Բենտ Հանսեն
Բենտ Հանսեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1920[1] Ildved, Վայլե, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա |
Մահացել է | ապրիլի 15, 2002[1] (81 տարեկան) Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Դանիա և Շվեդիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող, academic administrator և դաստիարակ |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[2], Շվեդիա և ԱՄՆ |
Անդամակցություն | Տնտեսաչափական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Ուփսալայի համալսարան[4] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[2][5] և անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Erik Lindahl?[6] |
Եղել է գիտական ղեկավար | Hadi Salehi Esfahani?[4] և Sten Thore?[6] |
Պարգևներ |
Բենտ Հանսեն (դան․՝ Bent Hansen, օգոստոսի 1, 1920[1], Ildved, Վայլե, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - ապրիլի 15, 2002[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), դանիական ծագումով շվեդ և ամերիկացի տնտեսագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենտ Հանսենը ծնվել է Դանիայում։ 1938 թվականին ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն։ Այն բանից հետո, երբ Դանիան օկուպացվել է նացիստների կողմից, նա նավակով փախել է Շվեդիա[7]։
1946 թվականին, Կոպենհագենի համալսարանում ստանալով բակալավրի աստիճան և արտերկրում գիտահետազոտական աշխատանքի համար կրթաթոշակ, նա մեկնել է Ուփսալայի համալսարան, որտեղ մեկ տարի անց դարձել է դասախոս, իսկ 1951 թվականին Էրիկ Լինդալի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն գնաճի տեսության վերաբերյալ։ 1951 թվականին իր ատենախոսության թեմայով նա հրատարակել է առաջին գիրքը՝ «Գնաճի տեսության ուսումնասիրություն» (անգլ.՝ «A study in the theory of inflation»), որը նրան հայտնի է դարձրել որպես գիտնական[8][9]։
1955-1962 թվականներին ղեկավարել է Ստոկհոլմի տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը[9]։
1961 թվականին Հանսենն ամուսնալուծվել է առաջին կնոջից։ Նրանք ամուսնացած էին 1942 թվականից և ունեին 2 դուստր և մեկ որդի։ 1962 թվականին, Կահիրեում դասախոսություններ կարդալիս Հանսենը հանդիպել է մի եգիպտուհու, ամուսնացել նրա հետ և տեղափոխվել Կահիրե՝ զբաղեցնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) պլանավորման ինստիտուտի խորհրդականի պաշտոնը[10]։ Նրա հետազոտական հետաքրքրությունների նոր ոլորտը զարգացման տնտեսագիտությունն էր։
Երեք տարի Եգիպտոսում աշխատելուց հետո, ապա կարճ ժամանակով դասավանդելով Ստոկհոլմի համալսարանում, նա մեկնել է ԱՄՆ։ 1966-1998 թվականներին եղել է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, 1977-1985 թվականներին ղեկավարել է տնտեսագիտության ֆակուլտետը[11]։
Մահացել է Ալեքսանդրիայում՝ երկարատև հիվանդությունից հետո, երկրորդ կնոջ ընտանիքում[9]։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գնաճի տեսության ուսումնասիրություն» գրքում Հանսենը սահմանել է գնաճի երկու տեսակ՝ ճնշված (repressed) և բաց (open)[12]։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вent Hansen A study in the theory of inflation, London, 1951.
- Вent Hansen Economic Theory of Fiscal Policy, London, 1958.
- Вent Hansen, Girgis A. Marzouk Development and economic policy in the UAR, 1965.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Record #102067385 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ George A. Akerlof, Pranab Bardhan, Roger Craine IN MEMORIAM Bent Hansen Professor of Economics, Emeritus Berkeley 1920—2002
- ↑ «Bent Hansen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Development economist Bent Hansen, professor emeritus of economics at UC Berkeley, dies in Egypt at age 81
- ↑ Bent Hansen, 1920—2002.
- ↑ Development economist Bent Hansen, professor emeritus of economics at UC Berkeley, dies in Egypt at age 81
- ↑ Гуннар Мюрдаль: оценочные суждения и теория // Селигмен Б. Основные течения современной экономической мысли. — М.: Прогресс, 1968.
|