտեղ «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսի լսելումներին մասնակցելուց հետո և որտեղ դպրոցի նախագահ էր, որոշել է դառնալ դերասան[2]։ Նա հետաքրքրվքծ էր դրամայով և գլխավոր դեր է խաղացել «Իմ սիրած տարին» ֆիլմում։ Դալթոնը Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան[3][4], իսկ 2011 թվականին Եյլի համալսարանում՝ արվեստի մագիստրոսի աստիճան[3][5][6][7]։

2012 թվականի նոյեմբերին նա հաստատվել է Ջոսս Ուեդոնի «Agents of S.H.I.E.L.D.» սերիալի գլխավոր դերերից մեկում՝ գործակալ Գրանտ Ուորդի դերում։ Սերիալի գործողությունները տեղի են ունեցել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում, որտեղ պատմում է գործակալների փոքրիկ խմբի մասին, որը ներառում է Դալթոնի հերոսին՝ գործակալ Ֆիլ Քոլսոնի ղեկավարությամբ[8]։ Բացի այդ, Բրեթը նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Կապույտ արյունը», «Բանակային կանայք» և «Բուժքույրերը» (պիլոտային դրվագ Fox հեռուստաալիքի համար)։ 2013 թվականին նա նկարահանվել է National Geographic հեռուստաալիքի «Լինքոլնի սպանությունը» ֆիլմում։ Դալթոնը մասնակցել է «Passion Play», «Ռոմեո և Ջուլիետ», «Happy Now?» (Եյլում), «Sweet Bird of Youth», «Demon Dreams» (Ուիլյամսթոուն թատերական փառատոն), «Մակբեթ» և «You Can’t Take It With You» (Չաուտովկա թատերական ընկերություն)բեմական ներկայացումներին[9]։

2014 թվականի մայիսին Բրեթը ստացել է «Կորածը Ֆլորենցիայում» ֆիլմի դերը, որը թողարկվել է 2017 թվականհ հունվարին։ Դերասանը խաղացել է Էրիկ Լազարդի դերը որպես քոլեջի ֆուտբոլային նախկին աստղ, որը Ֆլորենցիա է եկել կոտրված սրտով, որտեղ նրան գրավել է վտանգավոր սպորտաձևը և տեղի գեղեցիկ աղջիկը՝ Ստեֆանիան։ Բրեթի հետ այս ֆիլմում նկարահանվել է Ստանա Կատիչը[10][11]։

2015 թվականին Բրեթը հնչյունավորել է Մայքլ Մոնրոյի «Until Dawn» խաղի հերոսին։ Խաղի վրա կատարած աշխատանքի համար Բրեթն առաջադրվել է «National Academy of Video Game Trade Reviewers» մրցանակի[12]։

Բրեթը նաև հնչյունավորել է Կասսանդրա Քլերի «Հրեշտակները երկու անգամ են իջնում» (օրիգինալ վերնագիրը «Angels Twice Descending») աուդիոգիրքը՝ «Մթնշաղի որսորդների ակադեմիկայի քրոնիկներ» շարքից[13]։

2016 թվականին Բրեթը նկարահանվել է «Գեյվին Սթոունի հարությունը» կրոնական կատակերգությունում, որը թողարկվել է 2017 թվականի հունվարին, որտեղ նա խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Անժելա Ջոնսոն-Ռեյսը, Նիլ Ֆլինը, Դ. Բ. Սուինին և հայտնի ըմբիշ Շոն Մայքլզը[14]։ Դերասանը նկարահանվել է նաև Սիմոն Կասիանիդիսի «Trust No One» կարճամետրաժ ֆիլմում՝ Վիկտորի դերով։

2017 թվականին Բրեթը վերադարձել է «Agents of S.H.I.E.L.D.» սերիալի Գրանտ Ուորդի դերին[15], ինչպես նաև մասնակցել է Maggie’s Dawnа աուդիոֆիլմի հնչյունավորմանը[16] և «Մայլո Մյորֆի օրենքը» մուլտսերիալի համար գործակալ Բրիկի հնչյունավորմանը[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեթ Դալթոնը WonderCon 2016 թվականին

2015 թվականին ամուսնացել է դիզայներ և հանդերձապան Մելիսա Թրնի հետ[18]։ Նրանք ունեցել են դուստր՝ Սիլվիան[19][20][21]։ 2019 թվականի նոյեմբերին Դալթոն բաժանվել է[22]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2010 Խաղեր գիշերվա ժամը 1-ին 1:00am Games Թրևիս Կարճամետրաժ ֆիլմ
2017 Գևին Սթոնի հարությունը The Ressurection Of Gavin Stone Գևին Սթոուն
2017 Կորածը Ֆլորենցիայում Lost in Florence Էրիկ Լազարդ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Բուժքույրեր Nurses Դոկտոր Կուրտ Թեյլոր Պիլոտային սերիա
2012 Կապույտ արյուն (հեռուստասերիալ) Blue Bloods Ֆիլիպ Գիբսոն 2х21 «Հարակից վնաս»
2012 Բանակային կանայք Army Wives դեպի ծովափ վազող 6х14 «Ճակատագրական ռեակցիա»
2013 Լինկոլնի սպանությունը Killing Lincoln Ռոբերտ Լինքոլն ТВ ֆիլմ
2013-2017 Agents of S.H.I.E.L.D. Agents of S.H.I.E.L.D. Հրանտ Ուորդ/Ուլեյ Գլխավոր դեր
2015 Ջեյքը և Նետլանդիայի ծովահենները Jake and the Never Land Pirates Թալոն Հնչյունավորել, 3х30 «Կապիտան Կռյուկ/Պոլետ Պերև»
2015 Robot Chicken Robot Chicken դոկտոր Մանհեթեն Հնչյունավորել, 8х04 «Cheese Puff Mountain»
2017 Մայլո Մյորֆի օրենքը Milo Murphy’s Law Գործակալ Բրիկ Հնչյունավորել
2018 Տարրական Elementary Ռայան Հեյս 6х01 «An Infinite Capacity for Taking Pains»

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 Until Dawn Until Dawn Մայքլ «Մայք» Մոնրո Նիշերի շարժման (անիմացիա) ձայնը և գրավումը

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2014 Teen Choice Awards Տարվա ճեղկվածք Agents of S.H.I.E.L.D. Հաղթանակ
2016 Teen Choice Awards Լավագույն հեռուստատեսության չարագործ Agents of S.H.I.E.L.D. Առաջադրված
2016 National Academy of Video Game Trade Reviewers (NAVGTR) Լավագույն երկրորդ պլանի դեր Until Dawn Առաջադրված

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://brettdalton.org/about/
  2. «Brett Dalton: I'm lucky to be on Agents of S.H.I.E.L.D.». Huffington Post. 2013 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' is set to soar». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «TDPS HISTORY». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Yale School of Drana: The Showcase of the Class of 2011». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Marvel's Agents of S.H.I.E.L.D.: Brett Dalton Interview — Comic-Con 2013. IGN. 2013 թ․ հուլիսի 20.
  7. «Brett Dalton joins 'physical comic book world' in Agents of S.H.I.E.L.D.». Comic Book Resources.com. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Exclusive: Joss Whedon's red-hot S.H.I.E.L.D. pilot adds 'deadly' new Agent». TV Line. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Meet the Cast: Brett Dalton». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Brett Dalton In 'Tourist'». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «'The Tourist', starring Brett Dalton & Stana Katic, filming in Florence, Italy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «NAVGTR Nominees». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Angels Twice Descending». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. «WWE Studios Buys Brett Dalton's 'Resurrection of Gavin Stone'». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. «Brett Dalton opens up on Grant Ward's Agents of S.H.I.E.L.D. return». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  16. «Maggie's Dawn - Black List Table Reads #303». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  17. «Watch 'Agents of S.H.I.E.L.D.'s Ming-Na Wen & Brett Dalton Get Animated on 'Milo Murphy's Law'!». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  18. «Melissa Trn on Twitter». Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  19. YouTube
  20. «'Agents of S.H.I.E.L.D.': Brett Dalton talks playing 'badass' Ward». Los Angeles Times. 2013 թ․ հոկտեմբերի 16.
  21. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  22. «Agents of S.H.I.E.L.D's Brett Dalton Files for Divorce from Wife Melissa Trn After 4 Years of Marriage». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեթ Դալթոն» հոդվածին։