Բիլ Քոսբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Քոսբի
անգլ.՝ Bill Cosby
Ծնվել էհուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Թեմփլի համալսարան և Germantown High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբողոքականություն
Մասնագիտացումհեռուստատեսային դերասան, կատակերգու, գրող, կրկնօրինակող, կոմպոզիտոր, երգիչ, կինոդերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր և ստուդիական երաժիշտ
ԱմուսինCamille Cosby?
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան,

Սպիմգարնի մեդալ (1985)

,

Մարիան Անդերսոնի պարգև (2009)

,

Ցերեկվա Էմմի մրցանակ

,

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ (ապրիլ 2000)

,

Թեոդոր Ռուզվելտի մրցանակ (1982)

, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր,

Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև (2009)

,

ՄԱԿ-ի խաղաղության մեդալ (1987)

,

Պոլ Ռոբսոնի մրցանակ (2006)

,

Ոսկե ազնվամորի մրցանակ վատագույն ֆիլմի համար (1988)

,

«Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար (1988)

,

«Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն սցենարի համար (1988)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1966)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1967)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1968)

,

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

, Ոսկե գլոբուս և

honorary degree from Spelman College? (1986)

IMDbID ID 0001070
billcosby.com

Վիլյամ Հենրի Քոսբի կրտսեր (հայտնի է որպես Բիլ Քոսբի, անգլ.՝ William Henry «Bill» Cosby, Jr., հուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, երաժիշտ և քաղաքական ակտիվիստ, Սթենդ ափ կատակերգության վետերան։ Լայն ճանաչում է ստացել «Ես լրտես եմ» հեռուստասերիալի շնորհիվ 1960-ական թվականներին։ «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։

Կարիերա կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոսբին թողարկել է մի քանի սեփական հեռուստատեսային շոուներ։ 1969 թվականին նա ստեղծել է «Բիլ Քոսբիի շոուն», որն էկրաններին եղել է մինչև 1971 թվականը։ 1980-ական թվականներին նա հեղինակել է «Քոսբի շոուն»՝ տասնամյակի ամենահաջողակ կատակերգական նախագծերից մեկը։ Նա այնտեղ հայտնվել է Սուրբծննդյան սվիտերներով, որոնք 1980-ականներին նրա շնորհիվ լայն ճանաչում են ստացել[4]։

Քոսբին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Վերադարձ Օզ Երկիր» (1974), «Լեոնարդ վեցերորդ» (1987), «Հայրիկն ուրվական է» (1990), «Ջեք» (1996) և «Կոմիկ» (2002), ինչպես նաև բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում։ 1996-2000 թվականներին Քոսբին նկարահանվել է «Քոսբի» հեռուստասերիալում և հայտնվել մի շարք ֆիլմերում։ Նրա բարեհոգի ծնողական կերպարը նրան հայտնի է դարձրել ամերիկացիների շրջանում, որոնք նրան տվել են «Ամերիկյան հայրիկ» մականունը։

1976 թվականին Քոսբին Մասաչուսեթսի համալսարանում ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի կոչում։

Իր կարիերայի ընթացքում նա մի քանի անգամ արժանացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների, ինչպես նաև աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղուում։ 2002 թվականին հետազոտող Մոլեֆի Քեթե Ասանթեն Բիլ Քոսբիին ընդգրկել է 100 ամենանշանավոր աֆրոամերիկացիների ցուցակում։

Սեռական սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Քոսբին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ 2015 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար, և իշխանությունները նրան կալանավորելու հրամանաթուղթ են ներայացրել[5]։ Հանցագործությունն իրականացվել էր 2004 թվականի հունվարին Ֆիլադելֆիայից ոչ հեռու գտնվող առանձնատանը[5]։ Քոսբին բռնաբարել է կնոջը՝ նրան նախապես (նրա իսկ խոսքերով) տալով թմրանյութ[5]։ Ավելի քան 50 կանայք հայտարարել են, որ Քոսբին անարգել է իրենց՝ վարվելով նույն կերպ[5]։ Դատական պաշտպանության ժամանակ Քոսբին, այդ ժամանակ բարոյապես և ֆիզիկապես սպառված լինելով, ասել է, որ որոշ կանանց վճարել է դրա համար, բայց չի հիշատակել իրեն մեղադրողներին[6]։

2018 թվականի մայիսի 3-ին Ռոման Պոլանսկու հետ սեքսուալ ոտնձգությունների համար հեռացվել էր Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կազմից[7]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին դատարանը դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման։

2023 թվականի հունիսի 14-ին Նեվադայի դատարան Կոսբիի դեմ հայց է ստացվել սեռական բռնության վերաբերյալ, այն ստորագրել են ինը կանայք։ Նրան մեղադրում են Ջենիս Դիկինսոնը, Լիզ-Լոտտե Լյուբլինը, Ջենիս Բեյկեր Կիննին, Լիլի Բերնարդը, Խայդի Տոմասը, Լինդա Կիրկպատրիկը, Ռեբեկկա Կուպերը, Պէմ Ջոյ Աբեյտան և Անջելա Լեսլին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հունվարի 25-ից Բիլ Քոսբին ամուսնացած է եղել Կամիլա Օլիվիա Հենքսի հետ, որի հետ ամուսնությունից ծնվել են հինգ երեխաներ՝ Էրիկա, Էրին, Էնսա, Էվին և Էնիս։

Նրանց միակ որդին՝ Էնիսը, 1997 թվականին 27 տարեկան հասակում սպանվել է[8][9]։

Սպանողը 18-ամյա ուկրաինացի ներգաղթյալ Միխայիլ Մարխասևն էր (Mikhail Markhasev)[10]։

Էնսին՝ դուստրը, մահացել է 2018-ի փետրվարի 26-ին 44 տարեկան հասակում երիկամների հիվանդությունից[11].

Քոսբի ամուսինները նաև ունեն երեք թոռ[12][13].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Вика Дядькина Не такой уж он и уродливый: краткая история ugly Christmas sweater // L'OFFICIEL : журнал. — JALOU MEDIA GROUP RUSSIA, 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Комику Биллу Косби предъявили обвинение в сексуальном насилии»։ Lenta.ru։ 30 декабря 2015։ Վերցված է 2017-01-10 
  6. Актер Билл Косби признался в подкупе обвинявших его женщин(ռուս.) // Интерфакс. — 2015.07.19.
  7. «Билл Косби и Роман Полански исключены из Академии киноискусства»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2020-08-28 
  8. «Bill Cosby’s son murdered along CA interstate»։ This Day in History, January 16, 1997 
  9. «Just A 'Random' Crime»։ Newsweek.com։ March 23, 1997 
  10. Robinson Bryan (February 9, 2002)։ «Convicted Killer of Ennis Cosby Confesses»։ ABC News 
  11. Bill Cosby's Daughter Ensa Dies at 44 | Billboard(չաշխատող հղում)
  12. «Bill Cosby Biography (1937–)»։ Filmreference.com։ Վերցված է September 18, 2009 
  13. «Bill Cosby Comes Clean»։ NewsObserver։ January 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-09-ին