Բլագա Դիմիտրովա
Բլագա Դիմիտրովա բուլղար․՝ Блага Николова Димитрова | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 2, 1922[1][2][3] |
| Ծննդավայր | Бяла Слатина, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4] |
| Վախճանվել է | մայիսի 2, 2003[1][2][3] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
| Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, գրական քննադատ, լրագրող և բանասեր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սոֆիայի համալսարան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու[5] |
| Ժանրեր | պոեզիա և արձակ |
| Կուսակցություն | Դեմոկրատական ուժերի միություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Yordan Vasilev? |
Բլագա Նիկոլովա Դիմիտրովա (բուլղար․՝ Блага Николова Димитрова, հունվարի 2, 1922[1][2][3], Бяла Слатина, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4] - մայիսի 2, 2003[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, բանաստեղծ, թարգմանչուհի, գրաքննադատ, քաղաքական, պետական գործիչ։ Բուլղարիայի փոխնախագահ (հունվարի 22 1992 - հուլիսի 6 1993)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլագա Դիմիտրովան ծնվել է 1922 թվականին, Բյալա-Սլատինա քաղաքում։ Մայրը եղել է ուսուցիչ, հայրը՝ փաստաբան։ Բլագան մեծացել է Վելիկո Տիռնովոյում, այնուհետև տեղափոխվել է Սոֆիա։ 1941 թվականին ավարտել է Սոֆիայի դասական գիմնազիան, 1945 թվականին՝ Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Մայակովսկին և բուլղարական պոեզիան» (1951)։ Տարիներ շարունակ տարբեր թերթերում, ամսագրերում և հրատարակչություններում աշխատել է որպես խմբագիր։ Աշխատել է ազատ բանաստեղծական միավորման բաժնում, զբաղվել է թարգմանություններով[6]։
Տարբեր թերթերում և ամսագրերում տպագրվել է 1938 թվականից, երբ դպրոցի աշակերտուհի էր։ Բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, ճանապարհորդական գրառումների հեղինակ է, ունի Վիետնամի վերաբերյալ վավերագրական գրքերի, քննադատական և կենսագրական հետազոտությունների շարք։ 1987-1989 թվականներին այլախոհության պատճառով արգելվել է Դիմիտրովայի ստեղծագործությունները հրապարակումը։
Մահացել է լուրջ հիվանդության և սրտի կաթվածի պատճառով։
Քաղաքական և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Բլագա Դիմիտրովան հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Ռուսեի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն և Հրապարակայնության և վերակառուցման ակումբը։ Ավելի ուշ մասնակցել է Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության Դեմոկրատական ակումբների ֆեդերացիայի, Բաց հասարակության հիմնադրամի ղեկավարման։ Եղել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր։ 1992-1993 թվականներին եղել է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ։ Պաշտոնից հեռացել է նախագահ Ժելյու Ժելևի հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ստարա պլանինա» 1-ին աստիճանի շքանշան
- Դիմիտրովյան մրցանակ
- Խրիստո Դանովի անվան մրցանակ
- Լեհական ՊԵՆ ակումբի մրցանակ Ա. Միցկևիչի ստեղծագործությունների թարգմանության համար (1977)
- Շվեդական պոեզիայի թարգմանության համար Ա. Լունդքվիստի մրցանակ
- Հերդերի մրցանակ (1991)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Because the sea is black: poems of Blaga Dimitrova. Translators Niko Boris & Heather McHugh. Wesleyan University Press. 1989.
{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link) - Because the sea is black. Translators Ludmilla G. Popova-Wightman & Elizabeth A. Socolow. Ivy Press Princeton. 2003 թ․ հունիս. ISBN 1-930214-06-5.
{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link) - The last rock eagle: selected poems of Blaga Dimitrova. Translators Brenda Walker, Vladimir Levchev, Belin Tonchev. Forest Books. 1992. ISBN 978-1-85610-009-0.
{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link) - Forbidden sea: a poem. Ivy Press. 2000. ISBN 978-1-930214-01-9.
Անթոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vasa D. Mihailovich, ed. (1977). «The Old Man and the World». White stones and fir trees: an anthology of contemporary Slavic literature. Fairleigh Dickinson University Press. ISBN 978-0-8386-1194-4.
- Walter M. Cummins, ed. (1993). «Almost a Prophecy; Night-light -- A Night-bird's Eye; The Great Wall; Amnesia in Reverse; Bee Lesson; The Shadow of the Trees; Overstepping One's Rights; Frost». Shifting borders: East European poetries of the eighties. Fairleigh Dickinson University Press. ISBN 978-0-8386-3497-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 http://catalog.bglit.org/en/details.php?classID=10&valueID=155227
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
- ↑ Բլագա Դիմիտրովայի կենսագրությունը
| ||||||||||||||||
- Հունվարի 2 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 2003 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բուլղարացի բանասերներ
- Բուլղարացի բանաստեղծներ
- Բուլղարացի գրաքննադատներ
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի թարգմանիչներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բուլղարացի պետական գործիչներ
- Բուլղարացի սցենարիստներ
- Բուլղարիայի այլախոհներ
- Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիայի փոխնախագահներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Գիտությունների դոկտորներ
- Կաթվածից մահացածներ
- Կին կենսագիրներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ