Բերտա Մորիզոն մանուշակների փնջով
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե |
տարի | 1872 |
բարձրություն | 0,555 մետր[1] |
լայնություն | 0,405 մետր[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
հիմնական թեմա | Բերտա Մորիզո |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» (ֆր.՝ Berthe Morisot au bouquet de violettes), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1872 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55,5 × 40,5 սմ։
Այսօր «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա)։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1868 թվականին Մանեն ծանոթանում է Ժան Օնորե Ֆրագոնարի ծոռնակից՝ նկարչուհի Բերտա Մորիզոյի հետ։ Նրանց միջև սերտ բարեկամական կապ է ստեղծվում[2][3]:
Հեղինակը Մորիզոյի դիմանկարների մի ամբողջ շարք է վրձնել՝ սկսած 1869 թվականից «Պատշգամբ» նկարով։
Այն կտավը Մանեն նկարել է Փարիզի կոմունայի անկման շրջանում, երբ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ վերադառնում է Ազգային գվարդիայի ծառայությունից։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» ստեղծագործությունը Մանեն վրձնել է հընթացս երկու սեանսի։ Որպես երախտիք հեղինակը բնորդուհուն է նվիրում մի կտավ, որտեղ պատկերել է մանուշակների փունջ, ծալված հովհար և երկտող, որում գրված է. «à Berthe Morisot… Édouard Manet» («Բերտա Մորիզոյին- Էդուարդ Մանե»)[4]։
Դիմանկարի վերևի աջ անկյունում Մանեն թողել է ստորագրությունը՝ «Manet 72»:
Մոդելը պատկերված է լուսավոր ֆոնին։ Կինը սևատարազ է։ Կրում է ականջօղեր։ Լույսը կտավի վրա ընկնում է ձախ կողմից, որի պատճառով Բերտայի մի կիսադեմը լավ լուսավոր է, մյուսը՝ ստվերապատ։ Այս լուսավորումը անսովոր է Մանեի արվեստում, քանի որ նա միշտ հավասար լուսավորում է կիրառել[5]։ Մանուշակները հազիվ են տեսանելի լանջաբացվածքի մոտ։
Մանեն վաճառել կամ նվիրել է «Բերտա Մորիզոն մանուշակների փնջով» դիմանկարը կոլեկցիոներ և քննադատ Թեոդոր Դյուրեին։ Մորիզոն վերագնել է կտավը 1894 թվականին 5100 ֆրանկով։ Վերջինիս մահից հետո՝ 1895 թվականին կտավը մնում է դստեր՝ Ժյուլիի մոտ ընդհուպ մինչև մահը՝ 1966 թվականը։ Դրանից հետո Ժյուլի որդուն՝ Կլեման Ռուարին է անցնում նկարը։ 1988 թվականին այս ստեղծագործությունը ձեռք է բերում Օրսե թանգարանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?nnumid=100102
- ↑ Gary Tinterow, Geneviève Lacambre Manet/Velázquez: The French Taste for Spanish Painting. — Metropolitan Museum of Art, 2003. — P. 499—500.
- ↑ Gilles Néret Manet. — Taschen, 2003. — P. 52.
- ↑ Réunion des Musées Métropolitains Rouen Normandie
- ↑ Berthe Morisot With a Bouquet of Violets
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Страница картины на сайте музея Орсе»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2018-06-16
- «Изображение с возможностью многократного увеличения»։ Réunion des Musées Métropolitains Rouen Normandie։ Վերցված է 2018-06-18
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերտա Մորիզոն մանուշակների փնջով կատեգորիայում։ |
|