Ստանա Կատիչ
սերբախորվաթ․՝ Stana Katić | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 26, 1978 (47 տարեկան) |
| Ծննդավայր | Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
| Կրթություն | Տորոնտոյի համալսարան, Դե Պաուլ համալսարան, West Aurora High School? և Թրինիտի քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
| stanakatic.com | |
Ստանա Կատիչ կամ Կատիկ (անգլ.՝ Stana Katic, /ˈstɑːnə ˈkætɨk/, ապրիլի 26, 1978, Համիլտոն, Օնտարիո, Կանադա), սերբա-խորվաթական ծագմամբ կանադացի դերասանուհի, ավելի հայտնի է «Կասլ» հեռուստասերիալում դետեկտիվ Քեյթ Բեքեթի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատիչը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքում։ Հայրը սերբ է, մայրը՝ Հարավսլավիայից գաղթած խորվաթուհի։ Իր ազգության մասին խոսելիս Ստանան ասում է. «Իմ ծնողները Խորվաթիայի սերբեր են։ Ես մեզ անվանում եմ դալմաթցիներ»[1]։ Նրա հայրը ծնունդով Վռլիկից է, մայրը՝ Սինից[2]։ Ավելի ուշ Կատիչն ընտանիքի հետ տեղափոխվում է Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքը։ Միջին «Վեսթ Ավրորա» դպրոցն ավարտելուց հետո 1996 թվականին նա սովորում է Տորոնտոյի համալսարանում և Դ՚Պոլի համալսարանում, որը կրում էր Հուդմենի դրամայի դպրոց անունը, և որտեղ դերասանական արվեստ է ուսանում 2000-2004 թվականներին[3]։
Ստանա Կատիչն ունի չորս եղբայր և մեկ քույր։
Բացի անգլերենը, նա տիրապետում է սերբերենին, սլովեներենին, ֆրանսերենին և իտալերենին։ Ունի ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատիչը խաղացել է Հանա Գիտելմանին «Հերոսներ» սերիալում, Քոլեթ Սթրենջերին՝ «24» սերիալի 5-րդ եթերաշրջանում և Ջենիին՝ «Սիրո տոն» ֆիլմում՝ խաղալով Մորգան Ֆրիմանի հետ։ Նա նաև մարմավորել է Մորգեշտերնին «Վրիժառու» ֆիլմում, Կորին Վենյուին՝ Ջեյմս Բոնդի մասին «Գթասրտության քվանտ» (թեպետ սկզբնապես ընտրվել էր Սթրավբերի Ֆիլդսի դերի համար)[5] և Սիմոնա Ռենուային «Գրադարանավարը» ֆիլմաշարի երրորդ ֆիլմում («Գրադարանավարը։ Հուդայի գավաթների նզովքը»)։
2008 թվականի օգոստոսին Ստանան ստացավ Քեյթ Բեքեթի դերը «Կասլ» հեռուստասերիալում, որտեղ խաղում էր Նաթան Ֆիլիոնի հետ[6]։
2008 թվականին Կատիչը հիմնեց սեփական «Sine Timore Productions» կինոընկերությունը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Առանց վախի»[3]։
20110 թվականի ամռանը Կատիչը նկարահանվեց ֆրանսիական «Միայն սիրահարների համար» և Դուբլինում Ռիչարդ Գիրի հետ «Երկակի գործակալ» ֆիլմերում[7]։
Անձանական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլից Ստանան ամուսնացած է Քրիս Բրկլյակի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 1999 | Acid Freaks | Էննի | |
| 2003 | Փակ աչք | Էնջելա | |
| 2005 | Pit Fighter | Մարիաննա | |
| 2007 | Սիրո տոնախմբություն | Ջեննի | |
| 2008 | Սվինադաշույն | Ռաինա | |
| 2008 | Գթասրտության քվանտ | Կորին Վենյու | |
| 2008 | Վրիժառուն | Մորգեշտերն | |
| 2010 | Միայն սիրահարների համար | Սոֆյա | |
| 2011 | Ճշմարտություն Քերիի մասին | Էմմա | |
| 2011 | Երկակի գործակալ | Էմբեր | |
| 2013 | Բիգ Սուր | Լենոր Քենդել | |
| 2013 | «CBGB» ակումբը | Գենյա Ռավան | |
| 2013 | Սուպերմեն։ Անարգել | Լուիս Լեյն | հնչյունավորում[8] |
| 2015 | Զբոսաշրջիկը | Աննա | [9] |
| 2015 | Ժամադրությունը | ||
| 2016 | Քույր քաղաքներ | Քերոլայն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Stana Katic Արխիվացված 2013-10-29 Wayback Machine". Stana Katic.
- ↑ ribu i blitvu I u Hollywoodu jedem ribu i blitvu(չաշխատող հղում). Gloria (in Croatian).
- ↑ 3,0 3,1 Amoni, Marissa (December 23, 2008). "West High grad in film opening on Christmas Day". The Beacon News. p. A1.
- ↑ "Actor Bio: Stana Katic Արխիվացված 2014-11-19 Wayback Machine". abc.go.com.
- ↑ Alex Simon (2009-11-04). "The Hollywood Interview: Stana Katic: The Hollywood Interview". thehollywoodinterview.blogspot.com.
- ↑ The Digital Spy, "ABC announces 'Castle Արխիվացված 2015-09-25 Wayback Machine' for 2008–09.
- ↑ "Stana Katic and Odette Yustman Join Spy Thriller 'The Double'
- ↑ Sands, Rich (2013 թ․ հունվարի 7). «First Look: Matt Bomer Gets Animated for Superman: Unbound». TV Guide. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Robin Tunney & Sarah Bolger Join 'My All American'; Brett Dalton In 'Tourist'; Tessa Thompson Cast In 'Selma'; Joel Lambert Books 'American Sniper'». Deadline. 2014 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանա Կատիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ