«Բայազետ» կենտրոն, լրիվ անվանումը՝ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն (անգլերեն՝ "Bayazet" Armenian Analytical-Research Center,ռուսերեն՝ Армянский Аналитический Исследовательский Центр "Баязет") անկախ հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2021 թվականին Գավառում և հանդիսանում է Գեղարքունիքի մարզիառաջին ուղեղային կենտրոնը։ [1][2][3]
Կազմակերպությունը զբաղվում է հասարակագիտական հետազոտություններով, կատարում վերլուծություններ, իրականացնում հարցազրույցներ, ինչպես նաև թարգմանում, խմբագրում և հրապարակում ինֆորմատիվ հոդվածներ՝ կրթական, գիտական, մշակութային և այլ թեմատիկաներով։ «Բայազետ» կենտրոնի գործունեությունը նպաստում է գիտահետազոտական ոլորտի զարգացմանը Գեղարքունիքի մարզում, փաստահեն որոշումների կայացմանը ՏԻ և պետական մակարդակներում` իրականացվող հետազոտական, վերլուծական աշխատանքների, տեղեկատվական հրապարակումների միջոցով [4]։
«Բայազետ» կենտրոնը իր աշխատանքներում ներգրավում է նաև կամավորների՝ տալով նրանց փորձի փոխանակման, ինքնազարգացման, գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված լինելու և ինքնակրթվելու բացառիկ հնարավորություն[5]։
Պատմություն
2021 թվականի հունվարի 29-ինԳեղարքունիքի մարզկենտրոն Գավառում գումարվեց «Բայազետ» կենտրոնի հիմնադիր ժողովը[6], որին մասնակցում էին կազմակերպության հիմնադիրներ՝ Գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը[7][8][9], Խորհրդի անդամներ Մարուսյա Հովհաննիսյանը և Տիգրան Չանդոյանը[10]։
2021 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնին շնորհվեց Հասարակական Կազմակերպության կարգավիճակ[11]։
2021 թվականի հուլիսի 1-ին կայացած Արտահերթ համագումարի ժամանակ կազմակերպության Խորհրդի երրորդ անդամ ընտրվեց Հասմիկ Իսրայելյանը[12][13][14], իսկ Վերստուգիչ հանձնաժողովի (ԿՎՀ) առաջին անդամ՝ Վարդան Գարեյանը[15]։
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Բայազետ» կենտրոնին անդամակցում են 17 երիտասարդ՝ հայաստանյան համալսարաններից և գիտահետազոտական կենտրոններից։
Գործունեություն
«Բայազետ» կենտրոնի գործունեության գերակա ուղղությունները կարելի է խմբավորվել 4 հիմնական ոլորտների՝
Հետազոտություններ
«Բայազետ» կենտրոնը իրականացնում է ուսումնասիրություններ և վերլուծություններ քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի հատման միջակայքում, որոնք օգնում են Հայաստանի քաղաքացիական ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և հասարակությանը` հասկանալու և լուծելու հայ հասարակության այն գլխավոր խնդիրները, որոնք իրենց մեջ պարունակում են մի շարք մարտահրավերներ[16]։ Աշխատանքները գրախոսվում և երաշխավորվում են գիտահետազոտական ինստիտուտների և ոլորտային հայտնի մասնագետների կողմից, ապա տպագրվում և հրապարակվում կենտրոնի պաշտոնական կայքէջում։ Կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մարդկանց մնալ մարզում և ունենալ վարձատրվող աշխատանք։
Օտար լեզուների իմացության ուսումնասիրություն Գավառի տարածաշրջանի դպրոցականների շրջանում, - Վ․ Հովեյան, Ա․ Խոստեղյան | «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2022
«Բայազետ» կենտրոնը միացավ «Ապրի՛լ» նախաձեռնությանը՝ աջակցելով Հայաստանում գիտության զարգացմանը [17]│ 19 մայիս, 2022
Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ամենամյա գիտաժողովի[18] ընթացքում զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը, ով ներկայացրեց «Նոր Հայաստան իդեոլոգեմի դրսևորումները Հայաստանի համացանցային մեդիատեքստերում» թեմայով հետազոտական աշխատանքը, որն իրականացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի[19] գիտական ղեկավարությամբ[20] │ 30 ապրիլ, 2022
«Բայազետ» կենտրոնի վերլուծական բաժնի անդամները հաջողությամբ ավարտեցին ԱՄՆ-ի Վանդերբիլթի համալսարանի կողմից կազմակերպված օնլայն դասընթացները[21] │ 2021-2022
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը, ով ներկայացրեց «Հայաստանյան քաղաքացիական հասարակության դերը վերափոխվող քաղաքական դաշտի պայմաններում. ինքնաընկալումներ և վերաիմաստավորումներ» հետազոտական աշխատանքը, որն իրականացվել էր Գենդերային հետազոտություների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանի[22] գիտական ղեկավարությամբ │ 1 ապրիլ, 2021
Գեղարքունիքի մարզում գործող մարզադպրոցների դերը երեխաների առողջ ապրելակերպի խթանման և սոցիալականացման գործընթացներում- Վ․ Հովեյան, Վ․ Գարեյան | «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2021[23]
Գրադարանագիտական աշխատանք
«Բայազետ» կենտրոնի գրադարանը Գավառի տարածաշրջանի ոչ պետական, ամենախոշոր հանրային գրադարանն է[24], որը ստեղծում է անհրաժեշտ պայմանները գրքերի հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ գրադարանն ունի 6800 միավոր գրականություն և 87 ակտիվ ընթերցող։
Գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը պարգևատրվեց Համո Սահյանի անվան գրադարանի բարձրագույն պատվոգրով՝ Գեղարքունիքի մարզում առաջին հիբրիդային գրադարանի ստեղծման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Գրադարանը նաև նվիրատվություն ստացավ 250 միավոր գիրք │ 25 հուլիս, 2022
«Բայազետ» կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ Գրքի տոնի առթիվ կազմակերպված մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նվերներ հանձնվեցին մրցույթում կայքի միջոցով պատահականության սկզբունքով հաղթող ճանաչվածներին │ 5 մարտ, 2022
Գեղարքունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Ջորջ Օրուելի «1984» վեպի քննարկումը[25], որին մասնակցում էին «Բայազետ» կենտրոնի անդամները │ 5 փետրվար, 2022
[ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022` առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին«Տարվա Կամավոր 2021» Գյումրու մրցանակաբաշխության շրջանակներում Գեղարքունիքի մարզից հաղթող է ճանաչվել «Բայազետ» կենտրոնի կամավոր Լաուրա Մկրտչյանը՝ կենտրոնի կողմից իրականացվող հանրային հիբրիդային գրադարանի ստեղծման գործում ունեցած իր կամավորական աշխատանքի համար[26] │ 5 դեկտեմբեր, 2021
Իրազեկում
«Բայազետ» կենտրոնը տարածում է տեղեկատվական նյութեր, որոնք պարարտ հող են նախապատրաստում` հասկանալու թե ինչպես է փոխվում աշխարհը[27]։ Կենտրոնը իրականացնում և հրապարակում է թարգմանություններ[28]անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից[29], ինչպես նաև կազմակերպում հարցազրույցներ հայաստանյան և արտասահմանյան մասնագետների հետ[30]։
«[ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022» ՝ առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին | 25 օգոստոս, 2022
Գավառն ընտրում է[31], իսկ «Բայազետ» կենտրոնը լուսաբանում ՏԻՄ ընտրությունները[32] | 15-30 դեկտեմբեր, 2021
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող Hermès ամսագրում հրապարկված Սերժ Մոսկովիչի (Serge Moscovici) հետ հարցազրույցի հայերեն թարգմանությունը[33] │ 18 հուլիս, 2022
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Ումիթ Քուրթի «Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում» հոդվածի թարգմանությունը[34] │ 5 մայիս, 2022
Ոչ ֆորմալ կրթություն
«Բայազետ» կենտրոնը կազմակերպում է պանելային քննարկումներ, դասախոսություններ և տեղեկատվական հանդիպումներ, քանի որ ընդունում է, որ միայն ֆորմալ կրթական համակարգերը չեն կարող արձագանքել ժամանակակից հասարակության մարտահրավերներին և, հետևաբար, ողջունում է ոչ ֆորմալ կրթական պրակտիկայով բոլոր ամրապնդումները։
Կայացավ «Երիտասարդները մարզերում՝ այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկումը, որը վարեց «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 15 օգոստոս, 2022
Տեղի ունեցավ «TEDx Գավառ 2022» միջոցառումը, որ լի էր մոտիվացնող ելույթներով │ 15 օգոստոս, 2022
Հայտնի է ՏրամաՉափ ինտելեկտուալ մրցաշարի հաղթողը․ «Ինտելեկտուալ Գավառ 2022» գավաթը ուղևորվեց Կարմիրգյուղ │ 14 օգոստոս, 2022
«Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի Գավառի «Մենթորինգ 2017-2022» ծրագրին │ 3 օգոստոս, 2022
ՍոցՔեմփ-2022-ի ժամանակ զեկույցով հանդես եկավ «Բայազետ» կենտրոնի լրագրող Մարինե Դվոյանը │ 15-17 հուլիս, 2022
«Բայազետ» կենտրոնի անդամ Ավետիք Խոստեղյանը ՀԱՀ-ում տեղի ունեցած «Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար» թեմայով համաժողովի փորձագետ │ 11 հուլիս, 2022
Հաջողությամբ ավարտեց շվեյցարական «ԿԱԶԱ»-ի կողմից կազմակերպված «ՔԿ ուսուցանողների համար» առցանց դասընթացը │ 9 հուլիս, 2022
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի Մարզային շնորհանդես │ 30 հունիս, 2022
Երևանում կայացավ Խելացի՛ր ինտելեկտուալ շարժման առաջին մրցաշարը, որին մասնակցում էր «Բայազետ» կենտրոնի թիմը │ 11 հունիս, 2022
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ «Արևը՝ որպես էներգետիկ անկախություն» համաժողովը, որին մասնակցում էր նաև «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 1 հունիս, 2022
Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ միջմշակութային երեկո, որին մասնակցում էին նաև «Բայազետ» կենտրոնի անդամները │ 27 ապրիլ, 2022
«Բայազետ» կենտրոնի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավար Ավետիք Խոստեղյանը մասնակցեց «Համայնքը ԵՍ եմ» ճամբարին │ 22-27 մարտ, 2022
«Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» դասընթացին │ 10-11 մարտ, 2022
Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի (Բաղադրիչ 2) գաղափարների քվեարկության ժողովը, որին մասնակցում էր նաև «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 1 մարտ, 2022
«Բայազետ» կենտրոնի Ֆինանսական բաժնի ղեկավար Նարեկ Թադևոսյանը դասընթաց անցկացրեց Գավառի պետական բժշկական քոլեջում │ 7 փետրվար, 2022
ՏԺԴ ԿՀ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների կողմից կազմակերպված հանրային քննարկմանը ներկա էին «Բայազետ» կենտրոնի անդամները │ 25 դեկտեմբեր, 2021
«Էրազմուս» ուսանողական ցանցի հրավերով «Բայազետ» կենտրոնի անդամները մասնակցեցին Երևանում տեղի ունեցող Միջմշակութային երեկոին │ 19 դեկտեմբեր, 2021
ԳՊՀ-ում տեղի ունեցավ «Համայնքների խոշորացում 2021» խորագիրը կրող հանդիպում-քննարկումը «Բայազետ» կենտրոնի անդամների բանախոսությամբ │ 4 դեկտեմբեր, 2021
Ստեփանավանում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի կառավարում և դիմակայունության բարձրացում համայնքային մակարդակում 2021» թեմայով դասընթացը │ 14-17 հոկտեմբեր, 2021
Գավառում տեղի ունեցավ BiG Talk-ը ինտերակտիվ պանելային քննարկումների շարքը, որը որը վարեց «Բայազետ» կենտրոնի Գլխավոր քարտուղարը │ 27 փետրվար, 2021
Կառուցվածք
Կազմակերպության կառավարման և վերահսկողական մարմիններն ընտրովի են, մնացած պաշտոնների նշանակման և ազատման իրավունքը վերապահված է Գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարի հետ անհաղթահարելի տարաձայնությունների պարագայում Խորհրդի բոլոր անդամների կողմ լինելու դեպքում հրավիրվում է Համագումար ու քննարկման դրվում գլխավոր քարտուղարի պաշտոնանկության հարցը։
Համագումար
Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինը բոլոր անդամների կամ նրանց կողմից ընտրված պատվիրակների համագումարն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։ Համագումարը հրավիրում և վարում է Գլխավոր քարտուղարը՝ բացառությամբ կանոնադրությամբ սահմանված դեպքերի։ Կազմակերպության Համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Համագումարին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են Համագումարի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։
Գլխավոր քարտուղար
«Բայազետ» կենտրոնի կազմակերպչական կառուցվածքը
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը Գլխավոր քարտուղարն է, ով ընտրվում է Համագումարի կողմից 2 տարի ժամկետով։ Գլխավոր քարտուղարը ղեկավարում է կազմակերպության աշխատակազմը, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումը, այդ թվում՝ ֆինանսական գործունեությունը, ապահովում է Համագումարի, Կազմակերպության Խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, դրանց գործունեությանն ուղղված բոլոր հարցերի լուծումը։
Գլխավոր քարտուղարի օգնականը կորդինացնում է բաժինների փոխկապակցված աշխատանքը՝
Փորձագիտական և վերլուծական բաժին
Թարգմանչական և խմբագրական բաժին
Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժին
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Իրավաբանական բաժին
Ֆինանսական բաժին
Ադմինիստրատիվ բաժին
Խորհուրդ
Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն է, որի անդամները ընտրվում են Համագումարի կողմից 1 տարի ժամկետով։ Խորհուրդը հաստատում է Կազմակերպության ռազմավարական պլանը և հսկում դրա կատարման ընթացքը, ինչպես նաև քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության անդամակցության հարցով։ Կազմակերպության խորհրդի նիստը կարող է որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է ամիսը մեկ անգամ։ Որոշ դեպքերում կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ։
Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողով (ԿՎՀ)
Կազմակերպության վերահսկողական գործառույթը վերապահված է ԿՎՀ-ին, որի անդամները զբաղվում են Կազմակերպության բոլոր անդամների իրավունքների պաշտպանությամբ, Կազմակերպության մարմինների և ստորաբաժանումների որոշումների օրինականության ապահովմամբ։
Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ աշխատակից կարող է դիմում ներկայացնել ԿՎՀ-ին, եթե նա համարում է, որ կազմակերպությունում՝
ընդունվել են որոշումներ, որոնք խախտել են իր իրավունքները,
Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք հակասում են Հայաստանի օրենսդրությանը, Կանոնադրությանը կամ սույն Կանոնակարգին
Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք ակնհայտ հակասում են Կազմակերպության գաղափարներին, սկզբունքներին կամ նպատակներին։
Անդամակցություն
«Բայազետ» կենտրոնի անդամ կարող է դառնալ Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ունի ակադեմիական պատրաստվածություն[35]։ «Բայազետ» կենտրոնի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ներկայացնում Գլխավոր քարտուղարին՝ լրացնելով կազմակերպության կողմից մշակված դիմումի ձևաթուղթը։ Գլխավոր քարտուղարի դրական եզրակացության դեպքում թեկնածուն անցնում է մինչև 3 ամսյա փորձաշրջան։ Փորձաշրջանի ավարտին թեկնածուն ներկայանում է Խորհրդի նիստին, որի ժամանակ քվեարկությամբ տրվում է անդամի կարգավիճակ, կամ դիմումը մերժվում է։