Բելյով
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բելյով | |||
| |||
![]() | |||
Կոորդինատներ: 53°48′0″ հս․ լ. 36°8′0″ ավ. ե. / 53.80000° հս․. լ. 36.13333° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
ԲԾՄ | 176 մետր | ||
Բնակչություն | 13 180 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 48742 | ||
Փոստային ինդեքսներ | 301530 | ||
| |||
Բելյով (ռուս.՝ Белев), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Տուլայի մարզի Բելյաևսկի շրջանի վարչական կենտրոն: Կազմում է համանուն Բելյաև մունիցիպալիտետը[2]:
2018 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` քաղաքի բնակչությունը կազմում է 13 180 մարդ:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է Օկա գետի ձախ ափին: Գտնվում է Տուլա քաղաքից 114 կմ հեռավորության վրա, Կալուգայից` 105 կմ և Օրյոլից 101 կմ հեռավորության վրա` P-92 և P-139 ճանապարհային ուղիների խաչման վայրում:
Քաղաքի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն տրամադրում է ADSL ծառայություններ՝ հեռախոսային կապի միջոցով և FFTx` օպտիկամանրաթելային մալուխի միջոցով:
Բջջային կապ և հեռախոսային ինտերնետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բիլայն» (2G, 3G, 4G)
- «ՄՏՍ» (ընկերություն) (2G, 3G, 4G)
- «Tele 2» (2G, 3G, 4G)
- «YOTA» (2G, 3G)
- «Մեգաֆոն» (2G, 3G)
- «Ռոստելեկոմ» (2G, 3G, 4G)
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելյովի տեսարժան վայրերից են՝ ճարտարապետական անսամբլ՝ տղամարդկանց համար նախատեսված Բելյովի տաճարը (17-19-րդ դարեր): Մոտակայքում՝ կանանց համար նախատեսված Բելյաևսկի Սուրբ Խաչ: Այսօր այդ տաճարները վերանորոգվում են: Գործում է գավառագիտ-րդական-գեղարվեստական թանգարանը: Բելյով քաղաքի կենտրոնական մասը գրավում են 18-19 դարերի կառույցները:
Քաղաքից 7 կմ հեռավորության վրա տեղակայված է մինչ օրս աշխատող, տղամարդկանց համար նախատեսված Մակարիա Ժաբինսկու Սուրբ Վվեդենսկու վանքը:
Զբոսաշրջիկները կարող են կանգ առնել «Հին Քաղաք» հյուրանոցում:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսին Միջազգային աստղագիտական միությունը Մարսի վրա գտնվող 180 մետրանոց խառնարանը կոչվեց «Բելյով», որից ոչ հեռու հայտնաբերվել էին Մարսի վրա իջեցվելիք Մարս-3 սարքավորման մասեր [3]:
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Չառկին (1937-2017)՝ Սովետական միության և ՌԴ հայտնի քանդակագործ, ակադեմիկոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության անդամ, ՌԴ նկարիչների Միության Սանկտ Պետերբուրգի վարչության նախագահ (1997), մանկավարժ:
- Վասիլի Ժուկովսկի (1783-1852)՝ ականավոր ռուս բանաստեղծ, ծնվել է Միշենսկոյե գյուղում:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթուղային կայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնափոխադրման երկաթուղային կայարան (2016 թվականի հունվարի 1-ից ուղևորափոխադրումները ամբողջությամբ փակվել են): Մոտակա ուղևորատար երկաթուղային կայարանը գտնվում է Կոզյոլս(Կալուգայի մարզ) քաղաքում:
Ավտոբուսային կայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոբուսային կապ ունի Մոսկվայի, Տուլայի և Օրյոլ քաղաքների հետ:
Հեռավորությունը խոշոր քաղաքներից(ավտոճանապարհներով)[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելյով քաղաքի հետ կապված մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
1437 թվականին Բելյով քաղաքում կանգ էր առել Կազանի խանության ապագա հիմնադիրը Ուլու Մուհամմեդը:
1558թվականից մինչև 1561 թվականները Բելյով քաղաքի տերը Կազակ գետման Դմիտրի Վիշնեվեցկին (Բայդա) էր:
1783 թվականի հունվարի 29-ին(փետրվարի 9) Բելյովի գավառի Միշենսկո գյուղում է ծնվել ռուս հայտնի պոետ Վասիլի Ժուկովսկին:
1794 թվականի օգոստոսի 15-ին Բելյաևսկի գավառի Սալյնիցա գյուղակում ծնվել է հայտնի Տուլացի պատմաբան Իվան Աֆրեմովը:
1808 թվականի փետրվարի 11-ին (կամ 23-ին) Բելյով քաղաքի մերձակայքում գտնվող Դոլբինո գյուղում ծնվել է Պետրոս Կիրեևսկին՝ հայտնի բանահավաք, հնէաբան, գրականագետ, առաջին ազգային ժողովրդական բանահյուսության ժողովածուի ստեղծող:
1814 թվականին Բելյով քաղաքում ծնվել է ռուս հայտնի բանաստեղծուհի Տատյանա Աստրակովան:
1828 թվականին Բելյովում՝ մանր-բուրժուական ընտանիքում, ծնվեց Պ.Մ. Մարտինովը (մանկավարժ, գավառագետ, Տուլայի երկրամասի պատմության և մշակույթի մասին գրված ակնարկների և հոդվածների հեղինակ):
1829 թվականի մայիսի 4-ին դեպի Կովկաս ճանապարհորդության ժամանակ Բելյով քաղաքով է անցել Ալեքսանդր Պուշկինը:
1837 թվականի հուլիսի 19-20-ին Ռուսաստանով ճանապարհորդելիս Բելյով քաղաքում կանգ է առել գահաժառանգ Ալեքսանդր Նիկոլաևիչը՝ ապագա կայսր Ալեքսանդր II «Ազատարարը»:
1869 թվականի նոյեմբերի 8(20)-ին Բելյով քաղաքում է ծնվել բանաստեղծուհի Զինայդա Գիպպիուսը:
1874 թվականին Բելյաև քաղաքում, մանր-բուրժուական ընտանիքում է ծնվել Պ.Գ. Իգնատովը՝ աշխարհագրագետ-հետազոտող, Արևմտյան Սիբիրի, Ղազախստանի և Ալթայի լճերն ուսումնասիրող արշավախմբի ղեկավար:
1883 թվականի ապրիլի 16(28)-ին Բելյով քաղաքում է ծնվել Վլադիմիր Կապպելը՝ ռուս զորապետ, Սիբիրում տեղի ունեցած Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը, 1919 թվականին Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար:
1888 թվականին Բելյով քաղաքում ծնվել է Արոն Տրեյվասը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1889 թվականին Բելյով քաղաքում է ծնվել Նիկոլայ Պետրունիչևը՝ 1937-1938 թվականներին Ժողովրդական կոմիսարների խորհրդի գործերի ղեկավար:
1902 թվականին ծնվել և մինչև 1922 թվականը ապրել է Սերգեյ Բորոդինը՝ ԽՍՀՄ հայտնի գրող, մի քանի պատմական վեպերի հեղինակ:
1905 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվել է Օլեգ Տոլստիկովը՝ սովետական ռազմական օդաչու և զորապետ, Մեծ հայրենական պատերազմի մասնակից. ղեկավարել է 9-րդ խառը, որը հետագայում դարձավ 10-րդ գրոհիչ ավիացիոն կորպուսը, Ավիացիայի գեներալ-գնդապետ:
1937 թվականի դեկտեմբերի 16-ին Բելյովում է ծնվել հայտնի քանդակագործ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի նախագահության անդամ Ալբերտ Չառկինը:
1938 թվականի մարտի 31-ին Բելյով քաղաքում է ծնվել ռուս աստվածաբան, մանկավարժ և հրապարակախոս Ալեքսեյ Օսիպովը:
1953 թվականի մարտի 14-ն Բելյով քաղաքում է ծնվել հայտնի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ֆեդուխինը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ Закон Тульской области от 3 марта 2005 года № 543-ЗТО «О переименовании муниципального образования "Белевский район" Тульской области, установлении границ, наделении статусом и определении административных центров муниципальных образований на территории Белевского района Тульской област»
- ↑ Названия двух российских городов появились на карте Марса // РИА Новости
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Белев»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Бурцев М. О древности существования города Белёва / М. Бурцев. — [Тула : тип. Н. И. Соколова], 1895. — 30 с.
- Лепёхин А. Н. Белёв: материалы к истории / Сост. А. Н. Лепехин. — Дедилово, 2014. — 548 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Город Белёв на сайте, посвящённом П. И. Петрову
- город Белёв Тульской области(չաշխատող հղում) — авторский сайт со справочными и историческими данными