Բիլի Բյորք (դերասանուհի)
Բիլի Բյորք անգլ.՝ Billie Burke | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1884[1][1][2][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 14, 1970[3][1][1][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռադիոհաղորդավար և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ William Ethelbert "Billy" Burke?[5], մայր՝ Blanche Beatty Burke?[5] |
Ամուսին(ներ) | Ֆլորենս Զիգֆելդ |
Երեխա(ներ) | Պատրիսիա Զիգֆելդ Սթեֆենսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Մերի Ուիլյամ Էթելբերեթ Էփլթոն («Բիլի») Բյորք, (անգլ.՝ Mary William Ethelbert Appleton "Billie" Burke, օգոստոսի 7, 1884[1][1][2][…], Վաշինգտոն, ԱՄՆ - մայիսի 14, 1970[3][1][1][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1938 թվականին եղել է «Օսկարի» հավակնորդ, առավել հայտնի է Հյուսիսի բարի կախարդի դերով «Օզի կախարդը» երաժշտական ֆիլմում (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Ուիլյամ Էթելբերեթ Էփլթոն Բյորքը, որը հայտնի է դարձել պարզապես Բիլլի Բյորք անունով, ծնվել է 1884 թվականի օգոստոսի 7-ին Վաշինգտոնում` կրկեսի աշխատող Բիլի Բյորքի ընտանիքում։ Նրա ընտանիքը բավականին շատ ապրելավայրեր է փոխել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում և, ի վերջո, հաստատվել է Լոնդոնում։ Երիտասարդ Բիլլիի մոտ ցանկություն է առաջացել դերասանուհի դառնալ Լոնդոնի Ուեսթ Էնդ այցելելուց հետո։
1903 թվականին նա սկսել է դերասանական գործունեություն ծավալել Լոնդոնի թատերական բեմերում, որից անմիջապես հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Այստեղ շատ կարճ ժամանակում նա դարձել է Բրոդվեյի կատակերգությունների հաջողակ դերասանուհի։ Նա նաև գովասանքի է արժանացել The New York Times-ի կողմից՝ իր հմայքի և շքեղ կերպարի համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոդվեյում Բյորքը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ հայտնի զվարճացող Ֆլորենց Զիգֆելդին, որի հետ ամուսնացել է 1914 թվականին։ 1916 թվականին նա դուստր է ունեցել՝ Պատրիսիա Ջիգֆելդ Ստեֆենսոնին, և նույն տարում հանդես եկել կինոնկարում։ Թատրոնի բեմը նրան ավելի շատ է գրավել, քան էկրան, քանի որ այնտեղ նա կարող էր ազատ խոսել, ինչը չէր կարող իրեն թույլ տալ համր կինոնկարներում։ Բայց 1929 թվականին Ֆոնդային բորսայի վթարից հետո նա այլ տեսանկյունից է նայել կինոնկարների դերերին` նրանք կարող էին ավելին վաստակել կինոնկարներում։
1932 թվականին Բիլի Բյորքը կրկին հայտնվել է Հոլիվուդում Ջորջ Քորքորի «Ամուսնալուծության օրինագիծը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում խաղացել է Քեթրին Հեփբերնի հերոսուհու մայրը՝ Մեգ Ֆերֆիլդը, ում համար ֆիլմը առաջին դեբյուտն էր ֆիլմում։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացել է Բիլի Բյորքի ամուսինը՝ Ֆլորենց Զիգֆելդը, և չնայած անձնական ողբերգությանը, ամուսնու թաղումից անմիջապես հետո նա շարունակել է նկարահանումները։
Մեկ տարի անց դերասանուհին հայտնվել է Քորքորի «Ընթրիք ժամը ութին» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Ջոն Բերիմորը, Ջnան Հարլոուն և Մարի Դրեսլերը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և մեծ ճանաչում բերել Բիլիին։ 1938 թվականին նա խաղացել է Էմիլի Քիլբորնի «Մենք ուրած ենք ապրում» ֆիլմում, որի համար էլ նա առաջադրվել է Օսկարի։
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին դերասանուհին հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում, և տասնամյակի վերջում, լինելով արդեն վատ հիշողություն ունեցող տարեց կին, նա ընդհանրապես դադարել է դերասանությամբ զբաղվել, քանի որ նոր դերերը սկսել են դժվարանալ նրա համար։
Բյորքը գրել է իր երկու ինքնակենսագրականները` «With a Feather on My Nose» (1949) և «With Powder on My Nose» (1959): Դերասանուհին դարձել է Կենդանական աշխարհում փերիների առաջացման գաղափարի ոգեշնչումը Ուոլթ Դիսնեյի «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում (1959)։
Բիլլին կյանքից հեռացել է 1970 թվականի մայիսի 14-ին, 86 տարեկան հասակում, Լոս Անջելեսում` Ալցհայմերի հիվանդության պատճառով մեղմ խելագարության հասնելով։ Նրան հուղարկավորել են Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանի Կենսիկո գերեզմանատանը։
ԱՄՆ կինեմատոգրաֆիայում նրա ներդրումները նշված են Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1932 | ֆ | Բիլը ամուսնալուծության մասին | A Bill of Divorcement | Մեգ Ֆեյրֆիլդ |
1933 | ֆ | Ընթրիք ժամը ութին | Dinner at Eight | Միլիսենտ Ջորդան |
1935 | ֆ | Բեքի Շարփ | Becky Sharp | Берикрес |
1938 | ֆ | Ուրախ ենք ապրում | Merrily We Live | Էմիլի Քիլբորն |
1938 | ֆ | Թոփեր | Topper | Կլարա Թոփեր |
1939 | ֆ | Օզ երկրի հրաշագործը | The Wizard Of Oz | Գլինդա, Հյուսիսի բարի կախարդը |
1941 | ֆ | Թոփերը վերադառնում է | Topper Returns | Կլարա Թոփեր |
1942 | ֆ | Մեր կյանքում | In This Our Life | Լավինիա Թիմբրլեյք |
1949 | ֆ | Բարքլիները Բրոդվեյից | The Barkleys of Broadway | Տիկին Լիվինգսթոն Բելնի |
1950 | ֆ | Հարսի հայրը | Father of the Bride | Դորիս Դունգսթան |
1951 | ֆ | Հոր փոքր ներդրումը | Father's Little Dividend | Դորիս Դունգսթան |
1953 | ֆ | Աղջիկը հեռավոր գյուղից | Small Town Girl | Տիկին Լիվինգսթոն |
1959 | ֆ | Երիտասարդ ֆիլադելֆցիները | The Young Philadelphians | Տիկին Ջեյ։ Արթուր Ալեն |
1960 | ֆ | Սերժանտ Ռաթլեջը | Sergeant Rutledge | Տիկին Կորդելիս Ֆոսգեյթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://walkoffame.com/billie-burke/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Բյորք (դերասանուհի)» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1970 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի դերասանուհիներ