Բաչչո դա Մոնտելուպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաչչո դա Մոնտելուպո
իտալ.՝ Baccio da Montelupo
Ծնվել է1469[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3]
Վախճանվել էմոտ 1535[2][3][4][…]
Մահվան վայրԼուկա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտությունքանդակագործ
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներSaint John the Evangelist?
ԶավակներRaffaello da Montelupo?[5]
 Baccio da Montelupo Վիքիպահեստում

Բաչչո դա Մոնտելուպո (իտալ.՝ Baccio da Montelupo, 1469[1][2][3][…], Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3] - մոտ 1535[2][3][4][…], Լուկա, Տոսկանա, Իտալիա), ի ծնե՝ Բարդուղոմեոս դի Ջովանի դ'Աստորե դեի Սինիբալդի (Bartolomeo di Giovanni d'Astore dei Sinibaldi), իտալական վերածննդի քանդակագործ[6]։ Քանդակագործի հայրը Ռաֆայելո դա Մոնտելուպոն է։ Ե՛վ հայրը, և՛որդին ներկայացված են Ջորջիո Վազարիի «Կենսագրությունում»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա նկարիչը ծնվել է Տոսկանայի Մոնտելուպո Ֆիորենտինոյի համեստ ընտանիքում, տասնութ տարեկանում տեղափոխվել է Ֆլորենցիա և շարունակել քանդակագործության ուսումը՝ հաճախելով Բերտոլդո դի Ջովանիի «դպրոցը», որը հիմնադրվել է Լորենցո Մեդիչիի այգիներում, որտեղհաժախում էին այլ երիտասարդ քանդակագործներ Միքելանջելոն, Ջովաննի Ֆրանչեսկո Ռուստիչին և Յակոպո Սանսովինոն։

Վաղ պատանեկության տարիներին նվիրվելով կյանքի անհոգ հաճույքներին՝ նա անցավ ճգնավորության։ Ըստ կենսագիրների՝ ի շնորհիվ Ջիրոլամո Սավոնարոլայի նա դարձավ ճգնավորների ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ 1498 թվականին, երբ սկսվեց վանականների դեմ հալածանքը, նա ստիպված էր փախչել Վենետիկ։ Այստեղ նա ստեղծեց Բենեդետտո Պեզարոյի հուշարձանը Սանտա Մարիա Գլորոսա դեի Ֆրարի եկեղեցում (1503 թվական)։ Վերջերս Բոլոնիայում նրա բնակության ապացույցները հայտնաբերվեցին (լացի տեսարան) չորս հախճանկարային քանդակներում (մոտ 1495 թվական), որոնք կազմում են Բոլոնիայի Սան Դոմենիկոյի բազիլիկայի կոմպոզիցիայի «Պյետա» կապելայի մի մասը։

Այնուհետև Բաչչիոն վերադառնում է Ֆլորենցիա, որտեղ ստեղծեց մի քանի փայտե խաչելություններ՝ Սան Լորենցոյի և Սան Մարկո բազիլիկայում, երկուսն էլ Ֆլորենցիայում[7]։

Բոլոնիայում Բաչչիոն (այժմ՝ Ֆերարայի տաճարում) ստեղծեց տասներկու առաքյալների կիսանդրիներ։ 1506 թվականին Բաչչիոն պատվեր ստացավ Սան Գոդենցոյի Բենեդիկտյան աբբայության համար մի քանի քանդակների համար, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Սեբաստիանի կերպարը։

1514 թվականին Բաչչոն պատվեր ստացավ Ֆլորենցիայի մետաքսի վաճառականների գիլդիայի կողմից հովանավորվող մրցույթում՝ ստեղծելու Հովհաննես Աստվածաբանի բրոնզե արձանը Օրսանմիկելե եկեղեցու ճակատի մնացած դատարկ խորշերից մեկի համար։ Ըստ Վասարիի պատմության․

Ասում են, որ երբ նա պատրաստեց կավե քանդակը, և նրանք, ովքեր տեսան թե ինչպես է նա դասավորել փայտամածը և պատրաստել կաղապարը, հասկացել են, թե որքան լավ է դա արված, և որքան մեծ է Բաչչիոյի տաղանդը նման բաներում։ Իսկ նրանք, ովքեր տեսել են, թե ինչ հեշտությամբ է ընթանում ձուլումը, համարեցին այն հիասքանչ ձեռքբերում, ընդունելով, որ մեծագույն վարպետությամբ Բաչչոն ստեղծել է ամենադիմացկուն և հոյակապ բրոնզե ձույման օրինակ։ Իր աշխատանքում հաղթահարելով նման դժվարություններ՝ նա հայտնի դարձավ որպես լավ և նույնիսկ գերազանց վարպետ, և նույնիսկ հիմա, առավել քան երբևէ, այս քանդակը բոլոր արվեստագետների կողմից համարվում է ամենագեղեցիկ գործը։

1515 թվականին նա ստեղծեց մարմարե երեսպատումը, որը շրջապատում էր Մարիամ Աստվածածնի որմնանկարը Կոլլե դի դ՚էլսայի Սանտ Ագոստինո եկեղեցում։ Տասնամյակի վերջում նա աշխատում էր հիմնականում Լուկկայի տարածքում՝ ավարտելով Սեգրոմինյո եկեղեցու մարմարե Պյետան (1515 թվականին)։ Այնուհետև նա իր որդի Ռաֆֆայելոյի հետ աշխատեց մի շարք հուշարձաններ ստեղծելով, ինչպիսին են՝ Սան Միքելե Ֆորոն Լուկայում, Սան Սիլաոյի հուշարձանը (այժմ Գուինջնի վիլլայի թանգարանում, Լուկա ) և Ջանո Գրիլո հուշարձանը (Սանտա Մարիա դե Սերվի, Բոլոնիա)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Amato G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 92.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Union List of Artist Names — 2014.
  6. Thieme / Becker. Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. — E.A. Leipzig, 1899
  7. BACCIO da Montelupo. Luigia Mlaria Tosi — Enciclopedia Italiana (1930) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазари Дж. Жизнеописания Баччо из Монтелупо, скульптора, и Рафаэля, его сына // Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. — М.: Альфа-книга, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաչչո դա Մոնտելուպո» հոդվածին։