Կասսանդրա Քլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կասսանդրա Քլեր
անգլ.՝ Cassandra Clare
Cassandra Clare by Gage Skidmore, 2013 b.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Judith Rumelt
Ծնվել էհուլիսի 27, 1973(1973-07-27)[1][2][3][4][5][6] (45 տարեկան) կամ հուլիսի 31, 1973(1973-07-31)[7][8][9] (45 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան[1][10][3][4][5][6][9]
Գրական անունCassandra Clare
Մասնագիտությունգրող, սցենարիստ, մանկագիր, վիպասան, լրագրող և կինոպրոդյուսեր
Լեզուանգլերեն[11][12][7][10][13][3][14][15]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[12][10][13][6][15][16]
Flag of Iran.svg Իրան[12]
ԿրթությունBarnard College
Ժանրերդեռահասական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Mortal Instruments
Կայքcassandraclare.com
Cassandra Clare Վիքիպահեստում

Կասսանդրա Քլեր (անգլ.՝ Cassandra Clare, իրական անունը՝ Ջուդիթ Ռումելթ (անգլ.՝ Judith Rumelt), հուլիսի 27, 1973(1973-07-27)[1][2][3][4][5][6] կամ հուլիսի 31, 1973(1973-07-31)[7][8][9], Թեհրան, Իրան[1][10][3][4][5][6][9]), ամերիկուհի գրող: Առավել հայտնի է որպես «Մահվան Գործիք» շարքի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասսանդրա Քլերը ծնվել է ամերիկյան ընտանիքում, ովքեր ապրել են Թեհրանում: Նրա հայրը՝ հայտնի ամերիկացի գիտնական, կորպորատիվ ռազմավարության մասնագետ Ռիչարդ Ռումելթն է: Մորական պապը սարսափ ֆիլմերի պրոդյուսեր Մաքս Ռոզենբերգն է: Դեռ 10 տարեկան չդառած՝ նա հասցրել է այցելել Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա: Կասսանդրան ավարտել է Լոս Անջելեսի դպրոցը: Ավագ դասարաններում նա սկսել է գրել պատմություններ՝ հիմնականում դասընկերների ժամանցի համար:

Ուսանողական տարիքում նա ապրել է Լոս Անջելեսում և Նյու Յորքում, որտեղ աշխատել է տարբեր ամսագրերում և հրատարակչություններում, այդ թվում նաև The Hollywood Reporter կինոյի մասին խոշորագույն ամսագրում: 2004 թվականին նա սկսել է աշխատել իր «Ոսկորների քաղաք» վեպի վրա՝ հիացած լինելով Մանհեթենի քաղաքային տեսարանով:

Քլերը ընկերություն է անում գրող Հոլլի Բլեքի հետ, ում հետ գրել է մի քանի պատմվածքներ և «Մագիստրեում» գրքերի շարքը: Ինչպես նաև գրողները մի անգամ չէ, որ հիշատակել են միմյանց հերոսներին իրենց ստեղծագործություններում:

Ներկայումս ապրում է Ամհերսթ քաղաքում, Մասսաչուսեթս նահանգ, իր ամուսնու՝ Ջոշուա Լյուիսի և երեք կատուների հետ:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև «Ոսկորների քաղաք» վեպի լույս տեսնելը Քլերը հայտնի է եղել իր ֆանֆիկներով՝ Cassandra Claire նման գրական անունով: Նրա գլխավոր աշխատանքներն են՝ «Դռակոյի մասին եռապատումը» (անգլ.՝ The Draco Trilogy, «Հարրի Փոթերի» հիման վրա) և «Մատանու Եղբայրության գաղտնի օրագրերը» (անգլ.՝ The Very Secret Diaries, «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա): Քլերը համարվել է հայտնի անձ ֆանդոմում, նրա անունը հայտնվել է մի քանի թերթերի հոդվածներում: Օրինակ՝ «Դռակոյի մասին եռապատումը» նկարագրվել է «Թայմս» թերթում, ինչպես «բարձրորակ մարգարիտ, որը բազմապատկում է Հարրի Փոթերի մասին գրքերի արժեքը»[17], իսկ «The Daily Telegraph - ը» «Գաղտնի օրագրերը» կոչել է «դասական պաշտամունք»[18]: Այնուամենայնիվ Քլերի, որպես ֆանֆիկներ գրող, ժամանակը մոտեցավ ավարտին, երբ նրան մեղադրեցին «Դռակոյի մասին եռապատման» համար գրագողության մեջ[19]:

Քլերը իր կեղծանունը մասնակիորեն վերցրել է Ջեյն Օսթինի «Հրաշալի Կասսանդրա» ստեղծագործությունից, որից նա օգտվել է ուսանողական տարիներին էպիկական պոեմներ գրելու ժամանակ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնշաղի որսորդների քրոնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մահվան Գործիք» շարք
  • «Դժոխքային մեխանիզմներ» շարք
    • «Մեխանիկական Հրեշտակ» (2010)
    • «Մեխանիկական Արքայազն» (2011)
    • «Մեխանիկական Արքայադուստր» (2013)
  • «Մութ արվեստներ» շարք
    • «Լեդի Կեսգիշեր» (2016)
    • «Ստվերների Լորդ» (2017)
    • «Օդի և խավարի թագուհին»
  • «Վերջին ժամերը» շարք
    • «Գահերի շղթան»
    • «Ոսկյա շղթա»
    • «Երկաթյա շղթա»
  • «Չար Ուժեր» շարք

Ուղեկցող գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեյնի քրոնիկները» պատմվածքների շարք (2013-2014) (Մորին Ջոնսոնի և Սառա Ռիս Բրեննանի հետ միասին)
    • «Ինչ է իրականում տեղի ունեցել Պերուում»
    • «Թագուհի - փախստականուհի»
    • «Վամպիրները, բուլկիները և Էդմոնդ Էրոնդեյլը»
    • «Կեսգիշերային Ժառանգը»
    • «Արևածագ «Դյումոր» հյուրանոցում»
    • «Ռաֆայել Սնտիագոյի փրկությունը»
    • ««Դյումոր» հյուրանոցի անկումը»
    • «Ինչ նվիրել Մթնշաղի որսորդին, ով ամեն ինչ ունի (և ում հետ դու պաշտոնապես չես հանդիպում)»
    • «Նյու Յորքի Համալսարանի վերջին մենամարտը»
    • «Իրական սիրո անեծքը»
    • «Մագնուս Բեյնի ձայնային հաղորդագրությունը»
  • «Մթնշաղի որսորդների Ակադեմիայի քրունիկները» պատմվածքների շարք (2015) (Մորին Ջոնսոնի, Ռոբին Վասսերմանի և Սառա Ռիս Բրեննանի հետ միասին)
    • «Բարի գալուստ Մթնշաղի որսորդների Ակադեմիայի»
    • «Կորած Էրոնդեյլը»
    • «Սատանան Ուայթչեփելից»
    • «Ուրվականների մեջ»
    • «Չար, որը մենք սիրում ենք»
    • «Արքայազները և մակլավիկները»
    • «Դառնություն լեզվի վրա»
    • «Կրակով փորձություն»
    • «Դժբախտության խավարը»
    • «Հրեշտակները գալիս են երկու անգամ»
  • «Մթնշաղի որսորդները և и Ստորին աշխարհի բնակիչները» (2013) (Հոլլի Բլեքի, Միշել Հոդկինի, Քեյթ Միլֆորդի և Կասսանդրա Քլերի խմբագրության տակ գտնվող այլ գրողների էսսեների ժողովածու)
  • «Մթնշաղի որսորդների Օրենսգիրքը» (2013) (Ջոշուա Լյուիսի հետ համատեղ)
  • «Հայտնի Մթնշաղի որսորդները և Ստորին աշխարհի բանակիչները՝ պատմություն գույների լեզվով» (2017) (100 յուրահատուկ պատկերներ ամենահայտնի և ամենասիրելի կերպարներից և նոր տեղեկություններ նրանցից յուրաքանչյուրի մասին)

Այլ գրքերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մագիստրեում» գրքերի շարք (Հոլլի Բլեքի հետ համատեղ)
    • «Երկաթե Փորձություն» (2014)
    • «Պղնձե Ձեռնոց» (2015)
    • «Բրոնզե Բանալի» (2016)
    • «Արծաթե Դիմակ» (2017)
    • «Ոսկե աշտարակ» (2018)

Կարճ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Girl’s Guide to Defeating the Dark Lord // Turn the Other Chick / ed. Esther Friesner, Baen Books (2005)
  • Charming // So Fey / ed. Steve Berman, Haworth Press (2007)
  • Graffiti // Magic in the Mirrorstone / ed. Steve Berman, Mirrorstone Books (2008)
  • Dear Aunt Charlotte, A New Dawn: Your Favorite Authors on Stephenie Meyer’s Twilight Series հավաքածու (2008)
  • I Never, Geektastic: Stories from the Nerd Herd հավաքածու (2009)
  • The Mirror House, Vacations from Hell հավաքածու (2009)
  • Այլ տղաներ / Other Boys, «Հավերժության համբույր» հավաքածու/The Eternal Kiss: 12 Vampire Tales of Blood and Desire (2009)
  • Cold Hands, ZVU: Zombies Versus Unicorns հավաքածու (2010)

Ֆանֆիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133854140 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Babelio
  7. 7,0 7,1 7,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. 8,0 8,1 ԿինոՊոիսկ — 2003.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 https://librariesaustralia.nla.gov.au/search/display?dbid=auth&id=52801134
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133854140 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. 12,0 12,1 12,2 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  13. 13,0 13,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. Identifiants et RéférentielsAgence bibliographique de l'enseignement supérieur, 2011.
  15. 15,0 15,1 CONOR
  16. http://urn.bn.pt/nca/unimarc-authorities/txt?id=1450896
  17. What the Doctor did next. The Times (2005-12-24).
  18. Into the lists. The Telegraph (2006-04-02)
  19. Boldly go where no one has gone before The Telegraph (2007-01-27)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]