Բռնվիր ամպերից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնվիր ամպերից
ռուս.՝ Держись за облака
Երկիր ԽՍՀՄ
 Հունգարիա
ԺանրԲուֆոնադ և Ֆարս
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊիտեր Սաս և Բորիս Գրիգորև
ԴերակատարներԻվան Դարվաշ, Գունար Ցիլինսկի և Սվետլանա Սվետլիչնայա
Պատմվածքի վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Բռնվիր ամպերից» (հունգ.՝ Kapaszkodj a fellegekbe!), երկու մասից բաղկացած խորհրդային-հունգարական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1971 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի է ունենում 1919 թվականին։ Ռուսական կայսր Նիկոլայի նախկին անձնական օդաչու, կապիտան Վլադիմիր Սևաստյանովին (Գունար Ցիլինսկի) հրահանգվել է ոմն պրոֆեսոր Պերցելի (Իվան Դարվաշ) ինքնաթիռով հասցնել Բուդապեշտ, որտեղ տեղի է ունեցել հեղափոխությունը և ստեղծվել է Խորհրդային Հանրապետությունը։ Պերտցելը պետք է սկսի անգրագիտության վերացումը։ Ճանապարհին ինքնաթիռը մի քանի անգամ վթարի է ենթարկվում, իջնում, իսկ հերոսներն ընկնում են կարմիրների, ապա սպիտակների մոտի, որոնք ցանկանում են գնդակահարել նրանց կամ կախել։ Ամեն անգամ հրաշքով փախչելով՝ հերոսները հասնում են Բուդապեշտ, որտեղ նրանք իմանում են, որ Խորհրդային հանրապետությունն ընկել է, և երկիրը գրավված է Անտանտի զորքերի կողմից։ Հետո ֆիլմի հերոսները որոշում են գոնե իրենց զինակիցներին դուրս հանել երկրից։ Փախչելով հետապնդողներից՝ նրանք պայթեցնում են կամուրջը, այնուամենայնիվ, պայթյունի փոխարեն ստացվում է ճոխ հրավառություն, որով ավարտվում է ֆիլմը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան ԴարվաշՅանոշ Պերցել, օգնական (հնչյունավորել է Անատոլի Կուզնեցովը)
  • Գունար Ցիլինսկի – Վլադիմիր Սևաստյանով, նախկին ցարական օդաչու (հնչյունավորել է Վյաչեսլավ Տիխոնովը)
  • Լասլո Մենշարոշ – Բենցե Ռոկատելի
  • Սվետլանա ՍվետլիչնայաՄիլի Վիմերֆորդ
  • Միխայիլ Կոնոնով – Սոկոլովներ (Դիմա և Կոստյա)
  • Անդրեյ ՄիրոնովՏուկման, սպիտակ գեներալ
  • Իշտվան Բույտոր – Ժիգա
  • Լասլո Դոժա
  • Անդրաս Քերն
  • Գալինա Պոլսկիխ – Մարուսյա
  • Իլոնա Մեդվեցկի – Ֆրանցիսկա
  • Ֆերենց Կալայ – ոստիկանության պետ
  • Յոժեֆ Մարկոշ
  • Ալեքսեյ Կոժևնիկով – սպիտակ սպա
  • Լասլո Ինկե
  • Վասիլի Շուկշինօդաչու

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Նիկոնենկո – էպիզոդ շտաբում
  • Նիկիտա ՄիխալկովՉԿ աշխատակից
  • Վելտա Լինե
  • Յակով Բելենկի – լրագրող
  • Սավելի Կրամարովծառա հովանոցով
  • Արտյոմ Կարապետյան
  • Նիկոլայ Սկորոբոգատով – ծեր մարդ շուկայում
  • Գեորգի Միլյար – Բերյոզկա, շուկայում ալկոհոլային խմիչքներ վաճառող
  • Միխայիլ Բոյարսկիուղեկցորդ, որը տանում է մահապատժի
  • Մանեֆա Սոբոլևսկայա
  • Իգոր Բեզյաև
  • Ալեքսանդր Բարուշնոյ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Պետեր Սաս, Բորիս Գրիգորև
  • Սցենարիստ՝ Պետեր Սաս, Միխայիլ Ավերին
  • Օպերատորներ՝ Ֆերենց Սեչենի, Վալերի Գինզբուրգ
  • Նկարիչներ՝ Իգոր Բախմետև, Պյոտր Պաշկևիչ, Տիվադար Բերտալան
  • Կոմպոզիտոր՝ Սաբոլչ Ֆենյեշ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բռնվիր ամպերից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Բռնվիր ամպերից» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]