Բիոլոգիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիոլոգիզմը կամ կենսաբանական դետերմինիզմ (հին հուն․՝ βíος bíos` կյանք, հին հուն․՝ λόγος լոգոս՝ բառ և -ismus՝ վերջածանց), սոցիոլոգիական և ֆեմինիստական գրականության մեջ կիրառվող տեսություն, որի համաձայն մարդկային վարքագիծը կառավարվում է անհատի գեներով։ Նրանք առաջարկում են այն տարբերակը, որ այս տեսանկյունը բացասական դեր է խաղում ռասայի, գենդերի և սեռականության վերաբերյալ հայտնի հասկացություններ ստեղծելու մեջ[1][2]։ Այնուամենայնիվ, գիտնականները ընդհանուր առմամբ համաձայն չեն, որ ունեն կենսաբանորեն դետերմինիստական տեսակետներ և կենսաբանական դետերմինիզմը համարում են վերջին հույս, քանի որ այժմ ոչ մի աջակցություն չկա ճշգրիտ կենսաբանական դետերմինիզմին՝ կենսաբանական և հոգեբանական գիտություններում։ Կոնսենսուսը բոլոր ֆիզիկական հատկանիշների և վարքագծերի ֆենոտիպ է. կենսաբանության և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող համալիր փոխազդեցության արդյունքի[3]։

Համատեքստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային տարանջատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Բայրկին "Տարբերության մրցարշավ" գրքում պնդում է, որ մարդկային կենսաբանության կարգը հաճախ ներկայացնում է հստակ տարբերություններ գենդերների միջև՝ քրոմոսոմների, գեների և ժառանգության հետ կապված[4]։ Այնուամենայնիվ, երբ գոյություն ունեն հստակ ֆիզիկական տարբերություններ իգական և արական սեռերի միջև, որոնք առաջանում են սեռական հասունության ընթացքում, որտեղ հորմոնալ տարբերությունները հստակ չեն։ Գոյություն ունի վերարտադրողական անատոմիայի լայն շրջանակ, որը անպայմանորեն չի ներառում արական կամ իգական սեռերի գենդերային սահմանումները։ Համաձայն "Հյուսիսային Ամերիկայի բիոսեքսուալ հասարակության" անձը ծնվում է խճճված գենետիկայով, որտեղ տարբերվում է իր քրոմոսոմային կազմաձևմամբ։

Հոմոսեքսուալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գիտնականները վստահ չեն, թե հոմոսեքսուալությունը վերաբերվում է կենսաբանական թե սոցիալական գործոններին, մի շարք LGBT-ի իրավունքները պաշտպանող ակտիվիստներ կիրառում են կենսաբանական դետերմինիզմի թեորեաներ, որպեսզի պաշտպանեն իրենց cause-ը։ Սա վերջերս դարձել է տարաձայնությունների թեմա հոմոսեքսուալությանը կողմ և դեմ անհատների միջև։ Քանի որ եզակի առիթը չի որոշվել որպես հոմոսեքսուալության առիթ, մի շարք գիտնականներ մտածում են, որ կենսաբանական և սոցիալական համակցությունը որոշում է սեքսուալ ուղղվածությունը[5]։ Հոմոսեքսուալների իրավունքների կողմնակիցները հավատում են, որ ապացուցելով հոմոսեքսուալության որոշակի կենսաբանական հիմունքները այն կդարձնի անփոփոխելի առանձնահատկություն, այսպիսով թույլ տալով հոմոսեքսուալներին պաշտպանված լինել "14-րդ փոփոխության" ներքո[6]։ Ուսումնասիրությունների մի ճյուղ համարվում է արժեքավոր գործիք հոմոսեքսուալների իրավունքները պաշտպանողների համար։ Այն է Դին Համերի աշխատությունը, որտեղ ուսումնասիրվել է հոմոսեքսուալության գենը։ Մյուս հետազոտողը, որը աշխատել է Համերի հետ՝ փաստեր փնտրելով կենսաբանական ազդեցության համար տղամարդկանց հոմոսեքսուալության դեպքում, Սայմոն Լիվեյն է (նյարդաբան)։ 1991 թվականին, "Գիտություն" ամսագրում տպագրվում է Լիվեյի մի հոդված, որտեղ մանրամասնվում է հիփոթալամիկ կառուցվածքներում հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ տղամարդկանց միջև առկա տարբերությունները։ Նրա ուսումնասիրությունները ենթադրում են, որ սեքսուալ ուղղվածությունը ունի կենսաբանական հիմունքներ[7]։ Լիվեյը միայն հույս ուներ, որ իր աշխատանքը խթան կհանդիսանա հոմոսեքսուալությունը կիսով չափ գենետիկորեն ապացուցելու ուսումնարիությունների համար։

Ռասիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հասարակության մեջ ռասիստական գաղափարներով մարդիկ հաճախ կիրառում են կենսաբանական դետերմինիզմի ասպեկտները, որպեսզի հիմնավորեն իրենց այն կարծիքը, որ տարբեր ռասաներին պատկանող մարդիկ միմյանցից բաժանվում են համաձայն կարողությունների և նախահակումների։ Ռասան ստորադասության հետ կապելը հազարավոր տարիներ գերիշխող է եղել հասարակության մեջ և հանգեցրել է ստրկության, պատերազմի և ռասայական խտրականության առաջացմանը։ Պենսիլվանիայի Պետական Համալսարանի մարդաբանության դասախոս Նինա Յաբլոնսկին նշում է, որ երբ մի շարք մարդիկ պնդում են, որ ռասան ստեղծվել է հասարակության կողմից, ռասիստները կարծում են, որ մաշկի գույնը կապված է բարոյական, հասարակական և մտավոր բնութագրերի հետ. այն պահպանվել է մինչ այժմ։ Եվ չնայած չկա որևէ գիտական փաստեր, որոնք կաջակցեն խմբերի միջև եղած տարբերություններին, սակայն այն կարծիքը, որ ռասան դարձնում է բնածին վերադաս մյուսների հանդեպ, անխուսափելիորեն ազդում է այժմյան կյանքի վրա[8][9]։ Այս արմատացած վերադասության հասկացությունը ընկած է մաշկի գույնի մասնավոր հիերարխիայի հավատի շրջանակներում։ Խորը արմատներ գցած ռասիզմը կարծես թե հիմնված է այն հավատի վրա, համաձայն որի մարդկային մտավոր ունակությունների միջև եղած տարբերությունները, բարոյական արժեքները և վարքագծային հակվածությունները համարժեք են մաշկի գույնին։ Նախադրամադրվածության այս տևական հավատը հիմնվելով ռասայի վրա պայմանավորված է կենսաբանական դետերմինիզմի ընդունման և դրա արժեքների կիրառման հետ, բնական հասարակական կարգը որոշելու համար։ Ռասիզմը, որի արմատները գալիս են կենսաբանական դետերմինիզմի հավատից բացասական է ազդում երկուսի վրա էլ, համաձայն Յաբլոնսկու։ Ռասիստական իդեալներ ունեցաղ անձը, եթե գլուխը մտցնում է այն գաղափարը, որ իր ռասան ամեն ասպեկտում անվիճելիորեն վերադաս է, իսկ թիրախային ռասայի դեպքում՝ նրանք սկսում են մտածել, որ ինչ որ կերպ ստորադաս են, ավելի թույլ կամ ավելի հիմար։ Այս դասակարգումը դառնում է որոշիչ անհատականության և անհատի փորձի համար, և ինքնին նպատակակետ է։

Սեքսիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սեքսիստական հավատներ ունեցող մի շարք մարդիկ հաճախ կոնկրետ սեռի վերդասությունը կապում են այդ սեռի կենսաբանության հետ։ Չնայած այն մշտական դեպք չէ, կենսաբանական դետերմինիզմի բաղադրիչները հաճախ կիրառվում են նրանց կողմից, ովքեր սեքսիզմի հավատներ են տածում հատկապես կանանց նկատմամբ։ Գիտական տեսանկյունից, այն ենթադրությունը, որ կանայք ավելի թույլ կարողություններ ունեն մաթեմատիկայում և գիտական այլ ոլորտներում, կարելի է վերագրել նրանց կենսաբանությանը, բողոքարկվել է մի շարք առիթներով։ Ամերիկացի կենսաբան Ռիչարդ Լեվոնտինը, ով սերտորեն աշխատում էր Սթիվեն Ռոզի և Լեոն Կամինի հետ, 1984 թվականին գրել է "Մեր գեներում չէ" գիրքը, որը բացահայտում էր, թե պարզապես ինչպես է կենսաբանական դետերմինիզմը աշխատում գիտական և ակադեմիական ոլորտներում։ Ինչպես նշում է Լեվոնտինը այս վիճարկված հավատների հիմքը այն փաստն է, որը ցույց է տալիս՝ տղամարդիկ վիճակագրորեն ավելի մեծ ուղեղ ունեն, ավելի ուժեղ են և ավելի լավ դիրքեր են զբաղեցնում աշխատավայրւմ և ավելի հաճախ են ճանաչում ձեռք բերում իրենց ակադեմիական ներդրումների համար այլն[10]։ Նա շարունակում է նշել, որ այս պնդումները որոշ մասերով անվիճարկելի են և ներկայացվում են անկախ՝ ընգծելով կենսաբանական տարբերությունները տղամարդկանց և կանանց միջև ուղեղի կառուցվածքի մակարդակով։ "19-րդ դարի գանգաբանություն. իգական սեռի ուղեղի ուսումնասիրություն"-ում, Էլիզաբեթ Ֆիին, որը առողջապահության և բժշկության պատմաբան է, քննարկում է այն, ինչը մի շարք մարդաբաններ ներկայացնում էին որպես հասարակական խնդիր։ Ինչ որ ժամանակ, երբ կանանց իրավունքների համար կազմակերպված շարժումը ներկայացվում էր լեգիտիմիտ վտանգ, "Մարդաբանական հասարակության" մի շարք մարդաբաններ ձեռնամուխ են լինում կիրառելու իրենց գիտական կրթական բազան և դիրքերը՝ թուլացնելու համար գենդերային հավասարության կողմնակիցներին կրթական և գիտական ոլորտներում։ Հիմնական պատճառներից է այն, որ մի շարք մարդաբաններ հավատում են, որ կանայք որոշակի դեր ունեն բնության մեջ և երբեք չպիտի շեղվեն այդ դերից։ Այս դերը մայրությունն է, որը բոլոր կանանց դեպքում համարվում է կենսաբանական ճակատագիր[11]։ "Մարդաբանական հասարակությունը" շեշտում են, որ կանայք պետք է ամբողջովին ընդունեն այս դերը, քանի որ մայրությունը համարվում է ամբողջովին անհամապատասխանելի մտավոր պահանջների, տնտեսական մրցակցության կամ ընտրելու հետ։

Միջին սեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ ծնվում են մի մասնավոր սեռին բնորոշ սեռական օրգաններով, սակայն հորմոնալ և քրոմոսոմային տարբերություններն առաջանում են՝ տվյալ մարդուն դարձնելով կին և տղամարդ, միաժամանակ։ Որոշ կանայք ունեն մեծ թվով արական հորմոններ (անդրոգեններ), որոնք նպաստում են արական սեռին բնորոշ հատկանիշներին։ Քրոմոսոմները կարող են տարբեր լինել։ Նման դեպքերի շնորհիվ են ենթադրություններ առաջանում գենդերին և սպեկտրին վերաբերվող։ Որոշները ենթադրություններ են անում ֆիզիկական և կենսաբանական տարբերությունների վերաբերյալ, որը բնորոշում է որոշակի գենդերային կատեգորիա, այնուամենայնիվ, մարդիկ են որոշում, թե արդյոք XXY կամ XY քրոմոսոմներ ունեցող անձը միջին սեռին է պատկանում, թե ոչ։

Սոցիոբիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերելով գենետիկական դետերմինիզմից, սոցիոբիոլոգիան ծագել է 1970-ականներին (Վիլսոն)։ Ժիզելա Կապլանն ու Լեսլի Ռոջերսը սահմանում են սոցիոբիոլոգիան որպես ագրեսիայի, տարածքի և մտավորի գեների առկայություն։ Տերմիններ, որոնք բնորոշ են կարծրատիպային գերակա սպիտակամորթ տղամարդուն՝ արևմտյան հասարակության մեջ։ Ավելին, սոցիոբիոլոգիան ամրապնդում է հայրապետության բնականությունը։ Այն նաև բացատրում, և այսպիսով շարունակական է դարձնում հասարակության մեջ բռնության առկայությունը։ Սոցիոբիոլոգիան զուգահեռաբար սերտ կապված է սեքսիզմին և ռասիզմին, և փաստորեն գիտական կամ գենետիկական բարոյական նորմերի ձևի հավանականություն է՝ նկարագրելու համար հասարակական կարգի առկայությունը։ Արևմտյան հասարակությունում առկա ռասայի և սեռի միջև եղած տարբերությունները հաստատված են և հիմնավորում են մի խմբի իշխանության մեծությունը մյուսի հանդեպ։

Զուգավորման ծեսերը և վարքագծային սեռական տարբերությունները որոշվում են գենետիկորեն։ Զարգացող գեները վերարտադրվում են և անցնում են մյուս սերնդին։ Դոմինանտ գեներ արտադրելու այս գործընթացը համարվում է "կյանքի հիմնական նպատակ"։ Բացի այդ այս գեները համարվում են "եսասեր"։ Քանի որ դոմինանտ գեները համարվում են գոյատևելու հիմնական ներկայացուցիչները, վերարտադրողական միավորները նույնպես հիմնավորում են անում վարքագծի պատճառի վերաբերյալ կենդանիների և ռասաների միջև առկա կառույցների հասարակական կարգի մեջ։ Զուգավորման և պտուղի վերաբերյալ արված ուսումնասիրությունների մեջ կիրառվել է "արժեք-նպատակ մոդելը", որտեղ որոշակի զուգավորման արժեքը և վերարտադրողական ռազմավարությունը կշռադատվում է անհատի (և ոչ խմբի) նպատակին հակառակ և այսպիսով մասնավոր զուգավորման ռազմավարության կենսաբանական ճշգրտությունը որոշված է։ Կապիտալիզմը էական դեր է խաղում սոցիոբիոլոգիայում։ Այսպիսով սոցիոբիոլոգիայի վրա ազդեցություն են ունենում մեդիան, տնտեսությունը և սոցիոլոգիան։

Սոցիոբիոլոգիայի ուսումնասիրության մեջ վեճերի կիզակետը ալտրուիզմի գենի երկարակեցությունն է։ Ինչպես Կապլանն ու Ռոջերսն են բացատրում, "սոցիոբիոլոգիստների մեծամասնությունը համաձայնում են, որ ոչ մի նմանատիպ գեն չի կարող գոյություն ունենալ այսքան երկար ժամանակ հասարակության մեջ, քանի որ այն վաղ թե ուշ կկորչեր, քանի որ հաջող կերպով չէր կարող մրցել "եսասեր" գեների դեմ"։ Վիլսոնի կողմից բերված պարզունակ օրինակ է հոմոսեքսուալության գենը, որը համարվում է նրա առաջացման տեսությունը և կապված է գենի հետ, որը վերաբերվում է ալտրուիզմին։ Վիլսոնը կարծում է, որ ալտրուիզմը պարունակում է ալտրուիզմի գեն, մինչդեռ այն "պաշտպանիչ գեն" է։ Կենդանի առարկաները զարգանում են իրենց շրջակա միջավայրի հետ ունեցած համագործակցության շնորհիվ։ "Գեները և շրջակա միջավայրը վերացական հակադրություններ չեն", նրանք երկուսն էլ ամբողջովին ներառված են զարգացման գործընթացի ասպեկտներում"։ Որպես հետևանք գեները չեն կարող "եսասեր" լինել, քանի որ "գեները արտահայտված են որպես կենսաքիմիական գործընթացներ. վարքագիծը արտահայտված է ամբողջ օրգանիզմով"[12]։

Հասարակական կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Լեվոնտինը, Սթիվեն Ռոզը և Լեոն Կամինը բոլորը հետաքրքրված էին կենսաբանական դետերմինիզմը գիտության մեջ ներկայացնելու ձևի մեջ։ Նրանք ցանկանում էին հասկանալ, թե ինչքան է ճշմարտության բաժինը և որքանով է այն հասարակականորեն կառուցված՝ համաձայն որոշակի հավատների և սոցիալական նորմերի և սահմանված գենդերային դերերի հասարակության մեջ։ "Մեր գեներում չէ" գրքում նրանք բացահայտում են կենսաբանական դետերմինիզմի հնարավորությունները։ Իրենց ուսումնասիրություններում, նրանք գտել են որոշ շատ հետաքրքիր վկայություններ, որը մատնանշում է այն փաստը, որ դետերմինիզմի վրա գիտության մեջ իրականում մեծապես ազդում է որոշակի նորմեր և տենդենցներ, որոնք առկա են հասարակության մեջ։ Մեծ խնդիրներից մեկը այն է, որ կենսաբանական դետերմինիստները միտում ունեն աջակցություն փնտրելու իրենց պնդումների համար գիտության շրջանակներում։ Կենսաբանական դետերմինիզմը ավելի շուտ կառուցված է հասարակության կողմից, քան այլ կերպ։ Ուսումնասիրության մեջ, որը իրականացվել է աղջիկների վրա, ովքեր ավելի շուտ հակում են արական սեռին, կենսաբանական դետերմինիստներ Ջոն Մանին և Անքե Էհրհարդտը ձևեր էին փնտրում նկարագրելու համար իգականությունը, որը կա նրանց մեջ՝ հագուստի նախասիրություն, դիմահարդարում և այլն։ Չնայած այս գիտնականները կարծում էին, որ վկայություններ են տրամադրում՝ ամրապնդելու համար իգականության սահմանումը, սակայն խճճվեցին այն հարցի շուրջ, թե ինչպես անվանեն այս աղջիկներին՝ համաձայն Արևմտյան հասարակական ստանդարտների։ Ինչպես նշում է Լեվինտոնը, այս փորձը ոչ միայն ընդգրկում է այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն, սակայն այն նաև անտեսում է այն հասարակությունների առկայությունը, որտեղ կանայք տաբատ են կրում կամ տղամարդիկ՝ շրջազգեստ, կամ տղամարդիկ կրում են զարդեր։ Լեվոնտինը, Ռոզը և Կամինը հասկանում են, որ կենսաբանական դետերմինիզմը քողարկված է և փաստորեն, կարող է ձևավորվել համաձայն տվյալ հասարակության ստանդարտների և նորմերի։ Ուստի, նրանք են ընտրում տարբեր մոտեցումներ։

Նրանք նախընտրեցին հետևել թվերին և վիճակագրությանը, հասարակական պարզունակ փորձի փոխարեն, որը հեշտորեն կարելի է սխալ ընկալել։ Թվերը և վիճակագրությունը ուսումնասիրելուց հետո նրանք հասկացան, որ տղամարդկանց և կանանց միջև առկա տարբերությունները այլևս այնքան ակնառու չեն, որքան անցյալում։ Հանկարծակի աշխատավայրերում կանայք սկսեցին զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ։ Որոշ ոլորտներում կանայք սկսեցին աչքի ընկնել, որտեղ մի ժամանակ գերիշխող դերում էին տղամարդիկ(օրինակ՝ սպորտ)։ Նույնիսկ, կենսաբանորեն, կանայք արդեն հասնում են տղամարդկանց չափսերին։ Այնուամենայնիվ այս փոփոխությունները մեծապես տեսանելի են թվերի և վիճակագրության մեջ։ Իրականում, հասարակական տարբերությունները տղամարդկանց և կանանց միջև մինչ այժմ հեշտորեն նկատելի են։ Լեվոնտինը, Ռոզը և Կամինը պնդում են, որ այս տարբերությունները իրականում կիրառվում են հասարակության կողմից։ Սեռ/գենդերի միջև առկա տարբերության ստանդարտ մոդելը վկայում է, որ հստակ տարանջատում գոյություն ունի իգական և արական սեռերի միջև՝ առանց որևէ համընկման։ Այս նորմի պատճառով մեզ մոտ պատմականորեն ձևավորվել է "միջինի" տեսակետը, համաձայն որի մարդ պետք է լինի կին կամ տղամարդ, պատկանի իգական կամ արական սեռի։ Աննե Ֆաուստո-Ստերլինգը "Գենդերի և սեռական օրգանների մասին" հոդվածում քննարկում է, թե ինչպես է այս ստանդարտ մոդելը ձևավորում գիտնականների գաղափարները՝ գենդերի վերաբերյալ և ինչն է հասարակության կողմից ընդունված։ Նա պնդում է, որ (համաձայն ստանդարտ մոդելի) մարմինները բնական կարգում մշակութապես ըմբռնելի են, ինչպես իգական կամ արական սեռերը, սակայն իգականորեն կամ արականորեն ապրելու կանոնները խիստ են, և մենք մշակութորեն վարժեցվել ենք այն կարծիքին, որ գոյություն ունի սեռական երկուականություն և ամենը, ինչ որ այս սահմանափակումներից դուրս են, հերքվում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feminist Frontiers, Ninth Edition, by Taylor, Whittier, and Rupp; How Societies Work, Fourth Edition, by Joanne Naiman
  2. Lederman Muriel (2001)։ The Gender and Science Reader։ London: Routledge։ էջ 323 
  3. Nature via Nurture by Matt Ridley, 2003
  4. In Pursuit of Difference by Lynda Birke, 1992
  5. Paul R. Abramson, ed. (1995)։ Sexual Nature/Sexual Culture (1 ed.)։ University Of Chicago Press։ էջ 4։ ISBN 0226001822 
  6. Brookey Robert Alan (2001)։ Argumentation and Advocacy 37 
  7. Spanier Bonnie (1995)։ NWSA Journal 7 (1): 54 
  8. «Do Races Differ? Not Really, DNA Shows»։ The New York Times։ օգոստոսի 22, 2000 
  9. Jablonski Nina (September 2012)։ «The Struggle to overcome Racism»։ New Scientist 215 (2880): 26–29 
  10. Lewontin Richard, Steven Rose, Leon Kamin (1984)։ Not in our Genes։ Pantheon Books։ էջ 132 
  11. Fee Elizabeth (1979)։ «Nineteenth Century Craniology-The Study of the Female Skull»։ Bulletin of the HIstory of Medicine (The Johns Hopkins University Press) 53: 417 
  12. Gisela Kaplan & Lesley J. Rogers, Race and Gender Fallacies, Routledge, 2001