Բեթթի Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթթի Փեյջ
անգլ.՝ Bettie Mae Page
Ծնվել էապրիլի 22, 1923(1923-04-22)[1]
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 11, 2008(2008-12-11)[2][1] (85 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան, Peabody College?, Multnomah University? և Hume-Fogg High School?
ՄասնագիտությունՓլեյբոյի փլեյմեյթ, գլամուրային մոդել և մոդել
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbettiepage.com
 Bettie Page Վիքիպահեստում

Բեթթի Փեյջ (անգլ.՝ Bettie Page, ապրիլի 22, 1923(1923-04-22)[1], Նաշվիլ, ԱՄՆ - դեկտեմբերի 11, 2008(2008-12-11)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել, որը 1950-1957 թվականներին նկարահանվել է էրոտիկ, ֆետիշ և pin-up ոճերում։ 1950-ական թվականների երկրորդ կեսին Միացյալ Նահանգներում հայտնի է եղել որպես սեքս-խորհրդանիշ և, համարվում է 1960-ական թվականների սեռական հեղափոխության ռահվիրան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթթի Մեյ Փեյջը ծնվել է 1923 թվականի ապրիլի 22-ին, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, ընտանիքի երկրորդ զավակն էր։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 10 տարեկան էր։ Վաղ տարիներից Բեթթին ստիպված է եղել հոգ տանել քույրերի համար։ Մեկ տարի նրանք ստիպված են եղել մանկատանը ապրել, քանի դեռ մայրը՝ Էդնա Փիրթլը, գումար էր վաստակում ընտանիքը պահելու համար։

Դպրոցում և քոլեջում հաջողակ աշակերտ եղած Փեյջը ցանկացել է ընտրել ուսուցչի մասնագիտությունը։ Սակայն արդեն 1940 թվականի աշնանը դպրոցում սկսել է զբաղվել դերասանական վարպետությամբ՝ երազելով դառնալ դերասանուհի։ 1943 թվականին Փեյջն ամուսնացել է համակուրսեցի Բիլլի Նիլի հետ։ Ամուսնության շատ համեստ արարողությունից կարճ ժամանակ անց Բիլլին բանակ էր զորակոչվել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու։ 1947 թվականին ամուսնությունը լուծվել է։

Բաժանումից հետո Փեյջը տեղափոխվել է Նյու Յորք և փորձել դառնալ դերասանուհի։ Հենց այդ ժամանակ նա գումար է վաստակել` քարտուղարուհի աշխատելով։ 1950 թվականին Բեթթին պատահական հանդիպում է ունեցել ոստիկան ու սիրողական լուսանկարիչ Ջերրի Թիբսի հետ։ Նա Բեթթիին օգնել է ստեղծել առաջին պորտֆոլիոն pin-up ոճում։

Շատ արագ Փեյջը հայտնի է դարձել էրոտիկ լուսանկարչության ժանրում, այդ թվում՝ մերկ լուսանկարվելով։ Նրա լուսանկարները հայտնվել են այդ ժամանակվա ամենահայտնի ամսագրերի շապիկներին։ 1952-1957 թվականներին Բեթթին Նյու Յորքում աշխատել է որպես մոդել՝ համագործակցելով տարբեր լուսանկարիչների հետ։ 1955 թվականին նրա առաջին նշանավոր լուսանկարները հայտնվել են Փլեյբոյում։ Նույն տարում հաղթել է «Միսս Pin-up» տիտղոսը։

1958 թվականին Փեյջն սկսել է հետաքրքրվել կրոնով, 1959 թվականին դարձել է քրիստոնյա։ Հետագայում ակտիվորեն աշխատել է քրիստոնեական կազմակերպություններում։ 1958 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ և բաժանվել 1963 թվականին։ 1960 թվականին Բեթթին վերջնականապես վերադարձել է Նեշվիլ։

Այնտեղ կարճ ժամանակ ամուսնացած է եղել կրկին առաջին ամուսնու՝ Բիլլի Նիլի հետ։ 1967 թվականին Բեթթիի նոր ամուսին է դարձել Հարրի Լեարը, սակայն այդ միությունը տևել է մինչև 1972 թվականը։

1979 թվականին Բեթթիի մոտ նյարդերի խախտում է տեղի է ունեցել։ Նրան ախտորոշել են պարանոիդային շիզոֆրենիա, որից հետո նա 20 ամիս անցկացրել է նահանգի հոգեբուժարանում։ Հետագայում նա գտնվել է հսկողության տակ, իսկ կլինիկայից վերջնականապես ազատվել է 1992 թվականին։

2008 թվականի դեկտեմբերի 6-ին Բեթթի Փեյջը սրտի կաթվածով տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոց, որտեղ շուտով կոմայի մեջ է ընկել։ Արհեստական կենսաապահովման ապարատը հարազատների որոշմամբ անջատվել է 2008 թվականի դեկտեմբերի 11-ին։

Իր գործունեության ընթացքում Բեթթին նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրան էրոտիկ կապ էին վերագրում Մերիլին Մոնրոյի հետ։ Շատերը նրան համարել են 1960-ական թվականների սկզբին Ամերիկայում սկիզբ առած սեռական հեղափոխության շարժման հիմնադիրներից մեկը։ Նրա կյանքի մասին գրվել են մի քանի կենսագրական գրքեր, ինչպես նաև նկարահանվել երկու ֆիլմ՝ «Բեթթի Փեյջ։ Մութ հրեշտակ» (2004) և «Անպարկեշտ Բեթթի Փեյջ» (2005)։

2005 թվականին «Cult Epics» ընկերությունը թողարկել է «Բեթթի Փեյջ։ Pin Up-ի թագուհին» ֆիլմը, որը նվիրված է Բեթթի Փեյջի մասնակցությամբ լավագույն տեսանյութին։ Դրանում տեղ են գտել դրվագներ «Striporama» (1953), «Varietease» (1954), «Teaserama» (1955) կինոնկարներից, ինչպես նաև` Pin up-ի թագուհու անձնական արխիվներից արված ձայնագրություններից պատառիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2008/12/12/arts/12page.html
  3. «В США скончалась секс-символ 1950-х Бетти Пейдж». Lenta.ru. 12 декабря 2008. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթթի Փեյջ» հոդվածին։