Ուիլյամ Բյորդ (անգլ.՝ William Byrd, մոտ 1543 թվականի հուլիսի 7 - 1623 թվական, Ստոնդոն-Մասսի (էսսեկս)), անգլիացի կոմպոզիտոր, մադրիգալի ազգային դպրոցի հիմնադիր, վյորջինելիստների դպրոցի ներկայացուցիչ, երգեհոնահար։ Եղել է կաթոլիկական և անգլիական խմբերգային երաժշտության (սաղմոսներ ևն) ու աշխարհիկ երկերի (մադրիգալներ, ֆանտազիաներ, վարիացիաներ, երգեր են) վարպետ։ Ուիլյամ Բյորդի աշխարհիկ երաժշտության մեջ լայնորեն օգտագործված են ժողովրդական մեղեդիներ, արտահայտված են Վերածննդի արվեստին բնորոշ գծերը՝ գեղեցկության և հաճույքի պաշտամունքը։ Իր գեղագիտական սկզբունքները ձևակերպել է «Սաղմոսներ, սոնետներ և թախծոտ երգեր»-ի նախաբանում (1588 թվական)։ 1937–1950 թվականներին Լոնդոնում հրատարակվել է Բյորդի ստեղծագործությունների ժողովածուն (20 հատոր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 459)։