Բասկերի հողեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բասկերի հողերը (բասկ.՝ Euskal Herria, իսպ.՝ País Vasco, ֆր.՝ Pays Basque) բասկերի բնակեցման ավանդական տարածքներն են ներկայիս Ֆրանսիայի հարավում և Իսպանիայի հյուսիսում (Բիսկայան ծոցի ափը)։ Պետք չէ շփոթել Իսպանիայի ինքնավար համայնքն Բասկերի երկրի հետ։
Աշխարհագրություն և վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բասկերի երկիրը գտնվում է Պիրենեյների արևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կազմված է Բասկերի երկիր և Նավառա ինքնավար համայնքներից Իսպանիայում և Բասկերի հյուսիսային (ֆրանսիական) երկրից Ֆրանսիայում։ Բասկերի երկիը բասկերենի օգտագործման և բասկ ժողովրդի բնակեցման հիմնական տարածքն է։
Իսպանական Բասկերի երկիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բասկերի իսպանական, կամ էլ հարավային երկիրը կազմված է հետևյալ նահանգներից՝
- Ալավա կամ էլ Արաբա (իսպ.՝ Álava, բասկ.՝ Araba), վարչկենտրոնը՝ Վիտորիա։ Վիտորիան միաժամանակ Բասկերի Երկիր ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։
- Բիսկայա (իսպ.՝ Vizcaya, բասկ.՝ Bizkaia), վարչկենտրոնը՝ Բիլբաո։
- Գիպուսկոա (իսպ.՝ Guipúzcoa, բասկ.՝ Gipuzkoa), վարչկենտրոնը՝ Սան Սեբաստյան։
- Նավառա (իսպ.՝ Comunidad Foral de Navarra, բասկ.՝ Nafarroako Foru Erkidegoa) - նահանգ և ինքնավար մարզ, վարչկենտրոնը՝ Պամպլոնա (Իրունյա)։
Ֆրանսիական Բասկերի երկիը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Բասկերի երկրի ֆրանսիական մասը կազմված էր Լաբուր, Զուբերու և Ներքին Նավառա (Նավառայի թագավորության կազմում) նահագներից։ Հեղափոխությունից հետո Ֆրանսիայի նահանգներից բաժանումը լուծարված է եղել։
2008 թվականի դրությամբ Բասկերի ֆրանսիական երկիրը Ակվիտանիա տարածաշրջանի Պիրենեյներ Ատլանտյան դեպարտամենտի մասն էր։ .
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկիր (Euskar Herriko)
- Բասկերենի և բասկերի մասին Archived 2010-09-10 at the Wayback Machine.
|