Իվան Դարվաշ
![]() հունգ.՝ Darvas Iván | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1925[1][2] |
Ծննդավայր | Behynce, Tornaľa, Revúca District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա |
Մահացել է | հունիսի 3, 2007[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հունգար |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ, ռեժիսոր, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1947-2007 |
Ամուսին(ներ) | Klári Tolnay? և Erzsébet Házy? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() | |
Իվան Դարվաշ (հունգ.՝ Darvas Iván, իսկական անունը՝ Սիլարդ Դարվաշ հունգ.՝ Darvas Szilárd, 14 հունիսի, 1925, Բեյե, Չեխոսլովակիա (ներկայում՝ Սլովակիա) – 3 հունիսի, 2007, Բուդապեշտ, Հունգարիա), թատրոնի, կինոյի ու հեռուստատեսության հունգարացի դերասան, հնչյունավորող, նկարիչ։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1975), Կոշութի մրցանակի դափնեկիր (1952, 1955, 1978, 1980, 1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Դարվաշը ծնվել է 1925 թվականի հունիսի 14-ին Բեյեում (ներկայում դա Սլովակիայի Տոռնալյա քաղաքն է)։ Մանկությունն անցկացրել է Պրահայում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես լրագրող։ Վաղ տարիքում սովորել է խոսել գերմաներեն (հաճախել է գերմանալեզու դպրոց) և ռուսերեն (նրա մայրը՝ Անտոնինա Եվդոկիմովնան, ծագումով ռուս էր), իմացել է նաև չեխերեն ու անգլերեն։
1946 թվականին Բուդապեշտում ավարտել է Թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոցը։ Խաղացել է Միշկոլցի թատրոններում։ 1949-1956 թվականներին եղել է Բուդապեշտի «Մադաչ» (հունգ.՝ Madách Színház) թատրոնի թատերախմբի անդամ։ 1966-2007 թվականներին ընդգրկված է եղել Բուդապեշտի «Վիգ» (հունգ.՝ Vigh) թատրոնի թատերախմբում[4]։
Կինոյում Իվան Դարվաշի դեբյուտը կայացել է 1947 թվականին («Բեստերցի պաշարումը»)։ Առաջին նշանակալի դերը եղել է Ֆերենց Լիստի դերը «Էրկել/Հունգարական մեղեդիներ» ֆիլմում (1952)։ Ճանաչում է ձեռք բերել «Լիլիոմֆի» (1954) ֆիլմում կատարած գլխավոր դերի, ինչպես նաև «Կիրակնօրյա սեր/Զինվորական համազգեստով» (1957) ֆիլմում, «Կրտսեր սերժանտն ու մյուսները» (1965, ռեժիսոր՝ Մարտոն Կելետի) կատակերգությունում, «Ցուրտ օրեր/ Շուրջկալ հունվարին» (1966, ռեժիսոր՝ Անդրաշ Կովաչ) դրամայում, Տ․ Դերիի «Սեր» (1971, ռեժիսոր՝ Կարոյ Մակ) նովելի էկրանավորման մեջ կատարած դերերի շնորհիվ։ 1960-1990-ական թվականներին եղել է հունգարական կինեմատոգրաֆիայի առաջատար դերասաններից մեկը[4]։
1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ Իվան Դարվաշ ստեղծել է հեղափոխական կոմիտե, որպեսզի ազատի եղբորը բանտից։ Այդ պատճառով հեռափոխության ճնշումից հետո նա դատապարտվել է 22 ամսվա ազատազրկման, կորցրել է աշխատանքը և որոշ ժամանակ աշխատել է որպես սևագործ բանվոր։
1973 թվականից հայտնի է եղել նաև որպես նկարիչ-գրաֆիկ։ Տպագրվել է նրա նկարների ալբոմը, բազմիցս կազմակերպել է նկարների ցուցահանդեսներ[4]։
1990-1994 թվականներին Իվան Դարվաշը եղել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր․ ներկայացրել է Ազատ դեմոկրատների միությունը։
Իվան Դարվաշն ամուսնացած է եղել դերասանուհի Կլարի Տոլնաիի (ունեցել են որկու երեխա), Իրեն Մոտորչայի ու երգչուհի Էրժեբետ Հազիի (հունգ.՝ Házy Erzsébet) հետ[5]։
Իվան Դարվաշը մահացել է 2007 թվականի հունիսի 3-ին Բուդապեշտում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 – Բեստերցի պաշարումը / Beszterce ostroma
- 1949 – Տաք դաշտեր / Forró mezők – Լացի Լենդել
- 1949 – / Díszmagyar – Դոդո
- 1949 – Կինը ճանապարհ ընկնում / Egy asszony elindul
- 1952 – Էրկել / Erkel – Ֆերենց Լիստ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Հունգարական մեղեդիներ» խորագրով)
- 1952 – Բարձրացել է ծովը / Föltámadott a tenger – Պալ Վաշվարի
- 1954 – Ազգականներ / Rokonok
- 1954 – Լիլիոմֆի / Liliomfi – Լիլիոմֆի
- 1954 – Կյանքի նշան / Életjel – Յանչո (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Տասնչորս փրկված կյանքեր» խորագրով)
- 1955 – Բուդապեշտի գարունը / Budapesti tavasz – Կարագանով
- 1955 – Հիվանդասենյակ № 9 / A 9-es kórterem – բժիշկ Շոշ
- 1956 – Այցելություն / Gázolás – Անդրաշ Չանադի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Յուդիտ Բենդիչի հանցանքը» խորագրով)
- 1956 – Ամերիկյան քեռին / Dollárpapa – բժիշկ Ենյո Սեկերեշ
- 1956 – Հեքիաթ 12 միավորի մասին / Mese a 12 találatról – Գեզա Ֆազեկաշ
- 1957 – Կիրակնօրյա սեր / Bakaruhában – Շանդոր (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Զինվորական համազգեստով»)
- 1957 – Արկածներ Գերոլշտայնում / Gerolsteini kaland – Մարտին
- 1964 – Նոր Գիլգամեշ / Új Gilgames – Դավիթ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Ճակատագրին հակառակ»)
- 1964 – / Férjhez menni tilos! – Ալան Բրաուն
- 1964 – / Miért rosszak a magyar filmek? – Զենեսերզյո
- 1964 – Նորից / Igen – Յանոշ Կիշ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Մի սիրո պատմություն» խորագրով)
- 1964 – Ոսկե գլուխ / Az aranyfej (ԱՄՆ-Հունգարիա)
- 1964 – Ի՞նչ է արել Ձերդ գերազանցությունը ժամը 3-ից 5-ը / Mit csinált Felséged 3-tól 5-ig? – թագավոր Մատյաշ
- 1965 – Կրտսեր սերժանտն ու մյուսները / A tizedes meg a többiek – Էդուարդ Գալֆի
- 1965 – Արտույտ / Pacsirta – Ֆերի Ֆյուզեշ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Սիրելի բռնակալը» խորագրով)
- 1965 – / A tenger csendje – Վերներ ֆոն Էբրենակ (հեռուստատեսային)
- 1965 – Սիրելն արգելվում է / Tilos a szerelem – հերցոգ
- 1965 – / Denevér – հերցոգ Կառնևալ (հեռուստատեսային)
- 1966 – Շատ հավատարմություն ոչնչից / Sok hűség semmiért – Կանտոր
- 1966 – Հունգարացի նաբոբ / Egy magyar nábob – Աբելինո Կարպատի
- 1966 – Զոլտան Կարպատի / Kárpáthy Zoltán – Աբելինո Կարպատի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Զոլտան Կարպատիի ճակատագիրը» խորագրով)
- 1966 – Ոչ գեղեցիկ լեդին / Un Fair Lady – Հիգինս (հեռուստատեսային)
- 1967 – Սառած կայծակներ / Die gefrorenen Blitze – գիտնական-ատոմիստ (ԳԴՀ)
- 1967 – Սիրո երեք գիշեր / Egy szerelem három éjszakája – Բոլդիժար
- 1967 – Այրին ու կապիտանը / Az özvegy és a százados – Ֆերի
- 1967 – Էտյուդ կանանց մասին / Tanulmány a nőkről – Դենեշ
- 1968 – Ցուրտ օրեր / Hideg napok – Տարպատակի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» խորագրով)
- 1968 – Դու մարգարե էիր, թանկագինս / Próféta voltál szívem – Գաբոր Սաբադոշ
- 1968 – Տղաները հրապարակից / Fiúk a térről – Դիոգենես
- 1969 – Ժառանգը / Az örökös – բժիշկ Պերեշ
- 1969 – Բարի գալուստ, պարոն մայոր / Isten hozta, őrnagy úr! – Բեսելյո (հնչյունավորում)
- 1970 – N.N., «մահվան հրեշտակը» / N.N., a halál angyala – Բժիշկ Լորանդ
- 1970 – Մեծ կապույտ նշան / A nagy kék jelzés – Մոց
- 1970 – Ցանկություն Անադա անունով / Touha zvaná Anada – Կրիշտոֆ
- 1970 – Սեր / Szerelem – Յանոշ
- 1971 – Բռնվիր ամպերից— Յանոշ Պերցել (ԽՍՀՄ-Հունգարիա)
- 1971-1993 – Երաժշտական հեռուստաթատրոն / Zenés TV színház – դատավոր (սերիալ)
- 1973 – Ժամանակի պատուհանը / Az idö ablakai – գիտնական
- 1973 – Չինական սափոր / Kínai kancsó – Մարտին Լովագ (հեռուստատեսային)
- 1974 – Յոթ տոննա դոլար / Hét tonna dollár – Զիմա
- 1974 – Պենդրագոնի լեգենդը / A Pendragon legenda – Earl of Gwynmedrl
- 1974 – Մոլեգնություն / Ámokfutás – Մարիայի հայրը (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Մոլագարների վազքը» խորագրով)
- 1974 – Դժոխք / Pokol - Inferno (հեռուստատեսային)
- 1974 – Ոսկե հորթը / Aranyborjú – Օստապ Բենդեր (հեռուստատեսային)
- 1974 – / Napraforgó – Անդոր
- 1975 – Կեցցես, Բանյովսկի / Vivát, Benyovszky! – D'Aquillon (մինի սերիալ)
- 1975 – Նախագահը / Az Elnökasszony (հեռուստատեսային)
- 1977 – Պարոնայք Գլեմբաի / A Glembay család – Լեոն Գլեմբաի (հեռուստատեսային)
- 1979 – / Az örök Don Juan (հեռուստատեսային)
- 1980 – Մեծ ոսկերիչը / A nagy ékszerész – Դյարոշ (հեռուստատեսային)
- 1980 – Ես տեսնում եմ գունավոր երազներ / Színes tintákról álmodom – Ասպետ
- 1981 – Ամեն մուկ սիրում է պանիր / Minden egér szereti a sajtot — Զաքարիաս (հնչյունավորում, հեռուստատեսային)
- 1984 – / Megbízható úriember – կոմս (հեռուստատեսային)
- 1987 – Ոչ ոք հետ չի վերադառնա / Nessuno torna indietro – Հորշ (մինի սերիալ)
- 1988 – Նախարար / Miniszter – Ֆերենց Լիստ (հեռուստատեսային)
- 1989 – Մեկ շաբաթում / Hét akasztott (հեռուստատեսային)
- 1994 – Մահ ծանծաղուտում / Halál sekély vízben – Կոզլով
- 1998 – Տղան «Մերալ» ֆիրմայից / A Morel fiú – Տանար (կարճամետրաժ)
- 1999 – Բերեղինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերը / Beresina oder Die letzten Tage der Schweiz – ռեժիսոր Վետերլի
- 1999 – Յակոբ Սուտասանը / Jakob the Liar – Հարդտլոֆ
- 1999 – Մարիամը՝ Հիսուսի մայրը / Mary, Mother of Jesus – Սիլա (հեռուստատեսային)
- 2000 – Ֆիլմ / Film...
- 2002 – Մարդ-կամուրջը / A Hídember — Մետերնիխ
- 2003 – Սուրբ Իվանի օրը / Szent Iván napja – տարեց դերասան
- 2003 – Մեկ շաբաթ Պեշտում ու Բուդայում / Egy hét Pesten és Budán – Իվան Դրեգեյ
- 2004 – / Hóesés a Vizivárosban – Նադյապա (հեռուստատեսային)
- 2005 – Վինի Թուխ / Micimackó – Eeyore (հեռուստատեսային)
- 2007 – Թակարդ կատուների համար-2 / Macskafogó 2: A sátán macskája – Բոբ Պոլյակոֆ (հնչյունավորում)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոշութի մրցանակ (1952, 1955, 1978, 1980, 1998)
- Մարի Յասաիի մրցանակ (1955, 1967)
- Significant artist award մրցանակ (1969)
- Excellent artist award մրցանակ (1975)
- "Erzsébet Prize" մրցանակ (1989)
- Հունգարիայի կինոքննադատների միության մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (2003)
- Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստ (1969)
- Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1975)
- Հունգարական ազգի դերասան (2000)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #124440185 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 «Իվան Դարվաշը kino-teatr.ru կայքում». Վերցված է 25 հոկտեմբերի, 2016-ին.
- ↑ «Իվան Դարվաշը kinopoisk.ru կայքում». Վերցված է 25 հոկտեմբերի, 2016-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, «Советская энциклопедия», 1987. — с. 112
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Դարվաշ (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դարվաշ» հոդվածին։ |
|