Բուրհանուդին Ռաբբանի
Բուրհանուդին Ռաբբանի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Jamiat-e Islami? և United National Front? |
---|---|
Կրթություն՝ | Քաբուլի համալսարան (1963) և ալ-Ազհար համալսարան (1968) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1940 |
Ծննդավայր | Ֆայզաբադ (Աֆղանստան), Աֆղանստանի թագավորություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 20, 2011[1][2][3] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Քաբուլ, Islamic Republic of Afghanistan |
Թաղված | Քաբուլ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զավակներ | Salahuddin Rabbani? |
Պարգևներ | |
Բուրհանուդին Ռաբբանի (դարի՝ برهان الدين رباني - Burhânuddîn Rabbânî, սեպտեմբերի 20, 1940, Ֆայզաբադ (Աֆղանստան), Աֆղանստանի թագավորություն - սեպտեմբերի 20, 2011[1][2][3], Քաբուլ, Islamic Republic of Afghanistan[5]), աֆղան աստվածաբան և քաղաքական գործիչ։ 1992-2001 թվականներին Աֆղանստանի նախագահն էր։ 1996 թվականին՝ Թալիբանի կողմից Քաբուլը գրավելուց հետո, իրապես նախագահական լիազորություններ չի ունեցել, սակայն միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես Աֆղանստանի լեգիտիմ նախագահ։ Աֆղանստանի Խաղաղության Բարձրագույն Խորհրդի նախագահն է եղել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրհանուդին Ռաբբանին ծնվել է 1940 թվականին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշան նահանգի Ֆայզաբադ քաղաքում՝ անասնաբույժների ընտանիքում[6]։ Ուսանել է Աբու-Հանիֆիայի կրոնական դպրոցում, ապա Քաբուլի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, Ալ-Ազհարի համալսարանում սովորել է Եգիպտոսի իսլամական փիլիսոփայություն։ 1963 թվականից Քաբուլի համալսարանի պրոֆեսոր էր, որտեղ դասավանդել է իսլամական իրավունք։ 1968 թվականին վերադարձել է Աֆղանստան[7]։
1973 թվականին՝ Արքայազն Մուհամեդ Դաուդի հեղաշրջումից հետո, գաղթել է Պակիստանի Փեշավար քաղաք։ Մինչև 1978 թվականի ապրիլը Ռաբբանին գորգեր արտահանող խոշորագույն առևտրականներից էր, զբաղվել է մաքսանենգությամբ։ Մասնակցել է 1979-1989 թվականների աֆղանական պատերազմին, աֆղանական մոջահեդների հրամանատարներից մեկն էր, նրա մարտիկների թիվը գերազանցել է 20 հազարը։ 1985 թվականին անձամբ ղեկավարել է Բադաբեր ճամբարում ապստամբության ճնշումը։
1989 թվականի տվյալներով՝ նա Պակիստանում ունեցել է թռչնաբուծական ֆաբրիկա և գորգերի, գործվածքների արտադրության ձեռնարկություններ՝ տարեկան ստանալով մինչև 20 միլիոն ռուփի եկամուտ։ Նրա եկամուտների մեկ այլ աղբյուր էր մաքսանենգ ապրանքների և թմրանյութերի առևտուրը, որն իրականացրել է Իրանում և Պակիստանում, մինչև թալիբների իշխանության գալը նա օփիումի և հերոինի խոշորագույն մատակարարներից մեկն էր մուսուլմանական երկրներ, ինչպես նաև նրա մասնակցությամբ իրականացվել է լազուրիտի մաքսանենգ արտահանում Բադախշանից և Պանջշերից[8]։
1992 թվականի մայիսի սկզբին նա վերադարձել է Քաբուլ և հունիսի 28-ին, Փեշավարյան համաձայնագրին համապատասխան, զբաղեցրել Աֆղանստանի Իսլամական պետության ժամանակավոր նախագահի պաշտոնը։ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին առավելապես Ռաբբանիի կողմնակիցներից կազմված Շուրայի ժողովը նրան նախագահ է ընտրել հաջորդ 2 տարվա համար։ 1994 թվականին Ռաբբանիի նախագահական լիազորությունները երկարացվել են Գերագույն դատարանի կողմից։
1996 թվականից Հյուսիսային դաշինքի առաջնորդներից մեկն էր։ 2001 թվականի դեկտեմբերի 22-ին Ռաբբանին պաշտոնապես հրաժարական է տվել նախագահի պաշտոնից։ Ժամանակակից Աֆղանստանում մնացել է «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության առաջնորդը։
Ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան և մի շարք գիտական աշխատությունների հեղինակ էր[9]։
Մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Քաբուլի Վազիր Ակբար Խան շրջանում գտնվող սեփական տանը՝ մահապարտ ահաբեկչի թյուրբանում թաքնված ռումբի պայթյունից[10]։
Բուրհանուդինի որդին՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարը, հոր մահից հետո գլխավորել է կուսակցությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.bbc.co.uk/news/world-south-asia-14985779
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.theguardian.com/world/gallery/2011/sep/23/funeral-burhanuddin-rabbani-kabul-pictures
- ↑ Убит бывший президент Афганистана Бурхануддин Раббани
- ↑ David B. Edwards Before Taliban: Genealogies of the Afghan Jihad. — University of California Press, 2002. — С. 7—. — ISBN 978-0-520-22861-0
- ↑ Слинкин М. Ф. Народно-демократическая партия Афганистана у власти. Время Тараки-Амина (1978—1979 гг.). — Симферополь: Изд-во Симферопольского гос. ун-та, 1999. — С. 275. — ISBN 966-7404-16-1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է 2021-04-19
- ↑ Свидетельство А. А. Ляховского [1]
- ↑ Раббани, Бурхануддин | Энциклопедия Кругосвет
- ↑ Бывшего президента Афганистана убил смертник с бомбой в тюрбане
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բ. Ռաբբանի. «Մենք չենք խոչընդոտի թալիբներին գրավել Քաբուլը»
- Բուրհանուդին ՌաբբանիԹեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն GND: 1028171862 · GTAA: 144273 · ISNI: 0000 0000 3064 0595 · LCCN: n88014696 · VIAF: 23678384 · WorldCat VIAF: 23678384