Բարդի Բոլլեյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարդի Բոլլեյի
Populier Populus canadensis.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդի
Ընտանիք Ուռազգիներ
Լատիներեն անվանում
Populus boleana

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Բարդի Բոլլեյի (լատ.՝ Populus boleana), ուռազգիների ընտանիքին պատկանող, 20-30 մ բարձրությամբ, լայն, ձվաձև կամ բրգաձև պսակով, ուղղաձիգ ծառ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illustration Populus nigra0.jpg

Բուն ճյուղերը աչքի են ընկնում մոխրականաչավուն գունավորմամբ։ Տերևները բավականին գեղազարդ են, տերևաթիթեղի վերին կողմը փայլուն է, մուգ կանաչ, իսկ ստորինը՝ պատված արծաթավուն խավով։ Բոլլեյի բարդին արագաճ տեսակ է, մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ 1-1,5 մ աճ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ բազմանում է վեգետատիվ ճանապարհով՝ ընձյուղային կտրոններով և արմատային ծիլերով։ Բավականին խոնավասեր է, ցրտադիմացկուն, լուսասեր, հողերի նկատմամբ պահանջկոտ, լավ է աճում փուխր, պարարտ, խոնավ, հզոր հողերում, վատ չի դիմակայում քաղաքային փոշուն, ծխին և գազերին։ Շնորհիվ բարձր գեղազարդության, կարելի է օգտագործել մեր հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակավայրերում, որպես առանձնյակ, խումբ, գծային տնկարկ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը համարվում է Միջին Ասիան (Թուրքմենիա, Ուզբեկստան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծ. Ա. Գրիգորյան Գեղազարդ Պարտիզագործություն