Բեատրիս Սարլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեատրիս Սարլո
Beatriz Sarlo 2015 (cropped).jpg
Ծնվել էմարտի 29, 1942(1942-03-29)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մասնագիտությունգրող, լրագրող, սոցիոլոգ, գրական քննադատ և ակնարկագիր
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[2] Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան և Խոսե Դոնոսոյի մրցանակ

Բեատրիս Սարլո (իսպ.՝ Beatriz Sarlo Sabajanes, մարտի 29, 1942(1942-03-29)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քննադատ և մշակութային վերլուծաբան, սոցիոլոգ, հանրահայտ մշակութային և զանգվածային հաղորդակցության, լատինամերիկյան արդիականացման բնութագրիչների հետազոտող։ Ռիկարդո Պիլյայի և Կարլոս Ալթամիրանոյի հետ միասին ստեղծված հեղինակավոր մշակութային «Տեսակետ» (Punto de Vista, 1978-2008, եղել է 90 համար) ամսագրի գլխավոր խմբագիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի համալսարանում սովորել է գրականություն, հետագայում դասավանդել այնտեղ, ինչպես նաև ԱՄՆ համալսարաններում (Բերկլի,Կոլումբիայի համալսարան, Մերիլենդի համալսարան, Մինեսոտա) Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնում, Քեմբրիջում, Բեռլինի Wissenschaftskolleg-ում։ Համագործակցում է La Nación, Clarín, Pagina 12 արգենտինյան խոշորագույն թերթերի հետ։ Ներկայացրեց ծայրամասային արդիականության հասկացությունը, որը փոխկապակցված էր Նեստոր Գարսիա Քանքլինիի հիբրիդային մշակույթների հետ։ Նա արգենտինյան գրականության մի շարք ժողովածուներ է կազմել։ Արգենտինայի իր խմբագրությունում լույս է տեսել Ռոլան Բարտի, Ռայմոնդ Ուիլյամսի ստեղծագործությունները։ Ամուսինը՝ արգենտիացի կինոռեժիսոր Ռաֆայել Ֆիլիպելին (ծնվ. 1938) Սաերի և Լավելլիի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակն է, իսկ Սարլոն նրա հետ մի քանի անգամ համագործակցել է որպես սցենարիստ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկ Արգենտինայի մասին/ Ensayos argentinos: de Sarmiento a la vanguardia (1983, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ, վերարտադրում — 1997)
  • Գրականություն/հասարակություն/ Literatura/sociedad (1983, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ)
  • Զգացմունքների կայսրություն։ արձանագրություն Արգենտինայի պարբերականներում, 1917—1927/ El imperio de los sentimientos. Narraciones de circulación periódica en la Argentina, 1917—1927 (1985, переизд. 2000, 2004)
  • Տեխնոլոգիական պատկերներ։ Երազներ Արգենտինայի մշակույթի արդիականության մասին/ La imaginación técnica. Sueños modernos de la cultura argentina (1992, անգլ. վերարտադրումը — 2007)
  • Սոցիոլագիական գրականություն հասկացությունը / Conceptos de sociología literaria (1993, համահեղինակ Կարլոս Ալտամիրանոյի հետ)
  • Հետմոդեռն կյանքի տեսարաններ։ Մտավորականները, արվեստը և վիդեոմշակույթը Արգենտինայում/ Escenas de la vida posmoderna. Intelectuales, arte y videocultura en la Argentina (1994, վերարտադրումը- 2004, անգլ.— 2001; վերարտադրում — 1997, 2004, 2006)
  • Մարտին Ֆերո և նրա քննադատները/ Martín Fierro y su crítica (1994)
  • Մշակույթի մեքենա։ Դպրոցական ուսուցիչներ, թարգմանիչներ և ավանգարդիստներ/ La Máquina cultural: maestras, traductores y vanguardias (1998)
  • Բորհես, գրողը ծայրին/ Borges, un escritor en las orillas (1995, 1998, 2007; անգլ.  — 1993, վերարտադրում- 2006; )
  • Ակնթարթային պատկերներ։ Լրատվամիջոցներ, քաղաք և դարավերջ/ Instantáneas: medios, ciudad y costumbres en el fin de siglo (1996)
  • Յոթ ակնարկ Վալտեր Բենյամինի մասին/ Siete ensayos sobre Walter Benjamin (2000,վերարտադրումը- 2001, 2006, 2011)
  • Գաղափարների պայքար, 1943—1973/ La batalla de las ideas. 1943—1973 (2001, в соавторстве с Карлосом Альтамирано; переизд. 2007)
  • Ներկա։ Ծանոթություններ մեկ պաշտամունքի փոփոխությունների մասին/ Tiempo presente. Notas sobre el cambio de una cult (2001)
  • Կիրքը և բացառիկությունը/ La pasión y la excepción (2003, порт. изд. — 2005)
  • Անցյալ։ Հիշողության մշակույթը և սուբյեկտիվության վճռականությունը/ Tiempo pasado. Cultura de la memoria y giro subjetivo (2005, վերարտադրումը — 2007)
  • Արգենտինական գրականության մասին/ Escritos sobre literatura argentina (2007)
  • Քաղաքը որպես տեսարան։ Շուկան և քաղաքային մշակույթը/ La ciudad vista. Mercancías y cultura urbana (2009)
  • Քաջություն և հաշվարկ։ Նեստոր Կիշներ, 2003—2010/ La audacia y el cálculo. Néstor Kirchner 2003—2010 (2011)

Տեքստեր on line[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գրականության մեծ մասը բազմիցս տպագրվել է, թարգմանվել է մի շարք եվրոպական լեզուներով։

  • Հրատարակչության մրցանակ Կասա դե լաս Ամերիկաս Էսսե անվանակարգում (Հավանա, 2000)։
  • Իբերոամերիկյան Խոսե Դոնոսո մրցանակ (2002)։
  • Պլատինե Կոնեքս մրցանակը էսսեիստիկայի համար (2004)։
  • Բրազիլիայի շքանշան արժեքների պահպանման համար (2009)։
  • Արգենտինայի Ժուռնալիստիկայի Ազգային Ակադեմիայի պատվավոր պարգև (2013)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pistacchio Hernández R. Una perspectiva para ver: el intelectual crítico de Beatriz Sarlo. Buenos Aires: Corregidor, 2006
  • Pensar la Argentina. Siete intelectuales reflexionan sobre nuestro país; José Pablo Feinmann, Griselda Gambaro, Mempo Giardinelli, Félix Luna, Beatriz Sarlo, Juan José Sebreli, María Seoane/ Cristina Mucci, ed. Buenos Aires: Editorial Norma, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]