Բանկիմ Չանդրա Չաթերջի
Բանկիմ Չանդրա Չաթերջի բենգալերեն՝ বঙ্কিমচন্দ্র চট্টোপাধ্যায় | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 26, 1838[1][2][3] |
| Ծննդավայր | Kanthalpara, Naihati, Barrackpore subdivision, 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն |
| Վախճանվել է | ապրիլի 8, 1894[4][5][3][…] (55 տարեկան) |
| Վախճանի վայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն |
| Մասնագիտություն | գրող, վիպասան, պետական ծառայող, բանաստեղծ, ակնարկագիր, լրագրող և կենսագիր |
| Լեզու | բենգալերեն և անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան, Hooghly Mohsin College?, Hooghly Collegiate School? և Midnapore Collegiate School? |
| Ուշագրավ աշխատանքներ | Anandamath?, Kapalkundala?, Durgeshnandini?, Bishbriksha?, Devi Chaudhurani?, Krishnakanter Will?, Mrinalini?, Rajani? և Rajmohan's Wife? |
Բանկիմ Չանդրա Չատոպադհյայ (անգլերեն՝ Չաթերջի. հունիսի 26, 1838[1][2][3], Kanthalpara, Naihati, Barrackpore subdivision, 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն - ապրիլի 8, 1894[4][5][3][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն)[6][7]), հնդիկ վիպասան, բանաստեղծ, էսսեիստ[8] և լրագրող[9]: Համարվում է Հնդկաստանում պատմավեպի ժանրի հիմնադիր-սկզբնավորողը, որի հասարակական-քաղաքական հայացքները էական ազդեցություն են գործել հնդկական ազգային-ազատագրական շարժման վրա: Նրան բնորոշել են որպես Հնդկաստանի Վալտեր Սքոթի: Նա 1882 թվականին հրատարակված բենգալալեզու «Անանդամաթ» վեպի հեղինակն էր, որը ժամանակակից բենգալական և հնդկական գրականության ուղենիշներից մեկն է: Նաև բարձր սանսկրիտյան բենգալերենով գրված Vande Mataram- երգի ստեղծողն է, երգ, որտեղ Հնդկաստանը անձնավորվում է որպես մայր աստվածուհի և Հնդկաստանի անկախության շարժման ժամանակ ոգեշնչել է այդ գործի նվիրյալներին՝ դառնալով շարժման օրհներգը: Չատոպադհյայը գրել է տասնչորս վեպ և բազմաթիվ լուրջ, կատակերգական, երգիծական, գիտական ու քննադատական տրակտատներ: Նա Բենգալիայում հայտնի է Սահիտյա Սամրաթ (Գրականության կայսր) պատվանունով[10][11][12][13][14]:
Չատոպադհյայը լայնորեն ընկալվում է որպես Բենգալիայի, ինչպես նաև ավելի լայն ընդգրկումով՝ ողջ Հնդկական թերակղզու գրական վերածննդի առանցքային դեմքը: Նրա մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ վեպեր, էսսեներ և մեկնություններ, կտրուկ զատվեցին հնդկական ավանդական չափածո գրվածքներից և ոգեշնչեցին բազմաթիվ այլ գրողների ամբողջ Հնդկաստանում:
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական երկեր
- Durgeshnandini (1865)
- Kapalkundala (1866)
- Mrinalini (1869)
- Vishabriksha (Թույնի ծառը, 1873)
- Indira (1873, վերամշակել է 1893 թ.)
- Jugalanguriya (1874)
- Radharani (1876, ընդարձակել է 1893 թ.)
- Chandrasekhar (1875)
- Kamalakanter Daptar (Desk of Kamlakanta-ից, 1875)
- Rajani(1877)
- Krishnakanter Uil (Krishnakanta's Will, 1878)
- Rajsimha (1882)
- Anandamath (1882), Orient Paperbacks, 978-81-222013-0-7
- Devi Chaudhurani (1884)
- Kamalakanta (1885)
- Sitaram (March 1887)
- Muchiram Gurer Jivancharita (Մուչիրամ Գուրի կյանքը)
- Կրոնական մեկնություններ
- Krishna Charitra (Կրիշնայի կյանքը, 1886)
- Dharmatattva (Կրոնի հիմունքները, 1888)
- Devatattva (Աստվածության հիմունքները. հրատարակվել է հետմահու)
- Srimadvagavat Gita, Բհագավադգիտայի մեկնություն (1902 – հրատարակվել է հետմահու)
- Բանաստեղծական ժողովածուներ
- Lalita O Manas (1858)
- Էսսեներ
- Lok Rahasya (էսսեներ հասարակության և հասարակական կյանքի մասին, 1874, ընդարձակել է 1888 թ.)
- Bijnan Rahasya (էսսեներ գիտության մասին, 1875)
- Bichitra Prabandha (տարաբնույթ էսսեներ), հատոր 1 (1876) և հատոր 2 (1892)
- Samya (Հավասարություն, 1879)
Չատտոպադհյայի դեբյուտային վեպը՝ Ռաջմոհանի կինը, անգլերեն էր (1864): Նա անգլերենով է գրել նաև իր կրոնական ու փիլիսոփայական էսսեները։ Զգալի է անգլալեզու հեղինակների ազդեցությունը նրա հատկապես վաղ շրջանի երկերի վրա:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Bell A. Bankim Chandra Chatterjee // Encyclopædia Britannica — Encyclopædia Britannica Inc., 1768.
- 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Bibliothèque nationale de France Chatterji, Bankim Chandra (1838-1894) (ֆր.) — 2011.
- 1 2 Chatterji, Bankim Chandra (1838-1894) (իսպ.) — 2011.
- ↑ «History & Heritage». north24parganas.gov.in. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Merriam-Webster's Encyclopedia of Literature. Merriam-Webster. 1995. էջ 231. ISBN 978-0-87779-042-6.
- ↑ Bhabatosh Chatterjee (1994). Bankimchandra Chatterjee: Essays In Perspective. Public Resource.
- ↑ Khan, Fatima (2019 թ․ ապրիլի 8). «Bankim Chandra — the man who wrote Vande Mataram, capturing colonial India's imagination». ThePrint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Chakraborty, Dr. Dulal (2007). History of Bengali Literature (in Bengali). Bani Bitan.
- ↑ «Remembering Bankim Chandra Chattopadhyay, the face of Bengal renaissance, on his birth anniversary». The Indian Express (անգլերեն). 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «'Harbinger of Indian renaissance': Indians remember 'Sahitya Samrat' Bankim Chandra Chatterjee on his 183rd birth anniversary». Free Press Journal (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Chattopadhyay, Sachis Chandra (1952). Bankim's Biography (Bengali). Calcutta. էջ 9.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Bhattacharya, Amitrasudana (1991). Bankima-chandra-jibani (Bengali). Calcutta: Anand Publishers. էջ 25.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ujjal Kumar Majumdar: Bankim Chandra Chattopadhyay: His Contribution to Indian Life and Culture. Calcutta: The Asiatic Society / Ուջալ Կումար Մաջումդար. Բանկիմ Չանդրա Չատտոպադհյայ. Նրա ներդրումը հնդկական կյանքի և մշակույթի մեջ : Կալկաթա: Ասիական հասարակություն, 2000 թ.81-7236-098-3ISBN 81-7236-098-3 .
- Walter Ruben: Indische Romane. Eine ideologische Untersuchung. Vol. 1: Einige Romane Bankim Chattopadhyays iund Ranbindranath Tagore. Berlin: Akademie Verlag, 1964. (German) / Վալտեր Ռուբեն. Indische Romane. Eine ideologische Untersuchung. Հատ. 1. Einige Romane Bankim Chattopadhyays and Ranbindranath Tagore. Բեռլին: Akademie Verlag, 1964: (գերմաներեն)
- Bhabatosh Chatterjee, Editor: Bankimchandra Chatterjee: Essays in Perspective (Sahitya Akademi, New Delhi) / Բհաբատոշ Չաթերջի, խմբագիր՝ Բանկիմչանդրա Չաթերջի. Էսսեներ հեռանկարում (Սահիտյա Ակադեմի, Նյու Դելի) 1994 թ.
- Чоттопаддхай Бонкимчондро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Новикова В. А. Чоттопаддхай Б.Արխիվացված 2015-02-11 Wayback Machine // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М.: Сов. энцикл., 1962—1978. — Т. 8: Флобер — Яшпал. — 1975. — Стб. 548.
- Скороходова Т. Г. К постижению интеллектуальной истории Индии: «Исследование индусской философии» Бонкимчондро Чоттопаддхая // Вопросы философии. 2016. № 11. С. 159—174.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Bankim Chandra Chatterji at Project Gutenberg
- Works by or about Bankim Chandra Chatterjee at the Internet Archive
- Works by Bankim Chandra Chatterjee at LibriVox (public domain audiobooks)
- https://en.banglapedia.org/index.php/Chattopadhyay,_Bankimchandra
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանկիմ Չանդրա Չաթերջի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 26 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Ապրիլի 8 մահեր
- 1894 մահեր
- Կալկաթա քաղաքում մահացածներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խմբագիրներ
- Հնդիկ բանաստեղծներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ լրագրողներ
- Հնդիկ կոմպոզիտորներ
- Հնդիկ վիպասաններ
- Հնդիկ փիլիսոփաներ